Հա

Համայնք

06/06/2017 - 13:20

Հոգեհանգստեան պաշտօն՝ 1918 թւականի մայիսեան հերոսամարտերի նահատակների յիշատակին

Մայիսի 28-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց ձեռամբ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի եւ երգեցողութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի։ Արարողութեանը նախագահեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը։ Ս. պատարագին ներկայ էին նաեւ թեմիս հոգեւորականաց ու դպրաց դասերը եւ հոծ թւով ժողովուրդ։

«alikonline.ir» - Մայիսի 28-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց ձեռամբ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի եւ երգեցողութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի։ Արարողութեանը նախագահեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը։ Ս. պատարագին ներկայ էին նաեւ թեմիս հոգեւորականաց ու դպրաց դասերը եւ հոծ թւով ժողովուրդ։ Այս մասին տեղեկացնում է նոր Ջուղայի մեր թղթակիցը:
Ընթացքում հաւատացեալներին իր յաւուր պատշաճի քարոզը փոխանցեց Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Նա իր խօսքում հիմնականում պատգամելով «Խնդրեցէք եւ պիտի տրւի» խօսքը, շեշտեց, որ Աստւած լաւապէս ճանաչում է մեզանից իւրաքանչիւրի պէտքերն ու երկնային արքայութիւնը ժառանգելու համար՝ զանազան խնդրանքների փոխարէն, Աստծուց, որը վստահութեան եւ գթասրտութեան Աստւած է, պէտք է խնդրենք մեր մեղքերի թողութիւնը։ Քարոզիչ Հայրն աւելացրեց նաեւ, որ Աստւած կատարեց հայ ժողովրդի խնդրանքը՝ իր զաւակներին հայրենիքի ու հաւատքի պաշտպանութեան գործում ուժ պարգեւելու կապակցութեամբ, այն պատճառով, որ յարութեանն ու լոյսին հաւատացող մեր ժողովրդի գոյատեւումը նոյնպէս իր կամքն էր։
Քարոզի շարունակութեան մէջ Հայր Սուրբը շնորհաւորելով Հայաստանի Առաջին Հանրապետութեան 99-ամեակի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի անւանակոչութեան տօների առիթներով՝ կոչ արեց բոլորին՝ աղօթել Աստծուն՝ հայրենիքը պայծառացնելու եւ հայ զինւորին, հոգեւորականին ու ազգային գործիչներին ուժ եւ առողջութիւն պարգեւելու համար։
Հոգեպարար արարողութեանը յաջորդեց հոգեհանգստեան պաշտօնը՝ ի յիշատակ մայիսեան յաղթանակների՝ Բաշ-Ապարանի, Սարդարապատի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում նահատակւած հայորդիների։
Այնուհետեւ բոլորը համախմբւելով եկեղեցու բակում՝ վայելեցին այս պանծալի առիթին նւիրւած գողտրիկ միջոցառումը, որտեղ թեմիս Կրօնական խորհրդի գեղեցիկ մտայղացմամբ, մայիսեան հերոսամարտերի, ինչու չէ նաեւ Խոռամշահրի ազատագրման պանծալի յաղթանակների առթիւ, պարգեւատրւեցին մայիսի 21-ից 29-ը ընկած ժամանակահատւածում ծնւած թեմիս զաւակները։ Պարգեւատրման արարողութիւնը կայացաւ ձեռամբ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, թեմիս պատգամաւորական Ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանի, Կրօանական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանի։
Տօնական այս միջոցառման ընթացքում, որը վարեց Մանիա Ղուկասեանը, թեմիս ազգային իշախնութեան անունից արտայայտւեց Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը, ով գնահատելով գեղեցիկ մտայղացումը՝ մայիսի 21-ից 29-ը ընկած ժամանակահատւածում ծնւած թեմիս զաւակներին մեծարելը՝ աւելացրեց, որ այս յիշարժան թաւականներին ծնւածները խորհրդանշականօրէն մայիսեան յաղթանակների ճամբին զոհւած մարտիկների կենդանի վկաներն են։ Նա իր խօսքի շարունակութեան մէջ ընդգծելով, թէ մայիսեան հերոսամարտերով երաշխաւորւեց հայ ժողովրդի եւ հայրենքիքի գոյատեւումը, մաղթեց՝ նոյն ոգով ինչքան շուտ կերտել նաեւ միացեալ Հայաստանը։
Որպէս եզրափակիչ խօսք իր հայրական օրհնանքը փոխանցեց թեմակալ առաջնորդը։ Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը շնորհաւորելով ՀՀ հիմնադրման 99-ամեակի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի անւանակոչութեան տօների ինչու չէ նաեւ Խոռամշահրի ազատագրման առիթներով՝ կարեւորութեամբ շեշտեց, որ հայ ժողովուրդը ոչ միայն կապւած է իր հայրենիքին եւ պատրաստ է յանուն այդ սուրբ հողի զոհաբերելու իր թանկագին կեանքը, այլեւ Սփիւռքում ապրող մեր ժողովուրդը նոյն գիտակցութեամբ պատրաստ է նաեւ պաշտպանելու իր ծննդավայր երկրի հողային ամբողջականութիւնը, հայ համայնքն ու եկեղեցին։ Հայր Սուրբն իր խօսքի շարունակութեան մէջ բախտաւորութիւն համարելով հայ ծնւելը, կրկնակի բախտաւորութիւն համարեց յատկապէս յաղթանակների ամսւայ ընթացքում՝ մայիսում ծնւելը։ Նա վերջում դրաւատանքի խօսք ուղղեց թեմիս Կրօնական խորհրդին՝ ծրագիրը նախաձեռնելու, իսկ Ն. Ջ. Հայոց Առաքելական եկեղեցեաց վարչութեանն ու եկեղեցու Կանանց յանձնախմբին՝ միջոցառման կազմակերպման գործում համագործակցութիւն ցուցաբերելու համար։

