Հա

Համայնք

29/05/2017 - 10:40

Հոգեհանգստեան պաշտօն՝ 1918 թւականի մայիսեան հերոսամարտերի նահատակների յիշատակին

Մայիսի 28-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, կիրակնօրեայ պատարագի աւարտին, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմիս հոգեւորականաց ու դպրաց դասերի տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ ի յիշատակ Բաշ-Ապարանի, Սարդարապատի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում նահատակւած հայորդիների։

«alikonline.ir» - Մայիսի 28-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, կիրակնօրեայ պատարագի աւարտին, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմիս հոգեւորականաց ու դպրաց դասերի տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ ի յիշատակ Բաշ-Ապարանի, Սարդարապատի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում նահատակւած հայորդիների։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Հոգեպարար արարողութեան աւարտին եկեղեցու բակում կայացաւ գողտրիկ միջոցառում, ուր թեմակալ առաջնորդ Հայր Սուրբի եւ թեմիս Կրօնական խորհրդի գեղեցիկ մտայղացմամբ, նշւած հերոսամարտերի, ինչու չէ նաեւ Խոռամշահրի ազատագրման պանծալի յաղթանակների առթիւ, մայիսի 21-ից 29-ը ժամանակահատւածում ծնւած թեմիս զաւակները պարգեւատրւեցին։

Արարողութեանը եւ միջոցառմանը ներկայ էր հոծ թւով ժողովուրդ։

Մանրամասնութիւնները՝ հետագայում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։