Հա

Համայնք

Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2017 10:20

ճանաչողական ճամբար դէպի Արցախ եւ Հայաստան՝ Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտասարդական միութեան անդամների մասնակցութեամբ

Հ.Յ.Դաշնակցութեան «Ռուբէն» երիտասարդական միութեան վարչութիւնն իր դաստիարակչական աշխատանքների ծիրում, 2017 թւականի յուլիսի 16-ից 27-ը, ճանաչողական ճամբար կազմակերպեց Արցախում եւ Հայաստանում, 30 միութենականների մասնակցութեամբ։

Հ.Յ.Դաշնակցութեան «Ռուբէն» երիտասարդական միութեան վարչութիւնն իր դաստիարակչական աշխատանքների ծիրում, 2017 թւականի յուլիսի 16-ից 27-ը, ճանաչողական ճամբար կազմակերպեց Արցախում եւ Հայաստանում, 30 միութենականների մասնակցութեամբ։

Այցելութիւնների շարանը մեկնարկեց յուլիսի 18-ին, Արցախում։ Նախ խումբը եղաւ Գանձասարի վանքում, ապա մեկնելով Ղշլաղ գիւղ, այցելեց Նիկոլ Դումանի տուն-թանգարան, որտեղ առաւել չափով իրազեկւեց նւիրեալ հերոսի եւ Խանասորի արշաւանքի հրամանատար Վարդանի գործունէութեանը։ Նրանք Ստեփանակերտում այցելեցին քաղաքի խորհրդանիշ տատիկ-պապիկի յուշարձանը եւ Զոհւած ազատամարտիկների թանգարանում՝ բացայայտեցին արցախեան ազատամարտի իրողութիւնից նորանոր ծալքեր, իսկ Շուշիում տպաւորւեցին Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի եւ Շուշիի բերդ կատարած այցելութիւններով։ Երիտասարդներն առիթ ունեցան նաեւ ներկայ գտնւելով ԼՂՀ բանակի զօրանոցներից մէկում, մօտիկից ծանօթանալ հայ զինւորների առօրեային։

Արցախեան շրջագայութիւններն աւարտւեցին յուլիսի 21-ին, երբ խումբը շարժւեց դէպի Հայաստան։ Նրանք ամենասկզբում այցելեցին Տաթեւի վանք՝ վայելելով դէպի սոյն խորհրդաւոր վայրը տանող ճոպանուղիով ուղեւորութեան հաճելի պահը։ Այնուհետեւ յաջորդ օրերի ընթացքում այցելութիւններ կատարւեցին դէպի Սեւանայ լիճ, Ապարան, Սարդարապատի յուշահամալիր-թանգարան, Երեւանի քաղաքային գերեզմանոց (պանթէոն), Եռաբլուր, Հ.Յ.Դ. Բիւրոյի թանգարան, Ծիծեռնակաբերդի յուշահամալիր-թանգարան եւ մի շարք այլ տեսարժան վայրեր։ Ռեմականները քաղաքային գերեզմանոցում իրենց յարգանքի տուրքը մատուցեցին  դաշնակցական գործիչներ՝ Արամ Մանուկեանի, Վահան Յովհաննիսեանի եւ Հրայր Մարուխեանի յիշատակին, իսկ Եռաբլուրում նրանց խորհրդաւոր այցը նշանաւորւեց ի մսանաւորի զոհւած մարտիկների հոգիների խաղաղութեան եւ հայ զինւորների առողջութեան համար՝ մատուռում առ Աստւած բարձրացւած աղօթքով։

Ճանաչողական շրջագայութիւններին զուգահեռ տեղի ունեցան նաեւ մի շարք ուսուցողական հանդիպումներ. նրանք Արցախ եղած ժամանակաշրջանում, հիւրընկալւելով Հ.Յ.Դ. Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում, հանդիպեցին շրջանի Կենտ. Կոմիտէի անդամ Ժիրայր Շահիջանեանին՝ հիմնականում զրոյց ծաւալելով Արցախում Դաշնակցութեան իրականացրած ծրագրերի եւ ապագայ անելիքների շուրջ, իսկ ԼՂՀ խորհրդարանի յարկի տակ, խորհրդարանի փոխ-նախագահ Վահրամ Բալայեանի միջոցով հաղորդ դարձան Արցախի ներկայ իրավիճակին եւ քաղաքական ու տնտեսական ոլորտներում պետութեան հեռանկարային ծրագրերին։ Երեւանում, հանդիպում կայացաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Հ.Յ.Դ. Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանի հետ, ուր իրազեկւեցին Հայ Դատի գրասենեակների աշխատանքների, ձեռքբերումների եւ ապագայ անելիքների վերաբերեալ։

