Հա

Համայնք

Հինգշաբթի, 22 Յունիսի 2017 10:20

Ս. Գրիգոր Լուսաւորչի Ելն ի վիրապից տօնը նշւեց Նոր Ջուղայի համանուն եկեղեցում

Ս. Գրիգոր Լուսաւորիչ բազմաչարչար հայրապետի վիրապից դուրս բերւելու տօնի առթիւ, շաբաթ՝ յունիսի 17-ի երեկոյեան ժամը 5։30-ին, Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, որի անւանակոչութեան տօնն էր միաժամանակ, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի։

«alikonline.ir» - Ս. Գրիգոր Լուսաւորիչ բազմաչարչար հայրապետի վիրապից դուրս բերւելու տօնի առթիւ, շաբաթ՝ յունիսի 17-ի երեկոյեան ժամը 5։30-ին, Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, որի անւանակոչութեան տօնն էր միաժամանակ, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի։ Արարողութեանը ներկայ էին հոգեւորականաց ու դպրաց դասերը եւ համայնքի հաւատաւոր ժողովուրդը. ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։ Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Յընթացս ս. պատարագի, յաւուր պատշաճի քարոզեց առաջնորդ Հայր Սուրբը, ով անդրադառնալով Ս. Գրգիոր Լուսաւորչի կեանքին՝ հիմնականում ընդգծեց Խոր Վիրապում սրբի 13 տարիների կրած չարչարանքները եւ այնտեղից դուրս բերւելուց յետոյ նրա գործունէութիւնը՝ աղօթքներով հայոց Տրդատ թագաւորին եւ արքունիքին ախտերից ու հոգեկան տագնապներից բուժելու եւ քրիստոնէական հաւատքը տարածելու ուղղութեամբ։ Նա իր խօսքի շարունակութեան մէջ նշելով, որ Ս. Գրիգոր Լուսաւորչի կեանքի տարբեր հանգրւանների յաջորդականութիւնը ապացուցում է, թէ բոլոր իրադարձութիւնները տեղի են ունենում աստւածային տնօրինութեամբ, յորդորեց՝ այս տօնը պատեհ առիթ համարելով, կեանքում արժանաւոր եւ կենտրոնական տեղ յատկացնել աստւածային հեռանկարին, որոշումներին ու նպատակակէտերին։

Յաջորդիւ տեղի ունեցաւ Ս. Գրիգոր Լուսաւորչի աջով ջրօրհնէքի արարողութիւնը՝ պատարագիչ Հայր Սուրբի ձեռամբ եւ հոգեւորականաց ու դպրաց դասերի մասնակցութեամբ։

Ս. Պատարագի աւարտին, եկեղեցու շրջափակում, հոգեզմայլ շարականների ներքոյ, տեղի ունեցաւ աւանդական թափօրի արարողութիւնը, ուր հաւատացեալ ժողովուրդը մօտենալով գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանին, համբուրեցին նրա ձեռքում գտնւող Գրիգոր Լուսաւորչի աջը՝ սրբի եւ Աստծու օրհնութիւնն ստանալու համար։ Սոյն տօնի առթիւ հայոց առաջին հայրապետի աջ-մասունքով թափօրի կազմելը, վերջին տարիներին հաստատւել է Սպահանի հայոց թեմում՝ Անթիլիասի Կաթողիկոսարանի Մայր Տաճարում իրականացւող նմանօրինակ հինաւուրց աւանդութեան համաձայն, ինչը մեծ հաւատք ու ընդունելութիւն է գտել թեմիս ժողովրդի մօտ։

Եկեղեցական արարողութեանը յաջորդեց ընդունելութիւնը եւ գեղարւեստական յայտագրով ծրագիրը։ Սոյն բաժինը հանդիսավարեց Անուշ Յովհաննիսեանը, աղօթքների ընթերցմամբ եւ գեղարւեստական կատարումներով ելոյթ ունեցան Հրաչիկ Ղազարեանը, Սարգիս սրկ. Երանը, Վեհանուշ Խուդաբախշեանը եւ Արաքս Տէր-Մարտիրոսեանը, իսկ եկեղեցին բարեզարդ պահելու համար՝ գնահատւեցին Ն.Ջ. Հայոց Առաքելական եկեղեցեաց վարչութիւնը, պատկան Տիկնանց յանձնախումբն ու երէցփոխներ՝ Արաքս Տէր-Մարտիրոսեանը եւ Ռուբէն Մկրտչեանը։ Վերջում նոյնպէս շնորհակալական եւ գնահատանքի խօսքեր հնչեցին եկեղեցու ծխատէր քահանայ հայր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի ու գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի կողմից։

Յարակից Հրապարակումներ

  • Ջրօրհնէքի արարողութիւն՝ Ղարղուն գիւղում
    Ջրօրհնէքի արարողութիւն՝ Ղարղուն գիւղում

    Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցու վարչութեան նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի յունւարի 19-ի առաւօտեան, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի ու սարկաւագների, նոյն եկեղեցում իրականացւեց Ջրօրհնէքի արարողութիւն: 

  • Հայաստանի Հանրապետութեան հռչակման 100-ամեակի առթիւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակի ընթերցումը՝ Նոր Ջուղայում
    Հայաստանի Հանրապետութեան հռչակման 100-ամեակի առթիւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակի ընթերցումը՝ Նոր Ջուղայում

    Երկուշաբթի՝ 2018 թւականի յունւարի 15-ին, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ս. Յովհաննէս Կարապետի ծննդեան տօնի առթիւ, որը միեւնոյն ժամանակ նշւած եկեղեցու անւանակոչութեան տօնն էր։ 

  • Սպահանաի հայոց թեմի առաջնորդի ցաւակցագիրը
    Սպահանաի հայոց թեմի առաջնորդի ցաւակցագիրը

    Այսու պաշտօնական գրով, յանուն Սպահանի հայոց թեմի Ազգային Իշխանութեան, հոգեւորականաց դասի, ողջ ժողովրդի եւ անձնապէս գալիս ենք մեր խորին ցաւակցութիւններն ու վշտակցութիւնները յայտնելու Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր առաջնորդին ու նախագահին եւ «Սանչի» նաւթատար լցանաւի անձնակազմի նաւաստիների հարազատներին` յունւարի 6-ի անակնկալ վթարի կապակցութեամբ, որը տեղի ունեցաւ Արեւելա-Չինական ծովում։ 

  • Սպահան քաղաքի 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիրակութեան հիմնարկի տնօրէնի այցը Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիր՝ Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ
    Սպահան քաղաքի 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիրակութեան հիմնարկի տնօրէնի այցը Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիր՝ Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ

    Սպահան քաղաքի 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիարակութեան հիմնարկի տնօրէն Մեհդի Էսմայիլին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը՝ կազմւած նոյն հիմնարկի բարձրաստիճան պատասխանատուներից ու օգնականներից, չորեքշաբթի՝ 2018 թւականի յունւարի 3-ի առաւօտեան, Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ այցելեցին Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիր, որտեղ «Ալենուշ Տէրեան» դահլիճում հանդիպում ունեցան համայնքիս հայոց ազգ. դպրոցներ՝ «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի եւ «Քանանեան» աղջկանց ու «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների տնօրինութիւնների ու հայ ուսուցիչների հետ:

  • Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները նշւեցին Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները նշւեցին Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի ս. պատարագը մատուցւեց Նոր Ջուղայի  Ս. Ստեփանոս, Ս. Նիկողայոս, Ս. Ներսէս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում, ուրբաթ՝ 2018 թւականի յունւարի 5-ի երեկոյեան ժամը 5:00-ին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։