Հա

Համայնք

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 10:50

Նոր Ջուղայում նշւեց Ս. Գէորգ զօրավարի տօնը՝ երկօրեայ արարողութիւններով

Ուրբաթ՝ եւ շաբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 6-ին եւ 7-ին, Ս. Գէորգ զօրավարի տօնի առթիւ երկօրեայ արարողութիւններ տեղի ունեցան Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում։

«alikonline.ir» - Ուրբաթ՝ եւ շաբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 6-ին եւ 7-ին, Ս. Գէորգ զօրավարի տօնի առթիւ երկօրեայ արարողութիւններ տեղի ունեցան Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Նախատօնակի օրը՝ ուրբաթ, երեկոյեան ժամը 3։00-ին, եկեղեցու շրջափակում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով եւ թեմիս եկեղեցական ու դպրաց դասերի մասնակցութեամբ կատարւեց աղօրհնէքը, իսկ երեկոյեան ժամը 6։00-ին, եկեղեցում, Հսկման արարողակարգը։ Նոյն երեկոյի ընթացքում տեղի ունեցաւ նաեւ ոչխարների զենման արարողութիւնը։

Շաբաթ առաւօտեան, տօնի առթիւ սուրբ եւ անմահ պատարագը մատուցւեց ձեռամբ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ու մասնակցութեամբ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի եւ եկեղեցական ու դպրաց դասերի։ Ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի։  Այդ օրը նշւեց նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնը։

Պատարգիչ Հայր Սուրբն օրւան պատշաճ իր քարոզում անդրադառնալով զօրավարի կեանքին ու գործունէութեանը եւ ի մասնաւորի ընդգծելով, որ Սուրբը որպէս տիպար է հանդէս գալիս՝ սնաբարոյ աշխարհի, մոլութիւնների եւ մոլորութիւնների դէմ քաջութեամբ պատերազմելու համար, յորդորեց՝ աղօթել առ բարձրեալն Աստւած, որպէսզի ուժ, հոգեկան կորով եւ կարողութիւն պարգեւի բոլորին՝ սուրբ Գէորգ զօրավարի նման մեղքի շղթաները փշրելու եւ նորոգւած մտքով, սրտով ու հոգով, անկոտրուն կամքով ու հաստատ հաւատքով՝ Աստծուց հեառացնող եւ չարի ու սատանայի գիրկը նետող մերօրեայ բոլոր կուռքերը կործանելու համար։

Ս. պատարագից յետոյ երգեցիկ խմբի եւ եկեղեցական դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ առաջնորդ Հայր Սուրբն այցելեց եկեղեցու բակ, որտեղ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնւեց Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան կազմակերպութեամբ եւ Հարիսայի յանձնախմբի միջոցով պատրաստւած հարիսան ու բաժանւեց հաւատացեալների միջեւ։

Արարողութիւններին ներկայ էին հոծ թւով ժողովուրդ։ Ս. եւ անմահ պատարագին ներկայ գտնւեցին նաեւ «Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի աւագ դասարանների աշակերտներն ու պատասխանատուները։

Յարակից Հրապարակումներ

  • Իրանահայ թեմերի երիտասարդական խորհրդաժողովին ընդառաջ՝ երիտասարդական հանդիպում՝ Նոր Ջուղայում
    Իրանահայ թեմերի երիտասարդական խորհրդաժողովին ընդառաջ՝ երիտասարդական հանդիպում՝ Նոր Ջուղայում

    Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի յանձնարարութեանը, 2017 թւականի հոկտեմբերի 26 եւ 27-ին, կայանալու է «Երիտասարդութիւնը յանձնառութեան եւ նորացման ուղիներում» խորագրով խորհրդաժողովը՝ իրանահայ երեք թեմերի երիտասարդների մասնակցութեամբ։ Սոյն երիտասարդական խորհրդաժողովը հիւրընկալւելու է Նոր Ջուղայում։

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

    Շաբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 14-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Պատարագին մասնակցում էին թեմիս եկեղեցական դասը, իսկ երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ։ 

  • Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում
    Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում

    Շրջանի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախումը Ջաւախքին նւիրւած իր միջոցառումների շրջագծում, ուրբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 13-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում կազմակերպւեց բանախօսական-գեղարւեստական երեկոյ։ Միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, քահանայից դասի, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, ազգային մարմինների, միութիւնների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։

  • Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նւիրւած նոյն միութեան հիմնադրման 87-ամեակին
    Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նւիրւած նոյն միութեան հիմնադրման 87-ամեակին

    Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգն իրականացաւ հինգշաբթի՝ 2017 թւականի հոկտեմբերի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում։ Խանդավառ երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։ 

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

    Շաբաթ, հոկտեմբերի 14-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու» եկեղեցում։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Հոծ թւով ժողովրդից բացի ս. պատարագին ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների աշակերտութիւնն ու պատասխանատուները։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։