Հա

Համայնք

Շաբաթ, 24 Յունիսի 2017 14:30

Արագածոտնի մարզի Ուջան գիւղի միջնակարգ դպրոցի մարզասրահի հանդերձարանը վերանորոգւեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան նիւթական նւիրատւութեամբ

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւնն իր հայրենանւէր աշխատանքների ծիրում, իր նիւթական օժանդակութեամբ, ֆինանսաւորեց Հայաստանի Արագածոտնի մարզի Ուջան գիւղի Զօրավար Անդրանիկի անւան միջնակարգ դպրոցի մարզասրահի հանդերձարանի ու սանհանգոյցի վերանորոգման աշխատանքը՝ նպատակ ունենալով իր նպաստը բերելու հայրենիքի գիւղերի դպրոցների մարզական հնարաւորութիւնների մակարդակի բարձրացման գործին։

«alikonline.ir» - Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութիւնն իր հայրենանւէր աշխատանքների ծիրում, իր նիւթական օժանդակութեամբ, ֆինանսաւորեց Հայաստանի Արագածոտնի մարզի Ուջան գիւղի Զօրավար Անդրանիկի անւան միջնակարգ դպրոցի մարզասրահի հանդերձարանի ու սանհանգոյցի վերանորոգման աշխատանքը՝ նպատակ ունենալով իր նպաստը բերելու հայրենիքի գիւղերի դպրոցների մարզական հնարաւորութիւնների մակարդակի բարձրացման գործին։ Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը: 

Շինարարական աշխատանքն իրականացւել են ՀՕՄ-ի (Հայ Օգնութեան միութիւն) Հայաստանի Շրջանային վարչութեան միջոցով։

Սոյն մարզասրահում մարզւում են շուրջ 40 երեխաներ՝ ազատ ոճի ըմբշամարտ մարզաձեւում։

Ողջունելով այս գովելի քայլը՝ առաւել բեղմնաւոր գործունէութիւն ենք մաղթում «Արարատ» միութեանը՝ իր հայրենանպաստ եւ միութենական աշխատանքներում։

Յարակից Հրապարակումներ

  • Ասմունքի մրցոյթ-փառատօն՝ նւիրւած «Կռունկ» ասմունքի խմբի հիմնադրման 25-ամեակին
    Ասմունքի մրցոյթ-փառատօն՝ նւիրւած «Կռունկ» ասմունքի խմբի հիմնադրման 25-ամեակին

    Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան, թւականիս նոյեմբերի 23-ին եւ 24-ին, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ ասմունքի մրցոյթ-փառատօն՝ նւիրւած միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի հիմնադրման եւ գործունէութեան 25-ամեակին:

  • Նւիրատւութիւն «Արտակ Մանուկեան» թանգարանին
    Նւիրատւութիւն «Արտակ Մանուկեան» թանգարանին

    Դեկտեմբեր ամսւան «Արտակ Մանուկեան» թանգարանը, որպէս նւիրատւութիւն ստացել է հետեւեալ գոյքերը՝

  • Սերժ Թանգեանը կոչ է արել աջակցել Արցախի Հարար գիւղի ականազերծման աշխատանքներին
    Սերժ Թանգեանը կոչ է արել աջակցել Արցախի Հարար գիւղի ականազերծման աշխատանքներին

    Սերժ Թանգեանը գրառում է կատարել սոցցանցերում՝ կոչ անելով աջակցել Արցախի՝ հակամարտութիւնից տուժած տարածքների ականազերծման աշխատանքներին եւ նւիրատւութիւն անել այդ առաքելութիւնն իրականացնող «The HALO Trust» բրիտանա-ամերիկեան բարեգործական հիմնադրամին: 

  • Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սկաուտները՝ Կարմիր Մահիկի կենտրոնում
    Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սկաուտները՝ Կարմիր Մահիկի կենտրոնում

    Ուրբաթ՝ թւականիս նոյեմբերի 17-ին Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի երէց փաղանգի եւ Արի-Արենուշ հատւածների անդամները ներկայանալով Սպահանի Միր պողոտայում գտնւող Կարմիր Մահիկի կենտրոնատեղի՝ օժանդակեցին երկրի արեւմտեան հատւածում երկրաշարժի հետեւանքով տուժածների համար ժողովրդի միջոցով հաւաքւած ուտեստեղէնի, հիգենայի պարագաների եւ հագուստեղէնի փաթեթաւորմանը:

  • «Lamborghini»-ն եզակի աւտոմեքենայ է նւիրել Հռոմի պապին
    «Lamborghini»-ն եզակի աւտոմեքենայ է նւիրել Հռոմի պապին

    Լիւքս դասի աւտոմեքենաների «Lamborghini» յայտնի մակնիշը թողարկել է «Huracan» բացառիկ եւ միակ մոդելը եւ այն յանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին: Ինչպէս նոյեմբերի 15-ին յայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայութիւնը, ընծան մատուցւել է ընկերութեան ղեկավարութեան հետ քահանայապետի ունկնդրութեան ընթացքում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։