Հա

Համայնք

Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2017 11:50

Վերափոխման տօնը՝ Փերիոյ գաւառի Խոյգան գիւղի Ս. Աստւածածին եկեղեցում Հոգեհանգստեան պաշտօն՝ ի յիշատակ 18-րդ դարի պատմագիր Տ. Ստեփանոս Երէցի

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդի՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի (Խաղողօրհնէք) առթիւ հանդիսաւոր սուրբ պատարագ մատուցւեց Փերիոյ գաւառի Խոյգան գիւղի Ս. Աստւածածին եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, ուրբաթ՝ 2017 թւականի օգոստոսի 18-ի առաւօտեան։

«alikonline.ir» - Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդի՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի (Խաղողօրհնէք) առթիւ հանդիսաւոր սուրբ պատարագ մատուցւեց Փերիոյ գաւառի Խոյգան գիւղի Ս. Աստւածածին եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, ուրբաթ՝ 2017 թւականի օգոստոսի 18-ի առաւօտեան։ Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը. երգեցողութեամբ հանդէս եկան Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի անդամուհիները։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը: 

Արարողութեան իրականացման գործում մասնակցութիւն ունէին եկեղեցական ու դպրաց դասերը, իսկ ներկայ էին՝ թեմիս պատգամաւորական Ժողովի փոխ-ատենապետ Մկրտիչ Աւետումեանը, Կրօնական խորհրդի անդամներ՝ ատենապետ Վարուժ Մովսիսեանն ու Սաքօ Տէր-Յովհաննիսեանը եւ հոծ թւով հաւատացեալ ուխտաւորներ։

Ս. պատարագի ընթացքում առաջնորդ Հայր Սուրբն իր յաւուր պատշաճի քարոզն ուղղեց ներկայ հաւատացեալներին, ուր անդրադառնալով Աստւածամօր վերփոխմանը, նշեց, թէ Քրիստոսի համբարձումից 12 տարիներ անց, երբ իր մահկանացուն կնքեց Սուրբ Մարիամը, Տէրը գերեզմանից վերցրեց իր մօր մարմինը եւ այն փոխադրեց երկինք, ուր դարձեալ միաւորելով իր հոգու հետ՝ յարութիւն տւաւ նրան։ Թեմակալ առաջնորդն իր խօսքի շարունակութեան մէջ ընդգծելով, որ Քրիստոսն իր ամբողջ կեանքում հնազանդ եղաւ «Պատւիր քո հօրն ու մօրը» աստւածային պատւիրանին, շեշտեց, թէ Տէրը տիպար օրինակ է մեզ համար՝ ծնողի նկատմամբ հոգածութիւն ցուցաբերելու առումով։ Քարոզիչ հայրը յորդորեց՝ կատարելով որդիական պարտականութիւնները, խնամել ու հոգալ ծնողներին՝ նրանց աղօթքների շնորհիւ Աստծոյ ողորմութեանն ու օրհնութեանն արժանանալու համար։

Վերջում կատարւեց աւանդական Խաղողօրհնէքի կարգը, որից յետոյ օրհնւած խաղողների կապոցները բաժանւեցին ներկաներին։

Հոգեպարար արարողութիւններն աւարտւելուն պէս, առաջնորդ Հայր Սուրբը քահանայից ու սարկաւագաց դասերի, ինչու չէ նաեւ ազգային մարմինների ներկայացուցիչների ընկերակցութեամբ, մեկնեց Փերիոյ գաւառի Հազարջրիբ գիւղի հայոց գերեզմանատուն, ուր Թեհրանի Փերիոյ Կրթ. միութեան նախաձեռնութեամբ եւ հրաւէրով, կատարեց սոյն գերեզմանատանն առյաւէտ հանգիստ առած պատմագիր Ստեփանոս Երէցի (Տ. Ստեփանոս քահանայ, ծնունդ՝ 1746թ., վախճան՝ 1813 թ.) շիրիմի վրայ տեղադրւած նոր գերեզմանաքարի օրհնութեան եւ հանգուցեալի յիշատակին կայացած հոգեհանգստեան արարողութիւնները։

