Հա

Համայնք

Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017 08:30

Նոր ուսումնական տարեշրջանի առաջին զանգը` Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներում

Շաբաթ՝ սեպտեմբերի 23-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ձեռամբ սկզբում Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրում ապա մանկապարտէզ-նախակրթարանում հնչեց 2017-18 ուսումնական տարեշրջանի դպրոցական առաջին զանգը։

«alikonline.ir» - Շաբաթ՝ սեպտեմբերի 23-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ձեռամբ սկզբում Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրում ապա մանկապարտէզ-նախակրթարանում հնչեց 2017-18 ուսումնական տարեշրջանի դպրոցական առաջին զանգը։ Թեմակալ առաջնորդն իր հայրական օրհնանքը փոխանցելով ներկաներին՝ կարեւորութեամբ ընդգծեց հայկական վարժարաններում եւ ընտանիքներում մատաղ սերնդին մատուցւող հայեցի դաստիարակութիւնը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Մանրամասնութիւնները՝ հետագայում։

 

Related items

  • Առաջին զանգը հնչեց Ատրպատականի հայոց թեմի կրթօջախներում

     

    Ատրպատական, ազգային առաջնորդարան – Շաբաթ, 23 Սեպտեմբեր 2017-ին, համաձայն Իրանի Իսլամական հանրապետութիւնում կրթական նախարարութեան կողմից յայտարարւած վերամուտի թւականի, բոլոր կրթօջախները վերաբացեցին իրենց դռները, բարի գալուստ մաղթելով հին եւ նոր աշակերտներին, 2017-2018 ուսումնական-կրթական տարեշրջանի համար: Տեղակցնում է Ատրպատականի Ազգային առաջնորդարանը:

  • Նոր ուսումնական տարեշրջանի առաջին զանգը` Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներում

    Շաբաթ՝ 2017 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան ժամը 8-ին, Նոր Ջողայի հայոց ազգ. կրթահամալիրում տիրում էր իւրայատուկ եռուզեռ: Ուսումնական տարեշրջանի վերամուտի առթիւ դպրոցի բակում համախմբւել էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, քահանայից դասի, ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, Նոր Ջուղայի «Արմէն» տարրրական եւ «Քանանեան» ու «Կատարինեան» միջնակարգ դպրոցների տնօրինութիւնները, ուսուցչական կազմերը, աշակերտ-ուհիներն ու ծնողները։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

  • Ուսումնական տարւայ առաջին զանգը հնչեց Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանում

    Շաբաթ, սեպտեմբերի 27-ի առաւօտեան ժամը 8։30-ին Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանն իր գիրկն ընդունեց խանդավառ սաներին, ովքեր իրենց ծնողների եւ հարազատների ընկերակցութեամբ էին ներկայացել դպրոց։ Քիչ անց, առաւօտեան ժամը 9։00-ին, մանկական ուրախ ճիչերով ողողւած՝ դպրոց այցելեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը՝ ընկերակցութեամբ Կրթական խորհրդի անդամներ՝ Մեղեդի Խուդաբախշեանի եւ Ջանսոն Աղաբաբայեանի։

  • Վերամուտ՝ Թաւրիզի հայոց դպրոցների 2014-2015 ուսումնական տարեշրջանի

    2014 թւականի սեպտեմբերի 23-ին առաւօտեան ժամը 8-ին հնչեց Թաւրիզի հայոց ազգային դպրոցների 2014-2015 ուսումնական-կրթական տարեշրջանի առաջին զանգը։
    Իրանի Իսլամական հիմներգի հովանու ներքոյ կատարւեց դրօշակի արարողութիւն, որտեղ մասնակցում էին Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասաճիւղի մի քանի սկաուտ աշակերտներ։

  • Թբիլիսիի հայալեզու դպրոցում հնչել է Առաջին զանգը

    Թբիլիսիի միակ ամբողջովին հայալեզու դպրոցում սեպտեմբերի 15-ին Վրաստանի բոլոր պետական դպրոցների հետ մէկտեղ՝ հնչեց Առաջին զանգը: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին Վրաստանի հայ համայնքից: Այս տարի Թբիլիսիի միակ հայալեզու դպրոցում առաջին դասարանցիները 21 էին: Հաւաքւած աշակերտների, ծնողների եւ հիւրերի առջեւ ելոյթ ունեցաւ թիւ 104 հայալեզու դպրոցի տնօրէն Իրինա Ժամկոչեանը եւ բոլորին մաղթեց յաջող ուսումնական տարի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