Հա

Համայնք

Կիրակի, 30 Յուլիսի 2017 08:10

Սպահանի համալսարանը պատրաստակամութիւն է յայտնել ընդլայնելու հայոց լեզւի եւ գրականութեան բաժինը

Սպահանի համալսարանի հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի ընդլայնման նպատակով  այդ համալսարանի եւ Սպահանի հայոց թեմի միջեւ երկկողմ գիտական համագործակցութեան հող է նախապատրաստւում:

«alikonline.ir» - Սպահանի համալսարանի հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի ընդլայնման նպատակով  այդ համալսարանի եւ Սպահանի հայոց թեմի միջեւ երկկողմ գիտական համագործակցութեան հող է նախապատրաստւում: Տեղեկացնում է «parstoday.com»-ը:

Իրանի ռադիո-հեռուստատեսութեան լրատւական գործակալութեան հաղորդման համաձայն՝ Սպահանի համալսարանի ռեկտորի միջազգային հարցերով խորհրդականն ու միջազգային գիտական համագործակցութեան գրասենեակի պետը Սպահանի հայոց թեմի պատգամաւորական ժողովի ատենապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով այդ համալսարանում հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի հզօրացման ու դրա հովանաւորման անհրաժեշտութիւնն, ասել է. «Համալսարանը պատրաստ է հայոց լեզւի ամբիոնի եւ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքի մատենադարանի միջեւ գիտական համագործակցութռան ընդլայնման համար, որի համար հիմք կարող են ծառայել վանքի մատենադարանում պահւող արժէքաւոր աղբիւրներն ու փաստաթղթերը եւ Հայաստանի ազգային գրադարանի հետ ուղղակի յարաբերութիւնը»:

Սպահանի համալսարանի ռեկտորի միջազգային հարցերով խորհրդական Քոմթյլ Թայեբին յաւելել է. «Հանդիպման ընթացքում որոշում կայացւեց երկկողմ համագործակցութեան ընդլայնման նպատակով երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցութեամբ աշխատանքային խումբ ստեղծել»:

Սպահանի հայոց թեմի պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանն այս հանդիպման ժամանակ նշել է. «Սպահանի համալսարանի հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի ուսանողներն ու դասախօսները կարող են շարունակական կապ ունենալ Հայաստանի ազգային գրադարանի հետ»:

Հանդիպման ժամանակ ընդգծւել է Հայաստանից ուսանողներ ընդունելու եւ այդ կապակցութեամբ Սպահանի հայոց թեմի պատգամաւորական ժողովի համագործակցութեան, հայ-իրանական պատւիրակութիւնների փոխայցելութիւնների, ՀՀԳԱԱ-ի եւ Սպահանի համալսարանի միջեւ կապի հաստատման, Սպահանի համալսարանում հայագիտական համաժողովի գումարման ու նաեւ հայագիտութեան ոլորտում ուսանողական ուսումնասիրութիւնների հանդէպ Սպահանի հայոց թեմի նիւթական ու բարոյական հովանաւորութեան անհրաժեշտութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։