Հա

Համայնք

01/06/2017 - 10:40

Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 99-ամեակի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում

Մայիսի 31-ի երերկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան շրջափակում, ժողովրդական տօնախմբութեամբ նշւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 99-ամեակը։

«alikonline.ir» - Մայիսի 31-ի երերկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում, ժողովրդական տօնախմբութեամբ նշւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 99-ամեակը։ Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ծրագրի սկզբնական բաժնում ներկաների յոտնկայս ունկնդրութեամբ հնչեցին Իրանի Իսլ. եւ Հայաստանի Հանրապետութիւնների օրհներգերը, տեղի ունեցան դրօշակի արարողութիւն, Հանրապետական մաղթանք՝  նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ հոգեւորականաց ու դպարց դասերի եւ շքերթ-տողանցք՝ թեմի ազգային մարմինների ու հաստատութիւնների մասնակցութեամբ. շարունակութեան մէջ բանախօսական ելոյթով հանդէս եկաւ Հայաստանից հրաւիրւած ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Սիմոնեանը՝ հիմնականում անդրադառնալով՝ 1918 թւականի Մայիսեան հերոսամարտերին եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրմանը, Արամ Մանուկեանի առանցքային դերակատարութեանը հայկական պետականութեան վերականգնման գործում եւ հետագայում հայկական պետականութեան շղթայական շարունակականութեանը՝ որն իրականցւեց առաջին Հանրապետութեան կերտման շնորհիւ։ Պաշտօնական բաժինը եզրափակւեց թեմակալ առաջնորդի  պատգամով։ 

Երկրորդ բաժնում ազգային-յեղափոխական երգերի կատարմամբ ելոյթ ունեցաւ Հայաստանից ժամանած երգիչ Աղասի Իսպիրեանը։

Երեկոն վարեց Արթին Քեշիշեանը։

Մանրամասնութիւնները՝ հետագայում։

Լուսանկարները՝ ԳԵՒԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

Յարակից լուրեր

  • Նոր Ջուղայի հայ համայնքը նշեց ԻԻՀ 40-ամեակը
    Նոր Ջուղայի հայ համայնքը նշեց ԻԻՀ 40-ամեակը

    Չորեքշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 6-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում հանդիսութեամբ նշւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնադրման 40-ամեակը: Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, պետական պաշտօնատարներ, միաստւածութեան կրօնների ներկայացուցիչներ եւ ժողովուրդ:

  • Իր հասցէատիրոջը փոխանցւեց Հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախմբի բարեսիրական կապոցները
    Իր հասցէատիրոջը փոխանցւեց Հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախմբի բարեսիրական կապոցները

    2018 թւականի երկրորդ կէսին, շրջանի Հայ Դատի յանձնախմբի (Նոր Ջուղա) միջոցով կեանքի կոչւեց Հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախումբը՝ հայրենիքի պաշտպանութեան ճանապարհին վիրաւորւած ազատամարտիկներին օժանդակութիւն ցուցաբերելու նպատակով։ 

  • Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած խորհրդաժողով՝ Նոր Ջուղայում
    Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած խորհրդաժողով՝ Նոր Ջուղայում

    Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Արցախեան շարժման 30-ամեակի առիթով, ուրբաթ՝ 2019 թւականի փետրւարի 1-ի առաւօտեան,  Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում (Նոր Ջուղա) տեղի ունեցաւ «Արցախեան շարժման 30-ամեակ՝ պատմութիւն, իրավիճակ եւ հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովը, ուր մասնագիտական ելոյթներ ծաւալեցին Արցախից, Թեհրանից եւ Նոր Ջուղայից զեկուցաբերներ։

  • Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած խորհրդաժողով՝ Նոր Ջուղայում
    Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած խորհրդաժողով՝ Նոր Ջուղայում

    Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Արցախեան շարժման 30-ամեակի առիթով, ուրբաթ՝ 2019 թւականի փետրւարի 1-ի առաւօտեան, Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում (Նոր Ջուղա) տեղի ունեցաւ «Արցախեան շարժման 30-ամեակ՝ պատմութիւն, իրավիճակ եւ հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովը։ 

  • Փերիոյ Կրթասիրաց միութեան հիմնադրման 90-ամեակի յոբելեանական հանդիսութիւնը՝ Նոր Ջուղայում
    Փերիոյ Կրթասիրաց միութեան հիմնադրման 90-ամեակի յոբելեանական հանդիսութիւնը՝ Նոր Ջուղայում

    Հինգշաբթի՝ 2019 թւականի յունւարի 17-ի երեկոյեան, յոբելեանական հանդիսաւոր ձեռնարկով նշւեց Փերիոյ Կրթասիրաց միութեան հիմնադրման 90-ամեակը, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։