 

Յարակից լուրեր

  • Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Հայ Մշակոյթին նւիրւած ձեռնարկ՝ Շահինշահրում
    Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Հայ Մշակոյթին նւիրւած ձեռնարկ՝ Շահինշահրում

    Ն․ Ջ․ Հայ Մ․ Մ․ «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ եւ տեղի Հայ համայնքի վարչութեան համագործակցութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի հոկտեմբերի 19-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, կազմակերպւել էր ձեռնարկ միութեան «Արամ Մանուկեան» սրահում: 

  • Հրաժեշտի հանդիպում՝ Շահինշահրում
    Հրաժեշտի հանդիպում՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 10-ին, նախաձեռնութեամբ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան, նոյն միութեան գրասենեակում, կազմակերպւել էր հրաժեշտի երեկոյ՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ․ Տ․ Անանիա ծ․ վրդ․ Գուճանեանի առաքելութիւնը Սպահանի հայոց թեմում աւարտւելու առիթով։

  • Հրաժեշտի պատարագ՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում
    Հրաժեշտի պատարագ՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի տնօրինումով ու կարգադրութեամբ, գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը շուրջ մի տասնամեակ Սպահանի հայոց թեմում ծառայելուց յետոյ, շուտով վերադառնալու է Անթիլիասի Մայրավանք՝ նոր պարտականութիւններ ստանձնելու համար։ 

  • Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առթիւ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ
    Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առթիւ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ

    Կիրակի՝ 2018 թւականի յուլիսի 8-ի առաւօտեան, Հայաստանեայց Աառքելական Սուրբ եկեղեցու 3-րդ Տաղաւար տօնի՝ Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան առթիւ, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եւ Փերիոյ գաւառի հայաբնակ Բոլորան գիւղի Ս. Ղուկաս եկեղեցիներում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ։ 

  • Ելն ի վիրապից տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայի համանուն եկեղեցում
    Ելն ի վիրապից տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայի համանուն եկեղեցում

    Ս. Գրիգոր Լուսաւորչի վիրապից դուրս բերւելու տօնի առթիւ, շաբաթ՝ 2018 թւականի յունիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ Այդ օրը նշւեց նաեւ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։