Սոյն եկեղեցական կարգերին ներկայ էին նաեւ նախաձեռնող միութեան ներկայացուցիչներն ու մի շարք հաւատացեալ ժողովուրդ։

Երէցը ծնւել է Հազարջրիբ գիւղում, ապա մանկութիւնն իր ծննդավայրում անցկացնելուց յետոյ անցել է Նոր Ջուղա՝ կրթւելու համար։ Պատմագիրը հեղինակն է «Հանգիտագիրք» ձեռագիր մատեանի։ Տ. Ստեփանոս քահանայի մասին տեղեկութիւնները հրապարակւել են  1949 թւականին անւանի բանասէր Լեւոն Գ. Մինասեանի ջանքերի շնորհիւ, իսկ նրա շիրիմը յայտնաբերւել է Թեհրանի Փերիոյ կրթ. միութեան անդամների միջոցով։ Տարիներ է, ինչ սոյն միութեան անդամներից ուխտագնացութիւն են կատարում դէպի Հազարջրիբ գիւղի գերեզմանատուն՝ իրենց նախնիների գերեզմաններին այցելելու նպատակով։

«Պատմութիւն Նոր Ջուղայի» գրքի հեղինակ Յարութիւն Տէր-Յովհանեանն իր աշխատութիւնը գրի առնելիս բաւականաչափ օգտւել է «Հանգիտագիրք»-ում յիշատակւած տեղեկութիւններից։

 

Յարակից Հրապարակումներ

  • Հայաստանի Հանրապետութեան հռչակման 100-ամեակի առթիւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակի ընթերցումը՝ Նոր Ջուղայում
    Հայաստանի Հանրապետութեան հռչակման 100-ամեակի առթիւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակի ընթերցումը՝ Նոր Ջուղայում

    Երկուշաբթի՝ 2018 թւականի յունւարի 15-ին, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ս. Յովհաննէս Կարապետի ծննդեան տօնի առթիւ, որը միեւնոյն ժամանակ նշւած եկեղեցու անւանակոչութեան տօնն էր։ 

  • Սպահանաի հայոց թեմի առաջնորդի ցաւակցագիրը
    Սպահանաի հայոց թեմի առաջնորդի ցաւակցագիրը

    Այսու պաշտօնական գրով, յանուն Սպահանի հայոց թեմի Ազգային Իշխանութեան, հոգեւորականաց դասի, ողջ ժողովրդի եւ անձնապէս գալիս ենք մեր խորին ցաւակցութիւններն ու վշտակցութիւնները յայտնելու Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր առաջնորդին ու նախագահին եւ «Սանչի» նաւթատար լցանաւի անձնակազմի նաւաստիների հարազատներին` յունւարի 6-ի անակնկալ վթարի կապակցութեամբ, որը տեղի ունեցաւ Արեւելա-Չինական ծովում։ 

  • Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները նշւեցին Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները նշւեցին Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի ս. պատարագը մատուցւեց Նոր Ջուղայի  Ս. Ստեփանոս, Ս. Նիկողայոս, Ս. Ներսէս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում, ուրբաթ՝ 2018 թւականի յունւարի 5-ի երեկոյեան ժամը 5:00-ին:

  • Ամանորի խանդավառ հետքերը՝ Նոր Ջուղայի մանկապարտէզ-նախակրթարանում
    Ամանորի խանդավառ հետքերը՝ Նոր Ջուղայի մանկապարտէզ-նախակրթարանում

    Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւանդոյթի վերածւած բեմային ձեռնարկներից՝ ամանորեայ հանդէսը, տեղի ունեցաւ հինգշաբթի՝ դեկտեմբերի 28-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սարհում, ուր ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ազգային մարմինների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները եւ սաների ծնողներն ու հարազատները:

  • 2018 թւականի ամանորեայ արարողութիւնները՝ Նոր Ջուղայում
    2018 թւականի ամանորեայ արարողութիւնները՝ Նոր Ջուղայում

    2018 թւականի յունւարի 1-ին, ժամը 00:45-ին, Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ու թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ եւ հոծ թւով հաւատացեալների ներկայութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ Ամանորի առթիւ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում ՀՀ նախագահի պաշտօնում Արմէն Սարգսեանի առաջադրմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։