Հա

Համայնք

Շաբաթ, 08 Յուլիսի 2017 09:50

Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան ամենամեայ բարեգործական դադշտահանդէսը՝ նւիրւած Ջաւախքին եւ ջաւախքահայութեանը

16 տարիներ է, ինչ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնը, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան հետ համագործակցաբար, կազմակերպում է Ջաւախքին նւիրւած իր բարգործական դաշտահանդէսը։ 

«alikonline.ir» - 16 տարիներ է, ինչ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնը, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան հետ համագործակցաբար, կազմակերպում է Ջաւախքին նւիրւած իր բարգործական դաշտահանդէսը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ամենամեայ այս միջոցառման հասոյթը յատկացւում է շրջանի Հայ Դատի յանձնախմբի կողմից ստեղծւած Ջաւախքի հիմնադրամին, որի գումարներից մինչեւ այսօր մի շարք շինարարական եւ վերանորոգման աշխատանքներ են իրականացւել Ջաւախքի տարբեր շրջաններում։

Սոյն բարեգործական դաշտահանդէսն այս տարի իրականացւեց ուրբաթ՝ յունիսի 30-ի երեկոյեան, «Արարատ» միութեան շրջափակում, ուր ժողովուրդն առիթ ունեցաւ վայելելու անակնկալներով լի խանդավառ մթնոլորտը՝ իր բազմատեսակ եւ զւարճալի խաղերով, մրցոյթներով, անուշաբոյր ուտեստներով, ինչու չէ նաեւ հնչող գեղեցիկ երաժշտութեամբ։

Հարկ է նշել, որ կազմակերպիչների գեղեցիկ մտայղացմամբ, այս տարի պատանիների համար տեղի ունեցաւ նաեւ գիտելիքների մրցոյթ, որի արդիւնքում լաւագոյնը ճանաչւեց ու գնահատւեց Արթուր Քամարզարեանը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։