Հա

Համայնք

Կիրակի, 25 Յունիսի 2017 12:20

Աշակերտական գիտելիքների մրցոյթ Նոր Ջուղայում՝ «Հայկական խաչքարեր» թեմայով

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհուրդն մատաղ սերնդին հայկական մշակոյթին՝ ի մասնաւորի խաչքարերին առաւել ծանօթացնելու նպատակով, այս անգա ձեռնամուխ եղաւ համագործակցաբար հայոց ազգ. «Քանանեան» աղջկանց ու «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների տնօրինութիւնների եւ ուսուցչական կազմերի, կազմակերպել աշակերտական գիտելիքների մրցոյթ՝ «Հայկական խաչքարեր» խորագրով։

«alikonline.ir» - Մայիսի 14-ին, իրականութիւն դարձաւ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի գեղեցիկ մտայղացումը, առ այն, որ Նոր Ջուղայի առաջին առաջնորդ Մեսրոպ արքեպիսկոպոսի եւ թեմի միւս առաջնորդների յիշատակին, Ս. Ա. վանքի շրջափակում կանգնեցնել մի խաչքար՝ պատմական Ջուղայի խաչքարերից մէկի բնօրինակի համաձայն։ Խորհուրդն այս բարեբասիկ առիթով, ինչու չէ նաեւ՝ մատաղ սերնդին հայկական մշակոյթին՝ ի մասնաւորի խաչքարերին առաւել ծանօթացնելու նպատակով, այս անգամ ձեռնամուխ եղաւ համագործակցաբար հայոց ազգ. «Քանանեան» աղջկանց ու «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների տնօրինութիւնների եւ ուսուցչական կազմերի, կազմակերպել աշակերտական գիտելիքների մրցոյթ, որը տեղի ունեցաւ երկուշաբթի՝ յունիսի 19-ի երեկոյեան ժամը 6։30-ին, հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում՝ «Հայկական խաչքարեր» խորագրով։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Մրցոյթին ներկայ էին՝ Կրօնական, Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչները, հայոց ազգ. դպրոցների տնօրինութիւններն ու ուսուցչական կազմերը եւ աշակերտների ծնողները։

Սկզբում ողջոյնի խօսքով հանդէս եկաւ հաղորդավարուհի Լեռնիկ Ծատուրեանը, ով իր դիպուկ ու հաճելի արտայայտութիւններով մեծ խանդավառութիւն առաջացրեց մրցակիցների եւ հանդիսատեսի միջեւ։

Իրաւարար կազմի դժւարին պարտականութիւնը ստանձնել էին՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ եւ «Կատարինեան» դպրոցի ուսուցիչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, «Քանանեան» դպրոցի փոխ-տնօրէն Ռիմա Սիմոնեանը եւ ուսուցչուհիներ՝ Սեդա Դիլանչեանը, Կարին Տէր-Մարտիրոսեանն ու Սիւնէ Մինասեանը։

60 աշակերտ-ուհիները բաժանւել էին 12 խմբերի միջեւ։ Առաջին փուլի ընթացքում բոլոր խմբերը պատասխանեցին իրենց հերթական, ինչու չէ նաեւ ցուցադրւած մի տեսանիւթի շրջագծում հնչեցւած հարցերին։ Արդիւնքների ամփոփումից յետոյ, եզրափակիչ փուլ թեւակոխեց, բարձրագոյն նիշը հաւաքած «Հայկ» խուբը, իսկ եզրափակչի երկրորդ մասնակցին ճանաչելու ուղղութեամբ՝ քանի որ «Նայիրի» եւ «Ուրարտու» խմբերը համահաւասար նիշերով, միասին զբաղեցրել էին երկրորդ լաւագոյն տեղը, նրանց համար հնչեց լրացուցիչ մէկ հարց, եւ ի վերջոյ «Նայիրի»-ին յաջողւեց մրցակցութիւնը շարունակել եզրափկչում։

Վերջին փուլի ընթացքում առաւել թէժ մրցակցութիւն տեղի ունեցաւ երկու մսանակից խմբերի միջեւ, որի արդիւնքում առաջին տեղը գրաւեց «Նայիրի»-ին, իսկ երկրորդ հանիսացաւ «Հայկ»-ը։

Յաջորդիւ կազմակերպիչներին ուղղւած շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը, յատկապէս գնահատելով նրանց, առ այն, որ աւարտական քննութիւններից անմիջապէս յետոյ աշակերտներին խրախուսել են մասնակցել այս մրցոյթին։ Պրն. Մովսիսեանն իր խօսքի աւարտին խորհրդի անունից գնահատագրեր շնորհեց իրաւարար կազմի անդամներին եւ զոյգ դպրոցի փոխ-տնօրէններ Ռիմա Սիմոնեանին ու Ռուբէն Խաչիկ-Գրիգորեանին։ Պարգեւատրւեցին մրցոյթի առաջին եւ 2-րդ կարգը զբաղեցրած խմբերը, իսկ  գնահատագրեր շնորհւեցին բոլոր մասնակիցներին։

Երեկոն եզրափակւեց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի խօսքով, ով գնահատեց նման թեմայով մրցոյթի կազմակերպումը, յատկապէս ընդգծելով, որ  այն պատեհ առիթ հանդիսացաւ, որպէսզի աշակրտութիւնն ընդլայնի իր տեղեկութիւնները հայկական խաչքարերի մասին։

Միջոցառումն արժանացաւ նաեւ հանդիսատեսի ու ծնողների բարձր գնահատանքին։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։