Հա

Համայնք

09/10/2017

Բարեգործական դաշտահանդէս Նոր Ջուղայում՝ Արցախին ու արցախահայութեանը զօրակցելու նպատակով

Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան եւ Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, հինգշաբթի՝ 2017 թւականի հոկտեմբերի 5-ի երեկոյեան, «Արարատ» միութեան շրջափակում տեղի ունեցաւ բարեգործական դաշտահանդէս, որի ամբողջ հասոյթը յատկացւելու է Արցախին եւ արցախահայութեանը զօրակցելու աշխատանքներին։

«alikonline.ir» - Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան եւ Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, հինգշաբթի՝ 2017 թւականի հոկտեմբերի 5-ի երեկոյեան, «Արարատ» միութեան շրջափակում տեղի ունեցաւ բարեգործական դաշտահանդէս, որի ամբողջ հասոյթը յատկացւելու է Արցախին եւ արցախահայութեանը զօրակցելու աշխատանքներին։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Երեկոյի ընթացքում հայկական շուրջպար իրականացւեց՝ «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթի երիտասարդական պարախմբի կատարմամբ ու պարուսոյց Նունէ Մկրտչեանի ղեկավարութեամբ, իսկ Կանանց Գթութեան միութեան անդամուհի Գայիանէ Եղիազարեանի միջոցով բովանդակալից տեղեկութիւններ ընթերցւեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տեսարժան վայրերի եւ արցախահայութեանը բնորոշ աւանդոյթների մասին։

Խանդավառ մթնոլորտն ապահովելու համար նախատեսւել էին նաեւ՝ վիճակախաղ, ուրախ երաժշտութիւն, մանկական ձեռարւեստի կրպակ, ուր փոքրիկները ստեղծագործեցին գեղեցիկ ձեռքի աշխատանքներ, ճոխ բուֆէ՝ անուշաբոյր ուտելիքներով եւ բազմաթիւ այլ խաղեր՝ մանուկների, պատանիների ու մեծահասակների համար։

Ծրագրի ընթացքում Արցախին զօրակցելու նպատակով նւիրատւութիւններ կատարւեցին՝ թեմի ազգային մարմինների, միութիւնների եւ անհատ բարերարների կողմից։

Յարակից լուրեր

  • Ջաւախքին նւիրւած բարեգործական դաշտահանդէս՝ Նոր Ջուղայում
    Ջաւախքին նւիրւած բարեգործական դաշտահանդէս՝ Նոր Ջուղայում

    Նոր Ջուղայի Հայուհեաց բարեգործական ընկերութեան նախաձեռնութեամբ, ամենամեայ կարգով կազմակերպւող Ջաւախքին եւ ջաւախքահայութեանը նւիրւած բարեգործական դաշտահանդէսը, այս տարի կայացաւ ուրբաթ՝ 2018 թւականի յունիսի 29-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում:

  • ՀՀ 100-ամեակին նւիրւած աշակերտական գիտելիքների մրցոյթ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամլիրի կազմակերպութեամբ
    ՀՀ 100-ամեակին նւիրւած աշակերտական գիտելիքների մրցոյթ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամլիրի կազմակերպութեամբ

    Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի տնօրինութեան եւ դպրոցի հայերէն առարկաներ դասաւանդող ուսուցիչների նախաձեռնութեամբ, կիրակի՝ 2018 թւականի յունիսի 10-ի երեկոյեան, կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում տեղի ունեցաւ ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած գիտելիքների մրցոյթ՝ դպրոցի հինգերորդ եւ վեցերորդ դասարանների աշակերտների մասնակցութեամբ: Միջոցառումը հովանաւորւել էր Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի կողմից: 

  • Ելն ի վիրապից տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայի համանուն եկեղեցում
    Ելն ի վիրապից տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայի համանուն եկեղեցում

    Ս. Գրիգոր Լուսաւորչի վիրապից դուրս բերւելու տօնի առթիւ, շաբաթ՝ 2018 թւականի յունիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ Այդ օրը նշւեց նաեւ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։

  • Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի դաշտահանդէսը ազգ. առաջնորդարանի այգում
    Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի դաշտահանդէսը ազգ. առաջնորդարանի այգում

    Երկուշաբթի, 28 մայիս 2018-ի առաւօտեան ժամը 11-ից, Ազգային առաջնորդարանի այգին եռուզեռ էր, որովհետեւ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի երեխաները ուրախութեամբ նախապատրաստւում էին իրենց տարեվերջի դաշտահանդէսին, ծնողների հետ միասին յարդարելով վայրը: 

  • Մանուկների դաշտահանդէս
    Մանուկների դաշտահանդէս

    Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, թւականիս մայիսի 18- ին, առաւօտեան ժամը 10-ից մինչեւ կէսօրից յետոյ ժամը 4-ը  տեղի ունեցաւ «Մանուկների դաշտահանդէս»-ը «Արարատ» մարզաւանում։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։