Հա

Համայնք

Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2017 12:10

Նոր Ջուղայի աշակերտական պատւիրակութիւնը Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադայի ուժեղագոյն խումբը ճանաչւեց

ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ, Աղւերանում կայացած Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադայի արդիւնքներն ամփոփւեցին չորեքշաբթի՝ օգոստոսի 9-ին, որի համաձայն 8-րդ օլիմպիադայի ուժեղագոյն խումբը ճանաչւեց Նոր Ջուղայի «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների գերազանցիկ աշակերտներից կազմւած 8 հոգանոց պատւիրակութիւնը։

«alikonline.ir» - ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ, Աղւերանում կայացած Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադայի արդիւնքներն ամփոփւեցին չորեքշաբթի՝ օգոստոսի 9-ին, որի համաձայն 8-րդ օլիմպիադայի ուժեղագոյն խումբը ճանաչւեց Նոր Ջուղայի «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների գերազանցիկ աշակերտներից կազմւած 8 հոգանոց պատւիրակութիւնը։ Պատւիրակութեանը յաջողւեց փայլել օլիմպիադայի հայոց լեզւի, հայ գրականութեան եւ հայոց պատմութեան բաժնում՝ արժանանալով մէկ առաջին, մէկ երկրորդ եւ երեք 3-րդ կարգի դիպլոմների ու մէկ շնորհակալագրի։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Նոր Ջուղայի աշակերտները յաջողութիւն են արձանագրել նաեւ սոյն միջոցառման շրջագծում անցկացւող երգի եւ ասմունքի մրցոյթներում՝ երգի բաժնում ստանալով  պատւոգիր, իսկ ասմունքում՝ շնորհակալագիր։

Պատւիրակութեանը՝ որպէս պատասխանատուներ ընկերկցում էին՝ «Քանանեան» դպրոցի ուսուցչուհի Անահիտ Սարհադեանն ու Կրթական խորհրդի անդամ Նարբէ Ջարդն Դաւուդը։

Մանրամասնութիւնները՝ հետագայում։

Յարակից Հրապարակումներ

  • Հ.Յ.Դաշնակցութեան հիմնադրման 127-ամեակի առթիւ հանդիսաւոր տօնակատարութիւն՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում
    Հ.Յ.Դաշնակցութեան հիմնադրման 127-ամեակի առթիւ հանդիսաւոր տօնակատարութիւն՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում

    Շրջանի Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 127-ամեակի առթիւ, հինգշաբթի՝ դեկտեմբերի 14-ին, Նոր Ջուղայում, իսկ ուրբաթ՝ դեկտեմբերի 15-ին, Շահինշահրում տեղի ունեցաւ տօնակատարութիւն։ 

  • Ս. Ամենափրկիչ վանքի 18-ամեայ «Տաթեւ» երգչախմբի տարեկան համերգը՝ Նոր Ջուղայում
    Ս. Ամենափրկիչ վանքի 18-ամեայ «Տաթեւ» երգչախմբի տարեկան համերգը՝ Նոր Ջուղայում

    Տարիներ շարունակ բազմաթիւ բեմերից աշխոյժ ելոյթ ծաւալած Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը բոլորեց իր 18-ամեակը։ 

    Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ հիմնադրւած եւ մինչեւ այսօր նոյն խորհրդի հովանաւորութիւնը վայելած այս երգչախումբն անցնող 18 տարիների ընթացքում իր գործունէութեամբ արժանացել է արւեստասէր հանդիսատեսի գովեստին ու համակրանքին՝ ոչ միայն իր երիտասարդ անդամ-ուհիների գերազանց կատարումների, այլեւ նոյնպէս երիտասարդ ղեկավար մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի անվերապահ ջանքերի շնորհիւ։

  • Նշւեց Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամեակը
    Նշւեց Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամեակը

    Հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 30-ին, հանդիսութեամբ նշւեց Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամեակը, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում։ 

  • «Բերքառատ Արցախ» նշանաբանով հեռուստամարաթոնի շրջագծում նւիրահաւաք՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում
    «Բերքառատ Արցախ» նշանաբանով հեռուստամարաթոնի շրջագծում նւիրահաւաք՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում

    Շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ ՀՅԴ «Ռուբէն» երիտասարդական միութեան կազմակերպութեամբ, հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 23-ի երեկոյեան ժամը 7։30-ից, Նոր Ջուղայում եւ առաջին անգամը լինելով Շահինշահրում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ծիրում կազմակերպւեց թելեթոն-նւիրահաւաք։

  • Այցելութիւն Նոր Ջուղայի եկեղեցիներին
    Այցելութիւն Նոր Ջուղայի եկեղեցիներին

    Հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 16-ի առաւօտեան, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան վարչութեան նախաձեռնութեամբ այցելութիւն էր կազմակերպւել Նոր Ջուղայի եկեղեցիներին: Նշեալ Միութեան անդամները Վարչութեան ուղեկցութեամբ առաւօտեան հանրակառքով մեկնեցին դէպի Նոր Ջուղա՝ այցելելու այնտեղի պատմական եկեղեցիները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։