Հա

Համայնք

04/07/2017

«Երգխօսութիւն» խորագիրը կրող համերգային երեկոյ՝ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երիտասարդական երգչախմբի կատարմամբ

12 տարիներ է, ինչ Նոր Ջուղայի եւ զանազան այլ բեմերից իր անզուգական կատարումներով հանդիսատեսին հիացնում է Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի կրտսեր բաժանմունքը։ 

Սկզբում խումբը կոչւեց մանկա-պատանեկան երգչախումբ, սակայն տարիներ յետոյ, անդամների հասակ առնելուն հետ, այն վերածւեց երիտասարդականի։ 

«alikonline.ir» - 12 տարիներ է, ինչ Նոր Ջուղայի եւ զանազան այլ բեմերից իր անզուգական կատարումներով հանդիսատեսին հիացնում է Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի կրտսեր բաժանմունքը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սկզբում խումբը կոչւեց մանկա-պատանեկան երգչախումբ, սակայն տարիներ յետոյ, անդամների հասակ առնելուն հետ, այն վերածւեց երիտասարդականի։ Երգչախումբն իր կազմաւորման տարիներից մինչեւ այսօր, Արմէն Ամիրխանեանի գեղարւեստական ղեկավարութեամբ, իր հերթական համերգներին զուգահեռ կազմակերպել է բարեսիրական բնոյթ կրող երգահանդէսներ, ինչու չէ նաեւ իր ելոյթներով մասնակցել՝ Իրանում եւ արտերկրում իրականացւած մի շարք միջոցառումներին ու փառատօններին։ 

Երգչախմբի «Երգխօսութիւն» խորագիրը կրող համերգը տեղի ունեցաւ հինգշաբթի՝ յունիսի 22-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, ուր որպէս հանդիսատես երիտասարդ, բայց միեւնոյն ժամանակ արհեստավարժ խմբի ելոյթներն ունկնդրեցին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների, Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների եւ հայոց դպրոցների ներկայացուցիչները, նոյն երգչախմբի աւագ անդամները եւ ժողովուրդ։

Երեկոն առաւել պայծառացաւ հանդիսավար Կարին Տէր-Մարտիրոսեանի պերճախօսութեամբ ու պատշաճ բացատրութիւններով։

Համերգային կատարումներն սկիզբ առան հայկական քաղցրահունչ մեղեդիներով։ Այս բաժնում խումբը կատարեց հանրայայտ հայ կոմպոզիտորների գլուխգործոց ստեղծագործութիւններից չորս երգեր, որոնք էին՝ «Տէր կեցոյ դու զհայս»-ը, «Քելէր, ցոլէր»-ը, «Ապարանը քարոտա, անձրեւ եկաւ»-ը, «Հով արէք»-ը։

Այնուհետեւ հանդիսատեսին յիշողութեան գիրկը նետեց, խմբի սոլօների կատարումները՝ «Բիթելզ»-ի, Մրաեա Քերիի, Շառլ Ազնաւուրի, «Սքորփիոնզ»-ի եւ մի շարք այլ երգիչների ու խմբերի համաշխարհային հիթերից մի փունջ ներկայացնելով։ Այս շրջագծում Թանգիկ Միրզախանեանը երգեց «Derniere dance»-ը, Մարինէ Մկրտչեանը՝ «La Spagnola»-ը, Թենի Մկրտչեանը՝ «Besame mucho»-ը, Թադէ Մկրտչեանը՝ «Dance with me to the end of love»-ը, Թանիա Մինասեանը՝ «Simply falling», Վանա Շիրւանեանը՝ «Looking in»-ը, իսկ Հարմա Կարապետեանը՝ «La boheme»-ը։

Նշելի է նաեւ, որ վերջերս երգչախմբի անդամներից կազմւել է վոկալ-գործիքային անսամբլ, որը ծրագրում հանդէս եկաւ իր առաջին բեմային ելոյթով։ Խմբի կենդանի նւագակցութեամբ «Wind of change» երգը կատարեց Վահան Վարդեւանեանը, իսկ «Let it be»-ն՝ Դաւիթ Թորոսեանը։ Սոյն անսամբլի միւս անդամներն են՝ Հարմա Կարապետեանը, Թանգիկ Միրզախանեանը, Մարինէ Մկրտչեանը եւ Արայիկ Սիմոնեանը։

Համերգային ելոյթները եզրափակւեցին «Let my people go» եւ «Դու պիտի ապրես իմ Հայաստան» երգերի խմբական կատարումներով։ Վերջին երգը հնչում էր առաջին անգամւայ համար։

