Հա

Համայնք

15/05/2017 - 10:20

Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի ժողովրդական հանդիպումը՝ Շահինշահրում

Մայիսի 13-ի, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը խորհրդարանի 10-րդ նստաշրջանին ընտրւելուց յետոյ, իր առաջին ժողովրդական հանդիպումն ունեցաւ Շահինշահրի հայ համայնքի հետ՝ «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում:

«alikonline.ir» - Մայիսի 13-ի, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը խորհրդարանի 10-րդ նստաշրջանին ընտրւելուց յետոյ, իր առաջին ժողովրդական հանդիպումն ունեցաւ Շահինշահրի հայ համայնքի հետ՝ «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում: Տեղեկացնում է Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան թղթակից Վ. Յարութիւնենաը: 

Կազմակերպւած հանդիպմանը ներկայ էին համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, Հայ համայնքի Վարչութիւնը, միութիւնների ներկայացուցիչները, ուսուցիչները եւ համայնքի անդամները: 

Հանդիպման առաջին բաժնում յարգելի պատգամաւորը համապարփակ զեկոյց ներկայացրեց խորհրդարանում՝ ի մասնաւորի պատկան յանձնաժողովում իր գործունէութեան մասին եւ իր զեկոյցում ընդգծեց նաեւ միւս փոքրամասնութիւնների պատգամաւորների հետ համագործակցաբար ծաւալած աշխատանքների մասին եւ իր գոհունակութիւնը յայտնեց յատկապէս դոկտ. Կարէն Խանլարեանի ցուցաբերած համագործակցութեան առթիւ:

Նա նաեւ տեղեկութիւններ փոխանցեց ստացած դիմումների բնոյթի եւ դրանց բարեյաջող ընթացք տալու կապակցութեամբ: 

Այնուհետեւ առիթ ընձեռւեց ներկաներին իրենց յուզող հարցերի եւ խնդիրների վերաբերեալ արտայայտւելու, որի ընթացքում Ժորժիկ Աբրահամեանը օգտակար եւ գուհացուցիչ խորհուրդներ եւ ցուցումներ տւեց ներկաներին: 

Երեկոն վարեց Արիս Դաւթեանը:

Յարակից լուրեր

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Ապրիլի 29-30-ին, Իրանի Քիշ կղզիում տեղի է ունենալու եօթերորդ տարածաշրջանային միջազգային համագումար, կազմակերպւած Համաշխարհային Առողջապահութեան կառոյցի եւ Թեհրանի Բժշկագիտական համալսարանի ֆակուլտետի:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Աշխատանքային այցով Իրանում էր ՀՀ կառավարութեան Պետական եկամուտների կոմիտէի նախագահ՝ պրն. Դաւիթ Անանեանը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը:

  • Զարիֆը հանդիպել է նախագահ Ասադի հետ
    Զարիֆը հանդիպել է նախագահ Ասադի հետ

    Դամասկոսում գտնւող ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, ապրիլի 15-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց պարոնայք՝ Յակոբ Բալեանին եւ Յակոբ Յարթունեանին, որոնք Հայաստանից հիւրաբար Թեհրանում են գտնւում:

  • Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում
    Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում

    Կիրակի, 2019 թւականի ապրիլի 7-ի կէսօրից յետոյ, Շահինշահրի Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր միջոցառում՝ Մարութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ, ուր ներկայ էին «Նարեկ» երգչախմբի անդամուհիները, համայնքի ուսուցչուհիներն ու մայրերը եւ մի շարք այլ հրւիրեալներ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։