Հա

Համայնք

30/07/2017

Ս. եւ անմահ պատարագ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առթիւ՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

Հայաստանեայց Աառքելական Սուրբ եկեղեցու 3-րդ Տաղաւար տօնի՝ Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան (Վարդավառ) առթիւ, կիրակի՝ յուլիսի 23-ի առաւօտեան, Փերիոյ գաւառի Բոլորան գիւղի Ս. Ղուկաս եկեղեցում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ։ 

«alikonline.ir» - Հայաստանեայց Աառքելական Սուրբ եկեղեցու 3-րդ Տաղաւար տօնի՝ Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան (Վարդավառ) առթիւ, կիրակի՝ յուլիսի 23-ի առաւօտեան, Փերիոյ գաւառի Բոլորան գիւղի Ս. Ղուկաս եկեղեցում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Օրայ պատարագիչն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, իսկ արարողութեան իրականացմանը մասնակից էին՝ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, դպրաց դասի ներկայացուցիչներն ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։ Եկեղեցում ներկայ էին հոծ թւով հաւատացեալներ. թեմի Կրօնական խորհրդի անդամներ՝ ատենապետ Վարուժ Մովսիսեանն ու Սաքօ Տէր-Յովհաննիսեանը, Բոլորան գիւղի հայ համայնքի անդամները եւ Վարդավառը նշելու նպատակով գիւղում կեցութիւն հաստատած Նոր Ջուղայից, Շահինշահրից եւ իրանահայ այլ թեմերից հայորդիներ։

Ս. պատարգի ընթացքում առաջնորդ Հայր Սուրբը բնաբան ունենալով Մատթէոսի աւետարանից հետեւեալ հատւածը՝ «Վեց օր յետոյ Յիսուսն իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոս եւ Յովհաննէս եղբայրներին եւ նրանց հանեց մի բարձր լեռ, որտեղ նրանք առանձին մնացին», հիմնականում անդրադարձ ունեցաւ Քրիստոսի այլակերպութեանը։ Նա կարեւորութեամբ ընդգծելով, որ Յիսուսի այլակերպութեան վկաները եղան նրա երեք առաքեալները, որոնց իր հետ էր վերցրել ինքը՝ Քրիստոսը, այսպէս շարունակեց. «Այս երեք առաքեալների ընտրութիւնը խտրութեան կամ աչառութեան հետ կապ չունէր, այլ ազատ կամքի եւ մտերմութեան արտայայտութիւն էր: Դա էական եւ շատ պարզ մի բնազդ է, որը կիրառւում է մարդկային կեանքի ընթացքում: Մենք եւս մեր բարեկամներից, ծանօթներից եւ ազգականներից ընտրում ենք ընկերներ, մօտիկներ ու մտերիմներ»։

Հայր Սուրբն իր խօսքի շարունակութեան մէջ նշելով, որ գոյութիւն ունի երկու տեսակի ընտրութիւն՝ կարճ եւ ժամանակաւոր, որը հիմնւած է շահի եւ անձնական գործերի վրայ, իսկ  երկար ու մշտական, որն առաջանում է սիրուց եւ յարգանքից, յորդորեց առաւել զգօնութիւն ցուցաբերել ընկերների ու մտերիմների ընտրութեան հարցում եւ Վարդավառը պատեհ առիթ համարելով, փորձել սրբագրել կեանքն ու գործերը եւ աստուածահաճոյ արարքներով օրինակ հանդիսանալ ու դարձի բերել ընկերներին ու մտերիմներին։ 

Հոգեպարար արարողութիւնից յետոյ առաջնորդ Հայր Սուբրը մօտենալով եկեղեցու շրջափակում բոլորւած ժողովրդին՝ իր օրհնութիւնը փոխանցեց նրանց։

Այլակերպութեան տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց նաեւ Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում՝ ձեռամբ արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի եւ երգեցողութեամբ «Շուշանիկ» հոգեւոր երգչախմբի։

 

Լուսանկարները տրամադրեցին հաւատացեալ ժողովուրդը

Յարակից լուրեր

  • Համբարձման տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Փերիոյ գաւառի Սնկերտ գիւղում
    Համբարձման տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Փերիոյ գաւառի Սնկերտ գիւղում

    Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Փերիոյ գաւառի Սնկերտ գիւղի Ս. Ստեփանոս եկեղեցու վարչութեան կազմակերպութեամբ, հինգշաբթի՝ 2018 թւականի մայիսի 10-ի առաւօտեան, Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առթիւ, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց նշւած եկեղեցում՝ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ 

  • Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը ոգեկոչւեց Փերիոյ շրջանի հայաբնակ Բոլորան գիւղում
    Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը ոգեկոչւեց Փերիոյ շրջանի հայաբնակ Բոլորան գիւղում

    Սպահանի հայոց թեմի պատգամաւորական ժողովի Փերիոյ շրջանի պատգամաւոր Ջանի Նազարեանից տեղեկացանք, որ սոյն գաւառի հայբանակ Բոլորան գիւղի բնակիչները Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը ոգեկոչելու նպատակով, գիւղում կազմակերպել են մոմավառութեան արարողութիւն եւ բողոքի համահաւաք։

  • Մայրերի մեծարման երեկոյ Նոր Ջուղայում
    Մայրերի մեծարման երեկոյ Նոր Ջուղայում

    Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան շաբաթ՝ թւականիս ապրիլի 7-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում նշւեց Մայրերի տօնը՝ ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած։ 

  • Ծաղկազարդ տօնի եւ Դռնբացէքի արարողութիւնները՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում
    Ծաղկազարդ տօնի եւ Դռնբացէքի արարողութիւնները՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

    Ծաղկազարդը՝ Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնը՝ հանդիսութեամբ նշւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Ստեփանոս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Յովհաննու Կարապետ ու Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում, կիրակի՝ մարտի 25-ի առաւօտեան։

  • Սպահանի հայոց թեմի առաջնորդի Ս. Զատկւայ պատգամը
    Սպահանի հայոց թեմի առաջնորդի Ս. Զատկւայ պատգամը

    Նոր Կտակարանի բոլոր Աւետարանները, անխտիր, պատմում են Քրիստոսի երկրաւոր կեանքի ամենահիմնական եւ ամենից էական բաժինը՝ Յարութեան դէպքը։ Իր խորքի մէջ թէեւ ընդհանրական, սակայն իւրաքանչիւր Աւետարան իրեն իւրայատուկ նուրբ ու փոքր տարբերութիւններով ներկայացրել են Քրիստոսի Յարութեան դէպքը, այնպիսի «տարբերութեամբ», որ կարծէք մէկը միւսին ամբողջացնում է։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։