Հա

Համայնք

Շաբաթ, 13 Մայիսի 2017 11:30

Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի ժողովրդական հանդիպումը՝ Նոր Ջուղայում

Ժորժիկ Աբրահամեանը զեկոյցով հանդէս եկաւ անցնող ժամանակաշրջանում խորհրդարանական ընդհանուր աշխատանքների շուրջ։

«alikonline.ir» - 10-րդ գումարման Իսլամական խորհրդարանի աշխատանքային շրջանի մեկնարկից շուրջ մէկ տարի անց, սոյն խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, նշւած նստաշրջանի ընտրութիւններից յետոյ իր առաջին ժողովրդական հանդիպումն ունեցաւ Նոր Ջուղայի հայ համայնքի հետ, ուրբաթ՝ մայիսի 12-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Հանդիպումը կազմւած էր երկու բաժիններից։ Նախ Ժորժիկ Աբրահամեանը զեկոյցով հանդէս եկաւ անցնող ժամանակաշրջանում խորհրդարանական ընդհանուր աշխատանքների շուրջ, ապա անդրադառնալով իր գործունէութեանը, յատկապէս ընդգծեց պատկան յանձնաժողովի շրջագծում իրականացրած աշխատանքները եւ համընդհանուր խնդիրների կապակցութեամբ՝ փոքրամասնութիւնների պատգամաւորների հետ իրանահայ զոյգ պատգամաւորների համագործակցութիւնները։ Շարունակութեան մէջ պատգամաւորն տեղեկութիւններ փոխանցեց նաեւ Նոր Ջուղայում իր գրասենեակի աշխատանքներից՝ մասնաւորապէս նշելով՝ ստացւած դիմումների բնոյթը եւ դրանց ընթացք տալու եղանակները։

Միջոցառման երկրորդ բաժնում ներկաներն իրենց յուզող հարցերի պատասխաններն ստացան պատգամաւորից։

Հանդիպմանը ներկայ էին նաեւ ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները։ Երեկոն վարեց Գեղարդ Մանսուրեանը։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։