Հա

Համայնք

11/05/2017 - 08:40

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» Միութեան Շահինշահրի մասնաճիւղում տօնւեց Աշխատաւորութեան միջազգային օրը

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան հովանաւորութեամբ եւ Երէցական միաւորի նախաձեռնութեամբ «Սրբոց Վարդանանց» դպրոցի փոքր սրահում, թւականիս մայիսի 5-ի, երեկոյեան ժամը՝ 19:00 -ին, կազմակերպւել էր դաշտահանդէս՝ աշխատաւորութեան տօնի առիթով:

«alikonline.ir» - Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան հովանաւորութեամբ եւ Երէցական միաւորի նախաձեռնութեամբ «Սրբոց Վարդանանց» դպրոցի փոքր սրահում, թւականիս մայիսի 5-ի, երեկոյեան ժամը՝ 19:00 -ին, կազմակերպւել էր դաշտահանդէս՝ աշխատաւորութեան տօնի առիթով: Այս մասին տեղեակցնում է Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի թղթակից Մ. Աիդան:

Սրահը զարդարւած էր օրւան համապատասխան շնորհաւորական պաստառով: Սրահում հնչում էր հայկական երաժշտութիւն: Երէցական միաւորի նախագահ՝ տկն. Լինա Մովսիսեանը վարչութեան անունից ներկաներին բարի գալուստ մաղթով շնորհաւորեց բոլոր աշխատաւորներին տօնի առիթով, ցանկացաւ առողջութիւն, յաջողութիւններ աշխատանքում ու անձնական կեանքում:

Երէցական միաւորը պատրաստել էր նաեւ նւէրներ խաղ-մրցութիւնների համար: Հաճելի երեկոյ անցկացնելով եւ իրենց հետ տանելով անմոռանալի յուշեր, ներկաները շնորհակալութիւն յայտնեցին եւ ժամը՝ 22:00-ին հրաժեշտ տւեցին կազմակերպիչներին:

Յարակից լուրեր

  • Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում
    Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում

    Կիրակի, 2019 թւականի ապրիլի 7-ի կէսօրից յետոյ, Շահինշահրի Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր միջոցառում՝ Մարութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ, ուր ներկայ էին «Նարեկ» երգչախմբի անդամուհիները, համայնքի ուսուցչուհիներն ու մայրերը եւ մի շարք այլ հրւիրեալներ։

  • Միջինքի առիթով միջոցառում՝ Շահինշահրում
    Միջինքի առիթով միջոցառում՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի, 2019 թւականի մարտի 27-ի առաւօտեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում, արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանի միջոցով տեղի ունեցաւ Արեւագալի արարողութիւնը, ապա Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում իրականացւեց միջոցառում՝ Միջինքի առիթով։

  • Սրբոց Վարդանանց տօնը՝ Շահինշահրում
    Սրբոց Վարդանանց տօնը՝ Շահինշահրում

    Սրբոց Վարդանանց ու միեւնոյն ժամանակ Շահինշահրի համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, ուրբաթ եւ շաբաթ՝ 2019 թւականի մարտի 1 եւ 2-ին համայնքի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, տեղի ունեցան երկօրեայ արարողութիւններ։ 

  • Տեառնընդառաջի նախատօնակը՝ Շահինշահրում
    Տեառնընդառաջի նախատօնակը՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 13-ի երեկոյեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ եկեղեցական ժամերգութիւն՝ մանուկ Յիսուս Քրիստոսի տաճար ընծայելու տօնի՝ Տեառնընդառաջի նախատօնակի առթիւ։ 

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Հայ մամուլի տարւայ հայրապետական գրի ընթերցումը Շահինշահրում
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Հայ մամուլի տարւայ հայրապետական գրի ընթերցումը Շահինշահրում

    Շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 19-ին, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Սիփան եպս․ Քէչէճեանի՝ կիրակնամուտի ժամերգութիւն իրականացւեց Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։