Հա

Համայնք

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 14:50

Պարզաբանում է Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի հետ վերջերս տեղի ունեցած դժբախտ պատահարը ցաւօք սրտի, տարբեր ապատեղեկատւութեան առարկայ դարձաւ եւ ինչպէս պարոն Մինասեանը մեզ հետ հեռախօսազրոյցում նշեց՝ տարածւած կեղծ լրատւութիւնը պառակտման միտումներ ունի: Ելնելով այդ միտումների իրականութիւնից, Թեմական խորհրդի ատենապետը անհրաժեշտ  է համարել  անձամբ կապւել օրաթերթիս հետ եւ հէնց առաջին ձեռքից փոխանցել պարզաբանումներ, որն էլ մենք նոյնութեամբ փոխանցում ենք ընթերցողին:

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի հետ վերջերս տեղի ունեցած դժբախտ պատահարը ցաւօք սրտի, տարբեր ապատեղեկատւութեան առարկայ դարձաւ եւ ինչպէս պարոն Մինասեանը մեզ հետ հեռախօսազրոյցում նշեց՝ տարածւած կեղծ լրատւութիւնը պառակտման միտումներ ունի: Ելնելով այդ միտումների իրականութիւնից, Թեմական խորհրդի ատենապետը անհրաժեշտ  է համարել  անձամբ կապւել օրաթերթիս հետ եւ հէնց առաջին ձեռքից փոխանցել պարզաբանումներ, որն էլ մենք նոյնութեամբ փոխանցում ենք ընթերցողին:

- «Վերջին դէպքը դժբախտաբար տարբեր մեկնաբանութիւնների առիթ հանդիսացաւ, բայց իրականութիւնը դեռ փաստւած չէ եւ յոյս ունենք, որ անմիջապէս իրականութիւնը բացայայտւի եւ մենք հրապարակենք իրականութիւնը: Բայց ներկայ պահին դժբախտաբար տարբեր մեկնաբանութիւններ են լինում տարբեր անհատների կողմից. դա նշանակութիւն չունի՝ անհատ է թէ լրատւամիջոց:

Դժբախտաբար, մի լրատւամիջոց, եթէ ցանկանում էք անունն էլ կարող եմ յայտնել «Արաքս»-ը տարբեր մեկնաբանութիւններ է անում եւ հարցը չարաշահում է յանուն իրեն: Եւ ես կարծում եմ, որ ցանկանում է մեր համայնքի մէջ նոր պառակտումներ ստեղծել եւ ես ինքս անձամբ հերքում եմ նրա կողմից տարածւած լուրերը ու արդէն «Ալիք» օրաթերթում կան պատասխաններ եւ շուտով կարծում եմ, որ կը բացայայտւի եղելութիւնը եւ կը հրապարակւի իրականութիւնը:

Գիտեմ նաեւ «Արաքս» շաբաթաթերթը անցեալ օրը մի լրատւութիւն է հրապարակել, որ Վարուժ Մինասեանի բարեկամները շրջաններից դուրս Սփիւռքում եւ օտար երկրներում մեղադրել են Դաշնակցութեանը, բայց խնդիրը իմ կողմից հերքւում է եւ որեւէ մի հարց չկայ, այդպիսի խնդիր չկայ եւ դրանք կեղծ լուրեր են «Արաքս»-ի կողմից: Եւ ասեմ, որ ընդհանուրի մէջ իրենք չարաշահման հարց ունեն եւ սպասում են, որ մի դէպք լինի, որպէսզի պառակտում ստեղծեն մեր համայնքի մէջ: Քանի որ տեսնում են, որ մեր թեմը Թեհրանի թեմի եւ ինչու ոչ Թաւրիզի թեմի հետ հաշտ ու համերաշխ աշխատում է եւ սրանք ցանկանում են այդ պառակտումը ստեղծեն»,- փոխանցեց ատենապետը:

«Ցանկանում եմ նաեւ աւելացնել, որ օրեր առաջ ազգային բարերար եւ «Յոյս» երկշաբաթաթերթի արտօնատէր պրն. Լեւոն Ահարոնեանը անձամբ հեռախօսել է ինձ եւ իր ափսոսանքն է յայտնել երկշաբաթաթերթում հրապարակւած տեղեկատւութեան համար ու յայտնել, որ անհրաժեշտ սրբագրումը կարւի»:

Օգտւելով առիթից հետաքրքրւեցինք դատական գործընթացից, որին ի պատասխան պարոն Մինասեանը ասաց.- «Անկեղծ ասած՝ դեռ որեւէ յստակ լուր չկայ, բայց որքան գիտեմ Ներքին գործերի նախարարութիւնը եւ անվտանգութեան ուժերը մի քիչ ապահովական հարցերից ելնելով բացայայտումներ շատ չեն անում, բայց գործընթացին հետեւում են եւ ասել են, որ շուտով լուր կը տան: Ընդհանուրի մէջ, ես օրեր առաջ էլ պարոն Ժորժիկ Աբրահամեանի հետ էլ խօսեցի, ասաց, որ մեքենան, որ գտել են՝ գողացւած է եղել, համարները նոյնպէս. այնպէս որ տեղեակ եմ, որ հետեւում են այս խնդրին, իրենք էլ են շահագրգռւած, որ այս խնդիրը որքան շուտ բացայայտւի»:

«Ալիք»

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։