Հա

Համայնք

15/05/2017 - 10:40

Խաչքարի բացում՝ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, Նոր Ջուղայի առաջին առաջնորդ Մեսրոպ Արքեպիսկոպոսի եւ Սպահանի հայոց թեմի միւս առաջնորդների յիշատակին, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում կանգնեցւել է մի խաչքար՝ պատմական Ջուղայի խաչքարերից մէկի բնօրինակի համաձայն։

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, Նոր Ջուղայի առաջին առաջնորդ Մեսրոպ Արքեպիսկոպոսի եւ Սպահանի հայոց թեմի միւս առաջնորդների յիշատակին, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում կանգնեցւել է մի խաչքար՝ պատմական Ջուղայի խաչքարերից մէկի բնօրինակի համաձայն։ Սոյն գաղափարն իրականացւել է Խուդավերդեան ընտանիքի՝ ի մասնաւորի Արշալոյս եւ Ծաղկուշ Խուդավերդեանների նիւթական աջակցութեամբ։ Այս ասին տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը: 

Խաչքարի հանդիսաւոր բացումը կատարւեց կիրակի՝ մայիսի 14-ի երեկոյեան ժամը 7։00-ին, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների անդամների ներկայութեամբ։ 

Սկզբում կոթողը ծածկող կտաւը միասնաբար վեր առեցին Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը եւ թեմի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ու Խուդավերդեան ընտանիքի ներկայացուցիչները, ապա նախագահութեամբ կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբի եւ մասնակցութեամբ հոգեւորականաց ու դպրաց դասերի տեղի ունեցաւ խաչքարի օրհնումը։ 

Երեկոյի ընթացքում ելոյթներով հանդէս եկան թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը, բարերար Արշալոյս Խուդավերդեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանը եւ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։