Հա

Համայնք

Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017 08:35

«Գիտունիկի տնակ» ամառային մանկական ծրագիրն իր աշխատանքն ամփոփեց մանկական դաշտահանդէսով

Նոր Ջուղայում «Գիտունիկի տնակ» անւանակոչւած ամառային մանկական ծրագիրը՝ այս տարի եւս ամառային արձակուրդների ընթացքում իր շուրջը համախմբեց համայնքի մանուկներին՝ նրանց մատուցելով բազմաբնոյթ եւ հետաքրքիր ձեռնարկներ:

«alikonline.ir» - Նոր Ջուղայում «Գիտունիկի տնակ» անւանակոչւած ամառային մանկական ծրագիրը՝ այս տարի եւս ամառային արձակուրդների ընթացքում իր շուրջը համախմբեց համայնքի մանուկներին՝ նրանց մատուցելով բազմաբնոյթ եւ հետաքրքիր ձեռնարկներ:

Ծրագիրը, որի նախաձեռնողը Նոր Ջուղայի Հայ Մարզա-Մշակութային «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութիւնն էր, իրականացւեց շաբաթական հանդիպումներով, թւականիս յուլիսի 18-ից սեպտեմբերի 8-ը՝ միութեան կենտրոնատեղիում:

Ծրագրի ընթացքում մանուկներն ունկնդրեցին հեքիաթ, որը զուգորդւած էր տիկնիկային խաղով, դիտեցին աճպարարութիւն, ստեղծագործեցին նկարչութիւններ, խաղացին բազմատեսակ խաղեր եւ այսպէս մանուկները խանդավառ մթնոլորտում հետաքրքիր ժամանակ անցկացնելուց բացի՝ ունեցան ամառային քաղցր յիշողութիւններ:

«Գիտունիկի տնակ»-ը իր աշխատանքն աւարտեց մանկական դաշտահանդէսով: Ամառային այս գեղեցիկ եւ բոլորի կողմից սիրւած ծրագիրը իրականացաւ Մշակութային միաւորի մի շարք տաղանդաշատ անդամուհիների, անհատ մասնագէտների ու ծնողների անվերապահ համագործակցութեամբ:

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարարտ» միութեան

թղթակից՝ Երանուշ Թահմազեան

 

Յարակից Հրապարակումներ

  • Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակառոյց կենտրոնատեղիի բացման հանդիսութիւն
    Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակառոյց կենտրոնատեղիի բացման հանդիսութիւն

    Նոյեմբերի 3-ի Շահինշահրում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակերտ կենտրոնատեղիի բացման հանդիսութիւնը՝ ներկայութեամբ Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի, Թեմի Ազգային իշխանութեան մարմինների եւ ենթամարմինների ներկայացուցիչների եւ հոծ թւով հայորդիների: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։