Հա

Համայնք

Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017 10:40

Նոր Ջուղայում մեծ շուքով նշւեց Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման 26-ամեակը

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 2017 թւականի սեպտեմբերի 27-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 26-րդ տարեդարձը։

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 2017 թւականի սեպտեմբերի 27-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 26-րդ տարեդարձը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Տօնակատարութիւնն սկիզբ առաւ Իրանի Իսլ. ու Հայաստանի Հանրապետութիւնների դրօշների ծածանմամբ եւ օրհներգերի հնչեցմամբ։ Ապա ընթերցւեց Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի ուղերձը՝ տօնի առթիւ, իսկ բանախօսութեամբ ելոյթ ծաւալեց Հայաստանից հրաւիրւած ազգային-քաղաքական գործիչ Սիմոն Սիմոնեանը, ով հիմնականում մատնանշելով անցնող 26 տարիների ընթացքում վերանկախացած հայրենիքում տեղի ունեցած կարեւոր իրադարձութիւնները, անդադարձ ունեցաւ ՀՀ ներկայ իրավիճակին՝ ներկայացնելով առկայ դժւարութիւններն ու ձեռքբերումները։

Պաշտօնական բաժնի աւարտին իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը։

Ազգային-յեղափոխական երգերով հանդէս եկան Հայաստանից հրաւիրւած երգիչներ՝ Եւա Եգանեանն ու Մաւր Մկրտչեանը։

Հանդիսավարութիւնը կատարեց Մեղրի Ղուկասեանը։

Մանրամասնութիւնները՝ հետագայում։

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան

Յարակից Հրապարակումներ

  • Իրանահայ թեմերի երիտասարդական խորհրդաժողովին ընդառաջ՝ երիտասարդական հանդիպում՝ Նոր Ջուղայում
    Իրանահայ թեմերի երիտասարդական խորհրդաժողովին ընդառաջ՝ երիտասարդական հանդիպում՝ Նոր Ջուղայում

    Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի յանձնարարութեանը, 2017 թւականի հոկտեմբերի 26 եւ 27-ին, կայանալու է «Երիտասարդութիւնը յանձնառութեան եւ նորացման ուղիներում» խորագրով խորհրդաժողովը՝ իրանահայ երեք թեմերի երիտասարդների մասնակցութեամբ։ Սոյն երիտասարդական խորհրդաժողովը հիւրընկալւելու է Նոր Ջուղայում։

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

    Շաբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 14-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Պատարագին մասնակցում էին թեմիս եկեղեցական դասը, իսկ երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ։ 

  • Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում
    Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում

    Շրջանի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախումը Ջաւախքին նւիրւած իր միջոցառումների շրջագծում, ուրբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 13-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում կազմակերպւեց բանախօսական-գեղարւեստական երեկոյ։ Միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, քահանայից դասի, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, ազգային մարմինների, միութիւնների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

    Շաբաթ, հոկտեմբերի 14-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու» եկեղեցում։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Հոծ թւով ժողովրդից բացի ս. պատարագին ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների աշակերտութիւնն ու պատասխանատուները։ 

  • Նոր Ջուղայում նշւեց Ս. Գէորգ զօրավարի տօնը՝ երկօրեայ արարողութիւններով
    Նոր Ջուղայում նշւեց Ս. Գէորգ զօրավարի տօնը՝ երկօրեայ արարողութիւններով

    Ուրբաթ՝ եւ շաբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 6-ին եւ 7-ին, Ս. Գէորգ զօրավարի տօնի առթիւ երկօրեայ արարողութիւններ տեղի ունեցան Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։