Հա

Համայնք

Կիրակի, 15 Հոկտեմբերի 2017 13:20

Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

Շաբաթ, հոկտեմբերի 14-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու» եկեղեցում։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Հոծ թւով ժողովրդից բացի ս. պատարագին ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների աշակերտութիւնն ու պատասխանատուները։ 

«alikonline.ir» - Շաբաթ, հոկտեմբերի 14-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու» եկեղեցում։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Հոծ թւով ժողովրդից բացի ս. պատարագին ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների աշակերտութիւնն ու պատասխանատուները։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Արարողութեան աւարտին առաջնորդ Հայր Սուրբի գլխաւորութեամբ բոլորը քայլեցին դէպի եկեղեցու մօտակայքում գտնւող հայոց ազգ. կրթահամալիր, ուր «Ալենուշ Տէրեան» դահլիճում կայացաւ գեղարւեստական ամենամեայ ծրագիրը՝ աշակերտների կատարմամբ։ Այս բաժնում դպրոցներն առանձնաբար ելոյթ ունեցան օրւան պատշաճ երգերով, ասմունքներով ու խօսքերով, իսկ ընթացքում գնահատւեցին դպրոցների եւ Ս. Ամենափրկիչ վանքի գրադարանների ամենաընթերցասէր անդամները, ինչու չէ նաեւ Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադային մասնակցած աշակերտներն ու պատասխանատուները։

Վերջում գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն իր հայրական պատգամում շնորհաւորելով առիթի կապակցութեամբ՝ մեծապէս գնահատեց հայ ուսուցչին՝ որպէս իր սրբազան առաքելութեանը նւիրւած առաքինի եւ յանձնառու էակ։

Մանրամասնութիւնները՝ հետագայում։

Յարակից Հրապարակումներ

  • Աշնանային տօնավաճառ՝ Նոր Ջուղայում
    Աշնանային տօնավաճառ՝ Նոր Ջուղայում

    Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Երէցների միաւորի, ուրբաթ՝ նոյեմբերի 10-ին, միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Աշնանային վաճառք, որտեղ վաճառքի էր հանւել միաւորի անդամուհիների ձեռամբ՝ աշնանային մրգերից ու բանջարեղէններից պատրաստւած եւ գեղեցիկ փաթեթաւորած թխւածքեղէն, թթւեղէն, մրգանուշ, ճթնի եւ այլ պահածոներ:

  • Սպահան նահանգի ուսումնա-դաստիարակութեան գերատեսչութեան տնօրէնի հանդիպումը Ազգային իշխանութեան հետ
    Սպահան նահանգի ուսումնա-դաստիարակութեան գերատեսչութեան տնօրէնի հանդիպումը Ազգային իշխանութեան հետ

    2017 թւականի նոյեմբերի 13-ի առաւօտեան ուսումնա-դաստիարակութեան Սպահանի գերատեսուչ պրն. Ղաէդիհան գերատեսչութեան զանազան բնագաւառների տեղակալների ընկերակցութեամբ այցելեց Ս. Ամենափրկչեան վանք: Պատւիրակութեանն առաջնորդարանի «Ծաղկեայ» դահլիճում ընդունեցին թեմակալ առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետերն ու անդամները եւ Կրօնական խորհրդի ներկայացուցիչները:

  • Սպահանի հայոց թեմի առաջնորդը ցաւակցական գիր է յղել Քերմանշահի երկրաշարժի կապակցութեամբ
    Սպահանի հայոց թեմի առաջնորդը ցաւակցական գիր է յղել Քերմանշահի երկրաշարժի կապակցութեամբ

    Նոյեմբերի 12-ին Քերմանշահում տեղի ունեցած հզօր եւ աւերիչ երկրաշարժի կապակցութեամբ ցաւակցական գիր է յղել Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը:

  • Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակառոյց կենտրոնատեղիի բացման հանդիսութիւն
    Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակառոյց կենտրոնատեղիի բացման հանդիսութիւն

    Նոյեմբերի 3-ի Շահինշահրում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակերտ կենտրոնատեղիի բացման հանդիսութիւնը՝ ներկայութեամբ Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի, Թեմի Ազգային իշխանութեան մարմինների եւ ենթամարմինների ներկայացուցիչների եւ հոծ թւով հայորդիների: 

  • Հանդիպում Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանաիա ծ. վրդ. Գուճանեանի հետ
    Հանդիպում Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանաիա ծ. վրդ. Գուճանեանի հետ

    Չորեքշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 9-ի երեկոյեան ժամը 7:00-ին՝ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղը քաղաքավարական այցով հանդիպում ունեցաւ Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։