Հա

Համայնք

Երեքշաբթի, 04 Յուլիսի 2017 13:00

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 22-րդ տարեդարձի նշումը՝ Նոր Ջուղայում

Յունիսի 25-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ եւ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի ձեռամբ մատուցւած կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագի ընթացքում, Հայրապետական մաղթանք տեղի ունեցաւ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ արժանաւոր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրութեան եւ օծման 22-ամեակի առթիւ։ 

«alikonline.ir» - Յունիսի 25-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ եւ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի ձեռամբ մատուցւած կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագի ընթացքում, Հայրապետական մաղթանք տեղի ունեցաւ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ արժանաւոր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրութեան եւ օծման 22-ամեակի առթիւ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Յընթացս ս. պատարագի հաւատացեալներին օրւան պատշաճ իր քարոզը փոխանցեց թեմակալ առաջնորդ Հայր Սուրբը։ Նա անդրադառնալով Հայրապետական մաղթանք արարողութեանը՝ յատկապէս նշեց, որ աւետարանական հատւածներից, աղօթքներից եւ շարականներից կազմւած այս արարողութիւնը՝ խաղաղութեան աղերսանք է առաքւած առ Աստւած։ Հայր Սուրբն իր խօսքի շարունակութեան մէջ ընդգծելով անցնող 22 տարիների ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նւիրեալ ծառայութիւնը՝ մասնաւորապէս շեշտեց այն բեղուն գործունէութիւնը, որը Վեհափառն իրագործել է  Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցու առաւել պայծառացման եւ սփիւռքն ու սփիւռքահայութեանը հովւելու ուղղութեամբ։

Քարոզիչ Հայրն աւելացրեց, որ մենք որպէս շնորհազարդ Հայրապետի հովանաւորութիւնը վայելող ժողովուրդ, պարտականութիւն ունենք նրա նկատմամբ մեր երախտագիութիւնը դրսեւորել՝ աղօթքների միջոցով եւ միմեանց աղօթակիցը դառնալով, խնդրել երկնաւոր Հօրը՝ օրհնի մեր եկեղեցին ու մեր ժողովուրդը եւ անսասան պահի մեր կաթողիկոսութիւնը՝ ի մասնաւորի նրա գլուխը կանգնած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին՝ նրան շնորհելով քաջառողջութիւն, յաջողութիւն եւ յատկապէս առաւել բեղուն գործունէութիւն։

Արարողութեանը ներկայ էին Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, հոգեւորականաց ու դպրաց դասերը եւ հաւատացեալ ժողովուրդ։ Երգեցողութիւնը կատարեց Ս. Ա. Վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Յարակից Հրապարակումներ

  • Աշնանային տօնավաճառ՝ Նոր Ջուղայում
    Աշնանային տօնավաճառ՝ Նոր Ջուղայում

    Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Երէցների միաւորի, ուրբաթ՝ նոյեմբերի 10-ին, միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Աշնանային վաճառք, որտեղ վաճառքի էր հանւել միաւորի անդամուհիների ձեռամբ՝ աշնանային մրգերից ու բանջարեղէններից պատրաստւած եւ գեղեցիկ փաթեթաւորած թխւածքեղէն, թթւեղէն, մրգանուշ, ճթնի եւ այլ պահածոներ:

  • Սպահան նահանգի ուսումնա-դաստիարակութեան գերատեսչութեան տնօրէնի հանդիպումը Ազգային իշխանութեան հետ
    Սպահան նահանգի ուսումնա-դաստիարակութեան գերատեսչութեան տնօրէնի հանդիպումը Ազգային իշխանութեան հետ

    2017 թւականի նոյեմբերի 13-ի առաւօտեան ուսումնա-դաստիարակութեան Սպահանի գերատեսուչ պրն. Ղաէդիհան գերատեսչութեան զանազան բնագաւառների տեղակալների ընկերակցութեամբ այցելեց Ս. Ամենափրկչեան վանք: Պատւիրակութեանն առաջնորդարանի «Ծաղկեայ» դահլիճում ընդունեցին թեմակալ առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետերն ու անդամները եւ Կրօնական խորհրդի ներկայացուցիչները:

  • Սպահանի հայոց թեմի առաջնորդը ցաւակցական գիր է յղել Քերմանշահի երկրաշարժի կապակցութեամբ
    Սպահանի հայոց թեմի առաջնորդը ցաւակցական գիր է յղել Քերմանշահի երկրաշարժի կապակցութեամբ

    Նոյեմբերի 12-ին Քերմանշահում տեղի ունեցած հզօր եւ աւերիչ երկրաշարժի կապակցութեամբ ցաւակցական գիր է յղել Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը:

  • Արամ Ա Վեհափառ Հայրապետը ցաւակցել է Հանրապետութեան նախագահին
    Արամ Ա Վեհափառ Հայրապետը ցաւակցել է Հանրապետութեան նախագահին

    Նոյեմբերի 13-ին Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը ցաւակցական նամակ է յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին՝ Քերմանաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի առիթով:

  • Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակառոյց կենտրոնատեղիի բացման հանդիսութիւն
    Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակառոյց կենտրոնատեղիի բացման հանդիսութիւն

    Նոյեմբերի 3-ի Շահինշահրում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակերտ կենտրոնատեղիի բացման հանդիսութիւնը՝ ներկայութեամբ Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի, Թեմի Ազգային իշխանութեան մարմինների եւ ենթամարմինների ներկայացուցիչների եւ հոծ թւով հայորդիների: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։