Հա

Համայնք

Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017 11:20

Նոր Ջուղայի եկեղեցիներում նշւեց Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը

Կիրակի՝ օգոստոսի 13-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Մինաս եւ Ս. Յովհաննու եկեղեցիներում հանդիսաւորութեամբ նշւեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդը՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը (Խաղողօրհնէք)։

«alikonline.ir» - Կիրակի՝ օգոստոսի 13-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Մինաս եւ Ս. Յովհաննու եկեղեցիներում հանդիսաւորութեամբ նշւեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդը՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը (Խաղողօրհնէք)։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ս. Ստեփանոս եկեղեցում ս. պատարագը նախագահեց եւ մատուցեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը: Պատարագին ներկայ էին՝ եկեղեցու ծխատէր քահանայ հայր արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը եւ դպրաց դասի ներկայացուցիչները: Երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Գերպ. Հայր Սուրբը արարողութեան ընթացքում տւած իր քարոզի սկզբնական բաժնում անդրադառնալով Ս. Աստւածածնի վերափոխման տօնի խորհրդին՝ ընդգծեց, որ այս տօնը պատեհ առիթ է, որպէսզի մեր խորհրդածութեան առանցքը դարձնել փոխադարձ հոգածութիւնը: Այնուհետեւ բնաբան ունենալով «Պատւիր քո հօրն ու մօրը» Աստծոյ պատւիրանը եւ մատնանշելով այն փաստը, որ զաւակները ծնունդ առնելուց ի վեր վայելում են իրենց ծնողների ուշադրութիւննն ու գուրգուրանքը, յորդորեց՝ տօնը յարմար առիթ դարձնել՝ սոյն աստւածային պատւիրանը շարունակ մտաբերելու եւ գործադրելու համար՝ սիրելով ու յարգելով ծնողներին, հոգածութիւն ցուցաբերելով նրանց նկատմամբ եւ չմոռանալով, որ նրանք իրենց ամբողջ կեանքը զոհում են իրենց զաւակների համար:

Քարոզի աւարտին ներկայ հաւատացեալներն հաղորդութիւն ստացան, ապա պատարագիչ Հայր Սուրբի գլխաւորութեամբ օրհնւած խաղողի ողկոյզները բաժանւեցին ժողովրդին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։