Ծրագրի ընթացքում կատարողներն ու հանդիսատեսը պատասխանելով հանդիսավարի «Ի՞նչ է ձեզ տւել «Կոմիտաս»-ը» եւ «Այսօր ի՞նչն է ձեզ բերել այս սրահ» երկու հարցերին, միւսների հետ կիսեցին այն յոյզերն ու անմոռանալի տպաւորութիւնները, որոնք իրենց մէջ առաջացել են երկար տարիների ընթացքում՝ «Կոմիտաս»-ի հետ կեանք ապրելով։

Վերջում ներկաներին իր հայրական օրհնանքը փոխանցեց թեմակալ առաջնորդ Հայր Սուրբը։ Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն իր խօսքի առաջին բաժնում՝ պատասխանելով երեկոյի հարցերին, ասաց, որ առաջին անգամն է, ինչ ներկայանում է երգչախմբի ձեռնարկին եւ իրեն այս սրահ է բերել խմբի մակարդակի մասին իր մէջ ունեցած հետաքրքրութիւնը, սակայն այս ձեռնարկից յետոյ երիտասարդ կոմիտասցիների համերգներին ներկայանալու է միայն նրանց նորանոր յաջողութիւնների ականատեսը լինելու համար։ Հայր Սուրբն իր խօսքի շարունակութեան մէջ գնահատելով ղեկավարի աշխատանքն ու անդամների կատարումները, նշեց, որ այս երիտասարդներն իրենց յաջող ելոյթներով, ոչ միայն հանդիսատեսին ստիպեցին կտրւելով դրսի աշխարհից, իր ամբողջ ուշադրութիւնը սեւեռել համերգի շուրջ, այլեւ գերազանցեցին այլուր գտնւող իրենց բոլոր մրցակիցներին։ 

Լուսանկարները՝ «ՖՈՏՕ ՀԱՅԿ»-Ի

Յարակից լուրեր

  • Արամ Ա-ի ձեռնադրման 50-ամեակին նւիրւած մեծ համերգ` Լիբանանում
    Արամ Ա-ի ձեռնադրման 50-ամեակին նւիրւած մեծ համերգ` Լիբանանում

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին աբեղայական ձեռնադրութեան յիսնամեակը մեծ շուքով նշուեցաւ Պիքֆայայի Ս. Աստուածածին վանքի շրջափակին մէջ։ Լիբանանի պետական նուագախումբը, խմբավարութեամբ մայէսթրօ Յարութ Ֆազլեանի եւ մենակատարութեամբ աշխարհահռչակ սօփրանօ Յասմիկ Պապեանի, դիւթեցին Նահատակաց յուշարձանին առջեւ հաւաքուած հոծ բազմութիւնը, որմէ մաս մը ժամանած էր Սփիւռքի տարբեր գաղութներէն։

  • Ելն ի վիրապից տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայի համանուն եկեղեցում
    Ելն ի վիրապից տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայի համանուն եկեղեցում

    Ս. Գրիգոր Լուսաւորչի վիրապից դուրս բերւելու տօնի առթիւ, շաբաթ՝ 2018 թւականի յունիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ Այդ օրը նշւեց նաեւ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։

  • Ժողովրդական տօնախմբութիւն նւիրւած ՀՀ հիմնադրման 100-ամեակին
    Ժողովրդական տօնախմբութիւն նւիրւած ՀՀ հիմնադրման 100-ամեակին

    Նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի, վերանկախացման այս պանծալի տօնը նշւեց ժողովրդական տօնախմբութեամբ, երեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 22-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում։

  • Պարսիկ հայրենակիցների ներկայութեամբ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցին նւիրւած ձեռնարկ՝ Նոր Ջուղայում
    Պարսիկ հայրենակիցների ներկայութեամբ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցին նւիրւած ձեռնարկ՝ Նոր Ջուղայում

    Չորեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 16-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում, Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ եւ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ոգեկոչման յանձնախմբի հովանաւորութեամբ, ոգեկոչման ծրագրերի շարանում իրականացւեց դասախօսական-գեղարւեստական ձեռնարկ՝ պարսիկ հայրենակիցների մասնակցութեամբ։ 

  • Հոգեւոր համերգ նւիրւած՝ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման եւ կառուցման 45-ամեակին
    Հոգեւոր համերգ նւիրւած՝ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման եւ կառուցման 45-ամեակին

    Թւականիս հինգշաբթի, 17 մայիսի երեկոյեան թեհրանահայերի համար լիովին տարբեր մի մթնոլորտ էր ստեղծւել, քանի որ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցին տօնական ու զւարթագին մի ուրոյն իրավիճակում էր գտնւում, իր գրկում սեղմած ունենալով հաւատացեալ զաւակների մի հոծ բազմութիւն, որոնք եկել էին վայելելու ու ըմբոշխնելու Նրա կառուցման եւ օծման 45-ամեակին նւիրւած աննախադէպ հոգեւոր համերգն ու ընդհանուր ներկայացումը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։