Հա

Համայնք

26/05/2017

Դեսպան Թումանեանը հանդիպել է Սպահանի թեմի նորընտիր մարմինների ներկայացուցիչների հետ

Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը մայիսի 25-ին ՀՀ դեսպանատանը հանդիպել է Նոր Ջուղայի հայութեան նորընտիր մարմինների ներկայացուցիչներին:

«alikonline.ir» - Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը մայիսի 25-ին ՀՀ դեսպանատանը հանդիպել է Նոր Ջուղայի հայութեան նորընտիր մարմինների ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական կայքը:

Հանդիպմանը ներկայ են եղել Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը, Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանը, Թեմական խորհրդի անդամ Նորայր Թումանեանը:

Հանդիպմանը դեսպան Թումանեանը ներկայացրել է Իրան-Հայաստան յարաբերութիւնների ներկայ վիճակը, երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքը, հայկական թեմերի հետ դեսպանութեան փոխյարաբերութիւններն ու առկայ խնդիրները:

Նոր Ջուղայի հայութեան նորընտիր մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են համայնքային կեանքի տարբեր բնագաւառներում իրականացւող աշխատանքները, կրթական եւ մարզամշակութային առանձին ծրագրերի իրականացման ընթացքը:

Քննարկւել են համայնքի հայ գործարարների՝ Հայաստանում տնտեսական գործունէութեամբ զբաղւելու հնարաւորութիւնները, անդրադարձ է եղել Երեւան-Սպահան համագործակցութեան խնդիրներին: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։