Հա

Համայնք

Շաբաթ, 10 Յունիսի 2017 09:30

Եզրափակիչ ձեռնարկով աւարտւեց Նոր Ջուղայի հայոց ազգային մանակապարտէզ-նախակրթարանի ուսումնական տարին

Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի ամավերջի հանդիսաւոր ձեռնարկը տեղի ունեցաւ ուրբաթ՝ յունիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Կրթական խորհրդի ներկայացուցիչների եւ դպրոցի աշակերտութեան ծնողների ու հարազատների։

«alikonline.ir» - Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի ամավերջի հանդիսաւոր ձեռնարկը տեղի ունեցաւ ուրբաթ՝ յունիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Կրթական խորհրդի ներկայացուցիչների եւ դպրոցի աշակերտութեան ծնողների ու հարազատների։ Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Բացման խօսքով հանդէս եկաւ դպրոցի տնօրինուհի Քառոլին Դիլանչեանը։ Նա նշելով, թէ երեխաները հրաշք են իրենց պարզութեամբ ու անմեղութեամբ, կարեւորութեամբ ընդգծեց՝ հարկաւոր է վարւել այնպէս, որ մանուկների մօտ երբեք չխամրի լաւատեսութեան եւ աշխարհը գեղեցիկ ընկալելու ունակութիւնները։ Տկն. Դիլանչեանը շեշտելով յատկապէս, որ երեխաները իւրաքանչիւր օր պէտք է արժանանան մեր գուրգուրանքին ու խնամքին, յունիսի 1-ը՝ մանուկների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրը, պատեհ առիթ համարեց՝ կեանքի այս բողբոջների նկատմամբ մեր բացթողումների եւ ապագայ անելիքների մասին առաւել խորհելու համար։

Երեկոյի գեղարւեստական բաժինը կազմւել էր երեք արարներից։ Ծրագրի առաջին բաժնում տիկնիկներին ու խաղալիքներին նւիրւած մանկական գեղեցիկ երգերով ու արտասանութիւններով ելոյթ ունեցան կրտսերները՝ Վարդագոյն խմբակի սաները, ովքեր իրենց տիկնիկներն ամուր գրկած ներկաների խանդավառ տրամադրութիւնը բազմապատկեցին նաեւ երգերը համեմող շարժումներով։ Երկրորդ արարն իրկանացւեց մանկապարտէզի աւագ դասարանի Դեղին խմբակի աշակերտների միջոցով, որտեղ հանդիսատեսին հայկական շունչ ու հոգի հաղորդւեց՝ մանկական ժողովրդական ու հայրենասիրական երգերի խմբական կատարումներով ու մեներգերով։ Մի խօսքով ծագրի այս հատւածը մի փոքրիկ Հայաստան էր՝ իր հարազատ բուրմունքով ու կանչով։ Եզրափակիչ հանգրւանում իրագործւեցին նախակրթարանի սաների կատարումները, ուր նրանք նաւաստիների կերպար ընդունած փնտրում էին իրենց նաւակի անունը։ Երգերով ու երկխօսութիւններով ողողւած այս ներկայցման աւարտին նաւաստիներին օգնութեան հասան ծովաստղերը՝ հանելուկների միջոցով նրանց յոշելով իրենց նաւի անունը՝ «Այբբենարան»-ը։ Նախակրթարանի ծրագիրն աւարտւեց աւանդոյթ դարձած «Հրաժեշտ այբբենարանին» երգով ու շրջանաւարտների միջոցով աւարտական գլխարկների վեր նետումով։

