Հա

Համայնք

26/09/2017 - 07:00

Նոր ուսումնական տարեշրջանի առաջին զանգը` Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներում

Շաբաթ՝ 2017 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան ժամը 8-ին, Նոր Ջողայի հայոց ազգ. կրթահամալիրում տիրում էր իւրայատուկ եռուզեռ: Ուսումնական տարեշրջանի վերամուտի առթիւ դպրոցի բակում համախմբւել էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, քահանայից դասի, ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, Նոր Ջուղայի «Արմէն» տարրրական եւ «Քանանեան» ու «Կատարինեան» միջնակարգ դպրոցների տնօրինութիւնները, ուսուցչական կազմերը, աշակերտ-ուհիներն ու ծնողները։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

«alikonline.ir»- Շաբաթ՝ 2017 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան ժամը 8-ին, Նոր Ջողայի հայոց ազգ. կրթահամալիրում տիրում էր իւրայատուկ եռուզեռ: Ուսումնական տարեշրջանի վերամուտի առթիւ դպրոցի բակում համախմբւել էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, քահանայից դասի, ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, Նոր Ջուղայի «Արմէն» տարրրական եւ «Քանանեան» ու «Կատարինեան» միջնակարգ դպրոցների տնօրինութիւնները, ուսուցչական կազմերը, աշակերտ-ուհիներն ու ծնողները։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:
Սկզբում ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքով հանդէս եկաւ «Արմէն» երկսեռ տարրական դպրոցի տնօրէն Վրէժ Շիրւանեանը, այնուհետեւ յանուն թեմի Կրթական խորհրդի արտայայտւեց նոյն խորհրդի ատենապետուհի Մարգարիտ Դաւթեանը, որը շնորհաւորելով դպրոցական տարեմուտի առթիւ եւ ուժ ու կորով մաղթելով աշակերտներին ու պատասխանատուներին, նշեց, թէ այսօր՝ դպրոցի ու աշակերտի գարունն է. գարնանամուտ, որը ծաղկում է աշակերտի ժրաջանութեամբ, ուսուցման ծանր պարտականութիւնը ստանձնած կրթական մշակների ջանքերով, ծնողների անսահման հոգատարութեամբ ու ազգային մարմինների ամենօրեայ ուշադրութեան շնորհիւ։
Իր հայրական օրհնանքը փոխանցեց գերշ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը։ Թեմակալ առաջնորդը նախ փոխանցեց իր սրատգին բարեմաղթանքներն ու շնորհաւորանքները, ապա մատնանշելով, որ ուսումնական տարեշրջանը ոչ միայն կրթական, այլեւ դաստիարակչական տարեշրջան է, աւելացրեց՝ շատ գեղեցիկ եւ ճշգրիտ կերպով է ասւած, թէ տունը առաջին դպրոցն է եւ դպրոցը՝ երկրորդ տունը: Նա շարունակեց նաեւ, որ հայկական դպրոցում աշակերտին փոխանցւում է հայեցի դաստիարակութիւն եւ այստեղ է, որ թրծւում է հայ աշակերտը, սակայն չպէտք է մոռանալ՝ մատաղ սերնդի մարդկային կերպարի կերտման գործում մեծ դերակատրութիւն ունի յատկապէս ի ընտանիքը»։
Վերջում բոլորը միասնաբար արտասանեցին Տէրունական եւ «Զգործս ձեռաց Մերոց …» աղօթքները, որից յետոյ Հայր Սուրբը հնչեցրեց ուսումնական տարեշրջանի առաջին զանգը։
Հայր Սուրբի գլխաւորած պատւիրակութիւնը ներկայ գտնւեց նաեւ կրթահամալիրին կից դպրոցում՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանում, ուր նոյնպէս տարեմուտի առթիւ տեղի ունեցաւ հանդիսութիւն: Սկզբում սաներն ու ծնողները ունկնդրեցին դպրոցի տնօրինուհի Քառոլին Դիլանչեանի ողջոյնի խօսքը, ապա գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը փոխանցեց շնորհաւորանքի խօսքեր ու յաջողութեան մաղթանքներ։
Արտայայտութիւնների աւարտին կատարւեց Տէրունական աղօթք, որից յետոյ Հայր Սուրբի ձեռամբ հնչեց դպրոցական առաջին զանգը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։