Հա

Համայնք

Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017 09:41

Խաչվերաց տօնի առթիւ Ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայում

 

Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցու հինգ տաղաւար տօներից վերջինը՝ Խաչվերացը, ս. եւ անմահ պատարագի մատուցմամբ նշւեց Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, կիրակի՝ 2017 թւականի սեպտեմբերի 17-ի առաւօտեան։ Պատարագին նախագահեց Սպահանի հայոց թեմի նախկին առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, ով ներկայիս առաջնորդում է Կանանդայի հայոց թեմը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Պատարագին նախագահեց Սպահանի հայոց թեմի նախկին առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը

«alikonline.ir» - Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցու հինգ տաղաւար տօներից վերջինը՝ Խաչվերացը, ս. եւ անմահ պատարագի մատուցմամբ նշւեց Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, կիրակի՝ 2017 թւականի սեպտեմբերի 17-ի առաւօտեան։ Պատարագին նախագահեց Սպահանի հայոց թեմի նախկին առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, ով ներկայիս առաջնորդում է Կանանդայի հայոց թեմը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Պատարագը մատուցեց Շահինշահրի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, որին մասնակցում էին եկեղեցական ու դպրաց դասերը. երգեցողութիւնը կատարեց Ս. Ա. Վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Ընթացքում յաւուր պատշաճի քարոզեց գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, ով սկզբում իր ուրախութիւնը յայտնեց դարձեալ Նոր Ջուղայում գտնւելու առթիւ:

Նա բնաբան ունենալով Պօղոս առաքեալի հետեւեալ խօսքը «Պարծենում եմ Յիսուս Քրիստոսի խաչով», անդրադարձաւ նրա կեանքին ու գործունէութեանը, նշելով, թէ ինչպէս առաքեալը աստւածային լոյսով լուսաւորւեց, դարձի եկաւ եւ միանգամից քրիստոնեաներին հալածողից վերածւեց քրիստոէնութեան ու ճշմարիտ հաւատի տարածողը՝ իր ամբողջ կեանքը նւիրելով Յիսուս Քրիստոսին:

Սրբազան Հայրն աւելացրեց. «Եթէ չլինէին խաչն ու խաչելութիւնը, չէր լինելու նաեւ ողջ մարդկութեան փրկութիւնը: Աստծոյ որդին աշխարհ եկաւ, որպէսզի մարդուն առաջնորդի դէպի Աստւած: Եթէ խաչը չլինէր, ապա չէին լինելու խաչի խորհրդանիշը եղած զօրութիւնը, նւիրւումը, զոհողութիւնը, սէրը եւ ինքնընծայումը»։

Գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանն շեշտեց, թէ իւրաքանչիւր անհատ ունի իր խաչը, որին պիտի կրի իր ուսերի վրայ՝ ամբողջ ծանրութեամբ հանդերձ, սակայն դա լինելու է որպէս քաղցր լուծ։

Պատարագին ներկայ էին նաեւ թեմիս ազգային մարմինների ներկայացուցիչները,  Սրբազան Հօր գլխաւորութեամբ Իրան այցելութիւն կատարած կանադահայ ուխտաւորները եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայ համայնքների անդամները։

Վերջում, եկեղեցու շրջափակում կազմակերպւած ընդունելութեան ընթացքում, ժողովուդրն առիթ ունեցան մօտենալու իրենց նախկին առաջնորդին եւ մտերմիկ զրոյց ունենալու նրա հետ։  

Թղթակից (Նոր Ջուղա)

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։