Նշելի է, որ ճամբարախումբը թէ Արցախում եւ թէ Հայաստանում առանձին հանդիպումներ իրականացրեց նաեւ երկու շրջանների երիտասարդական միութիւնների պատասխանատու մարմինների ներկայացուցիչների հետ՝ ծանօթանալով միմեանց գործունէութեանը եւ այդ շրջագծում տեսակէտներ փոխանակելով։ 

Երիտասարդ միութենականների ճանաչողական ճամբարն իր աւարտին հասաւ յուլիսի 27-ին, եւ նրանք նոյն օրը ուղեւորւեցին դէպի Սպահան, հարազատ Նոր Ջուղա։

 

Նիւթը կազմեց «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը՝ Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութեան վարչութեան զեկոյցի համաձայն

Լուսանկարները տրամադրեց կազմակերպիչ միութեան վարչութիւնը

Յարակից Հրապարակումներ

  • Հեռուստամարաթոն՝ նւիրւած «Բերքառատ Արցախ» ծրագրին
    Հեռուստամարաթոն՝ նւիրւած «Բերքառատ Արցախ» ծրագրին

    25-ամեակը բոլորած «Հայաստան» Համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպւող 20-ամեայ անցեալով հեռուստամարաթոնը, որի նպատակն է Հայաստանում եւ Արցախում հրատապ համարւող հարցերի կարգաւորման, ի խնդիր համայն հայութեան նպաստների հաւաքագրումը եւ այդ լաւագոյնս  ծառայեցնելը ի շահ այդ հարցերի, որոնց կարգաւորումը պահանջում է համահայկական մասնակցութիւն:

  • Շարմազանով. «Հայաստանը կարող է երկխօսութեան կամուրջ դառնալ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ»
    Շարմազանով. «Հայաստանը կարող է երկխօսութեան կամուրջ դառնալ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ»

    Հայաստանի եւ Եւրոպական Միութեան միջեւ համապարփակ եւ ընդլայնւած համագործակցութեան համաձայնագրի ստորագրումը որեւէ կերպ չի խանգարի հայ-ռուսական դաշնակցային յարաբերութիւններին: Եւրոմիութեան հետ ստորագրւելիք համաձայնագրով Հայաստանը իրականացնելու է ինստիտուցիոնալ բարէփոխումներ մարդու իրաւունքների, ժողովրդավարութեան, հումանիտար, արդարադատութեան եւ այլ ոլորտներում, իսկ Ռուսաստանը Հայաստանի առանցքային գործընկերն է, որի հետ յարաբերութիւնները դինամիկ զարգանում են: 

  • «Deutsche Welle». «Նոյեմբերի 24-ին Երեւանին եւ Բրիւսէլին ոչինչ չի խոչընդոտի»
    «Deutsche Welle». «Նոյեմբերի 24-ին Երեւանին եւ Բրիւսէլին ոչինչ չի խոչընդոտի»

    Հայաստանը եւ Եւրոմիութիւնը պատրաստ են ստորագրել համապարփակ եւ ընդլայնւած համագործակցութեան վերաբերեալ շրջանակային համաձայնագիր: Փորձագէտները ենթադրում են, որ նոյեմբերի 24-ին Արեւելեան գործընկերութեան  գագաթաժողովի ժամանակ ոչինչ չի խոչընդոտի Երեւանին եւ Բրիւսէլին մերձենալու համար։ 

  • Կարէն Կարապետեանն ընդունել է ԻԻՀ նաւթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերութեան կառավարող տնօրէն Համիդ Ռեզա Արաղիին
    Կարէն Կարապետեանն ընդունել է ԻԻՀ նաւթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերութեան կառավարող տնօրէն Համիդ Ռեզա Արաղիին

    Վարչապետ Կարէն Կարապետեանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերութեան կառավարող տնօրէն Համիդ Ռեզա Արաղիին: Հանդիպմանը ներկայ է գտնւել նաեւ Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին:

  • Ալեքսանդր Իսկանդարեան. «ԼՂ հարցով կտրուկ փոփոխութիւններ հնարաւոր չեն, որովհետեւ ռեալ գործընկեր չկայ»
    Ալեքսանդր Իսկանդարեան. «ԼՂ հարցով կտրուկ փոփոխութիւններ հնարաւոր չեն, որովհետեւ ռեալ գործընկեր չկայ»

    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի՝ Հայաստան կատարած այցում արտառոց ոչինչ չկայ: Նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակէտ յայտնեց քաղաքագէտ Ալեքսանդր Իսկանդարեանը: Նա նշեց, որ ՌԴ ԱԳ նախարարի այցը թէպետ ձեւակերպւած էր որպէս՝ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակին նւիրւած այց, բայց հասկանալի է, որ երբ այցեր են լինում Բաքու եւ Երեւան, նշանակում է՝ նպատակը նաեւ, եթէ չասենք՝ հիմնականում, ԼՂ հարցի քննարկումն է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։