Խանդավառ եւ աշխոյժ կատարումներին յաջորդեց թեմակալ առաջնորդ Հայր Սուրբի հայրական պատգամը։ Նա սկզբում մասնաւորապէս անդրադառնալով իրաքանչիւր արարին՝ գնհատեց բոլոր ելոյթները եւ դպրոցի պատասխանատուների կատարած աշխատանքը՝ ծրագրի իրականացման ուղղութեամբ, ապա շեշտելով, որ այսօրւայ մատաղ սերունդը համայնքի վաղւայ ղեկավարներն են դառնալու, կարեւորութեամբ ընդգծեց՝ եթէ թեմի ազգային իշխանութիւնը, դպրոցի տնօրինութիւնն ու ուսուցչական կազմը, ինչու չէ նաեւ ծնողները միասնաբար հոգածութիւն ցուցաբերեն այս բալիկների նկատմամբ, նրանք ապագայում հայ ազգի լաւագոյն նաւաստիները դառնալով՝ համայնքի եւ հայրենիքի նաւը կուղորդեն դէպի պայծառ ապագայ։ Վերջում թեմակալ առաջնորդն առաւել իմաստութիւն եւ յաջողութիւն մաղթեց Կրթական խորհրդին ու դպրոցների պատասխանատուներին՝ նոր սերնդի այս ծաղիկներին լաւագոյն գուրգուրանքի արժանացնելու համար։

Այնուհետեւ ձեռամբ գերպ. Հայր Սուրբի, Կրթական խորհրդի ատենապետուհի Մարգարիտ Դաւթեանի, դպրոցի տնօրինուհու եւ պատկան ուսուցչուհիների, առանձնաբար տեղի ունեցաւ մանկապարտէզ-նախակրթարանի սաների վկայագրերի բաշխման արարողութիւնը։

Վերջում կից սրահում ներկաներն այցելեցին աշակերտների անհատական եւ խմբական ձեռքի աշխատանքներից կազմւած ցուցահանդէս։

Լուսանկարները՝ ԳԵՒԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

Յարակից Հրապարակումներ

  • Ջրօրհնէքի արարողութիւն՝ Ղարղուն գիւղում
    Ջրօրհնէքի արարողութիւն՝ Ղարղուն գիւղում

    Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցու վարչութեան նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի յունւարի 19-ի առաւօտեան, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի ու սարկաւագների, նոյն եկեղեցում իրականացւեց Ջրօրհնէքի արարողութիւն: 

  • Հայաստանի Հանրապետութեան հռչակման 100-ամեակի առթիւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակի ընթերցումը՝ Նոր Ջուղայում
    Հայաստանի Հանրապետութեան հռչակման 100-ամեակի առթիւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակի ընթերցումը՝ Նոր Ջուղայում

    Երկուշաբթի՝ 2018 թւականի յունւարի 15-ին, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ս. Յովհաննէս Կարապետի ծննդեան տօնի առթիւ, որը միեւնոյն ժամանակ նշւած եկեղեցու անւանակոչութեան տօնն էր։ 

  • Սպահանաի հայոց թեմի առաջնորդի ցաւակցագիրը
    Սպահանաի հայոց թեմի առաջնորդի ցաւակցագիրը

    Այսու պաշտօնական գրով, յանուն Սպահանի հայոց թեմի Ազգային Իշխանութեան, հոգեւորականաց դասի, ողջ ժողովրդի եւ անձնապէս գալիս ենք մեր խորին ցաւակցութիւններն ու վշտակցութիւնները յայտնելու Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր առաջնորդին ու նախագահին եւ «Սանչի» նաւթատար լցանաւի անձնակազմի նաւաստիների հարազատներին` յունւարի 6-ի անակնկալ վթարի կապակցութեամբ, որը տեղի ունեցաւ Արեւելա-Չինական ծովում։ 

  • Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները նշւեցին Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները նշւեցին Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի ս. պատարագը մատուցւեց Նոր Ջուղայի  Ս. Ստեփանոս, Ս. Նիկողայոս, Ս. Ներսէս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում, ուրբաթ՝ 2018 թւականի յունւարի 5-ի երեկոյեան ժամը 5:00-ին:

  • Ամանորի խանդավառ հետքերը՝ Նոր Ջուղայի մանկապարտէզ-նախակրթարանում
    Ամանորի խանդավառ հետքերը՝ Նոր Ջուղայի մանկապարտէզ-նախակրթարանում

    Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւանդոյթի վերածւած բեմային ձեռնարկներից՝ ամանորեայ հանդէսը, տեղի ունեցաւ հինգշաբթի՝ դեկտեմբերի 28-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սարհում, ուր ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ազգային մարմինների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները եւ սաների ծնողներն ու հարազատները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։