Հա

Համայնք

Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017 10:40

Սբ. Աստւածածնի Վերափոխման տօնը եւ Խաղողօրհնէքը՝ Շահինշահրում

Օգոստոսի 13-ի առաւօտեան Հայ Առաքելական Սբ. եկեղեցու չորրորդ տաղաւար՝ Սբ. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում տեղի ունեցաւ ս. եւ անմահ պատարագ՝ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ձեռամբ եւ դպրաց դասի մասնակցութեամբ: 

«alikonline.ir» - Օգոստոսի 13-ի առաւօտեան Հայ Առաքելական Սբ. եկեղեցու չորրորդ տաղաւար՝ Սբ. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում տեղի ունեցաւ ս. եւ անմահ պատարագ՝ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ձեռամբ եւ դպրաց դասի մասնակցութեամբ: Տեղեկացնում է Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից Վ. Յարութիւնենաը:

Օրւայ արարողութեանը ներկայ էին համայնքի Վարչութեան ներկայացուցիչները եւ բազում հաւատացեալներ:

Յաւարտ ս. պատարագի քարոզեց պատարագիչ քհնյ. հայրը, ով ամփոփ ներկայացնելով Աստւածամօր կեանքի վերջին տարիների անցուդարձը՝ անդրադարձաւ Սբ. Աստւածածնի հոգին աւանդելու եւ առաքեալների ձեռամբ յուղարկաւորւելու եւ ապա Աստւածամօր Սբ. մարմինը երկնքում յայտնւելու դրւագին: Քհնյ. հայրը շնորհաւորելով Ս. Աստւածածնի տօնի կապակցութեամբ՝ մաղթեց բոլոր հաւատացեալներին արեւշատութիւն, յաջողութիւն եւ զօրաւոր հաւատք՝ Բարձրեալի հովանու եւ Տիրամօր բարեխօսութեան ներքոյ:

Օրւայ խորհրդի աւարտին տեղի ունեցաւ Խաղողօրհնէք եւ օրհնւած խաղողը համայնքի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան անդամների միջոցով բաժանւեց հաւատացեալներին:

Յարակից Հրապարակումներ

  • Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակառոյց կենտրոնատեղիի բացման հանդիսութիւն
    Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակառոյց կենտրոնատեղիի բացման հանդիսութիւն

    Նոյեմբերի 3-ի Շահինշահրում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակերտ կենտրոնատեղիի բացման հանդիսութիւնը՝ ներկայութեամբ Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի, Թեմի Ազգային իշխանութեան մարմինների եւ ենթամարմինների ներկայացուցիչների եւ հոծ թւով հայորդիների: 

  • Հանդիպում Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանաիա ծ. վրդ. Գուճանեանի հետ
    Հանդիպում Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանաիա ծ. վրդ. Գուճանեանի հետ

    Չորեքշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 9-ի երեկոյեան ժամը 7:00-ին՝ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղը քաղաքավարական այցով հանդիպում ունեցաւ Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի հետ:

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Շահինշահրում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Շահինշահրում

    Հոկտեմբերի 15-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ՝ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ձեռամբ, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի մասնակցութեամբ եւ դպրաց դասի սպասարկութեամբ: 

  • Շրջագայութիւն դէպի Սպահանի Սոֆէ սարը
    Շրջագայութիւն դէպի Սպահանի Սոֆէ սարը

    Հինգշաբթի՝  2017 թ. հոկ. 5-ի  առաւօտեան ժամը 7:00-ին՝  Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի Վարչութեան հովանաւորութեամբ եւ Երէցների միաւորի նախաձեռնութեամբ շրջագայութիւն էր կազմակերպւել դէպի Սպահան քաղաքի Սոֆէ սարի զբօսայգին: 

  • Վերափոխման տօնը՝ Փերիոյ գաւառի Խոյգան գիւղի Ս. Աստւածածին եկեղեցում Հոգեհանգստեան պաշտօն՝ ի յիշատակ 18-րդ դարի պատմագիր Տ. Ստեփանոս Երէցի
    Վերափոխման տօնը՝ Փերիոյ գաւառի Խոյգան գիւղի Ս. Աստւածածին եկեղեցում Հոգեհանգստեան պաշտօն՝ ի յիշատակ 18-րդ դարի պատմագիր Տ. Ստեփանոս Երէցի

    Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդի՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի (Խաղողօրհնէք) առթիւ հանդիսաւոր սուրբ պատարագ մատուցւեց Փերիոյ գաւառի Խոյգան գիւղի Ս. Աստւածածին եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, ուրբաթ՝ 2017 թւականի օգոստոսի 18-ի առաւօտեան։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։