Հա

Համայնք

Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017 09:30

Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նւիրւած նոյն միութեան հիմնադրման 87-ամեակին

Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգն իրականացաւ հինգշաբթի՝ 2017 թւականի հոկտեմբերի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում։ Խանդավառ երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։ 

«alikonline.ir» - Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգն իրականացաւ հինգշաբթի՝ 2017 թւականի հոկտեմբերի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում։ Խանդավառ երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Համերգը, որը նւիրւած էր միութեան հիմնադրման 87-ամեակին, իրականացւեց մայեստրօ Հաիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ եւ երաժշտական գործիքաւորմամբ, իսկ երգուսոյց Արսինէ Ալեքսանդրեանի ու պարուսոյց Ալինէ Յարութիւնեանի ուսուցումների շնորհիւ։

Ծրագիրն սկիզբ առաւ Վեհանուշ Խուդաբախշեանի ողջոյնի խօսքով եւ 8-ամեայ երգչախմբի անցեալի մասին բացատրութիւններով։ Միջոցառումն իրենց գեղեցիկ եւ քաղցր երկխօսութիւններով հանդիսավարեցին պատանիներ՝ Արփինէ Մովսիսեանն ու Արթուր Քամարզարեանը։

Երեկոյի ընթացքում հնչած խմբական երգերով հանդիսատեսին մանկական գեղեցիկ ու անկեղծ աշխարհից անմոռանալի պատկերներ նւիրեցին «Մեղեդի» երգչախմբի սաներ՝ Մարալ Մարկոսեանը, Լիլիթ Մարկոսեանը, Նազելի Փանոսեանը, Նելին Մարուքեանը, Սելինէ Օրդուբեգեանը, Ադելինա Յարութիւնեանը, Մինելիա Մարկոսեանը, Անի Մինասեանը, Սելին Մարուքեանը եւ Սիսիան Մարկոսեանը։

Խումբը կատարեց «Ժպիտ», «Անձրեւ եկաւ», «Իմ քաղաքը», «Գովք մայրիկներին», «Կաքաւի երգը», «Բարութեան ծառ», «Ձօն գրքի», «Ծիտիկի հարսանիքը», «Անուշ խաղող» եւ «Երկիր հարազատ» երգերը։ Կատարումներին զուգահեռ սաները հանդէս եկան նաեւ պարային համահունչ շարժումներով։

«Ծիտիկի հարսանիքը» երգի ընթացքում բեմ ներկայացան փոքրիկ հարս եւ փեսայ, որոնց դերը մարմնաւորեցին Տաթեւիկ Ալեքսանդրեանն ու Մենուա Մարկոսեանը։

Աւարտին Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութեան անունից, իսկ ձեռամբ թեմակալ առաջնորդի ու նոյն մասնաճիւղի վարչութեան նախագահ Վրթանէս Մկրտչեանի, գնահատագրեր շնորհւեցին՝ կատարողներին, հանդիսավարներին ու ղեկավար անձնակազմին։

Եզրափակիչ խօսքը հանդիսացաւ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի հայրական օրհնանքը։ Առաջնորդ Հայր Սուրբը շնորհաւորանքի խօսք ուղղելով միութեան հիմնադրման 87-ամեակի առթիւ եւ գնահատելով իրականացւած համերգը՝ անդրադարձ ունեցաւ հնչած երգերին՝ յատկապէս մատնանշելով հիասքանչ համերգի շնորհիւ հանդիսատեսի ներաշխարհից արտացոլւած ու դէմքին երեւան եկած գեղեցիկ ժպիտները։ Հայր Սուրբը յոյս յայտնեց, որ այս ձեռնարկը լինելու է մշակոյթի ամսւայ՝ հոկտեմբերի, գարնանային առաջին ծաղիկը։

Լուսանկարները՝ ԳԵՒԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

Յարակից Հրապարակումներ

  • Սպահան նահանգի ուսումնա-դաստիարակութեան գերատեսչութեան տնօրէնի հանդիպումը Ազգային իշխանութեան հետ
    Սպահան նահանգի ուսումնա-դաստիարակութեան գերատեսչութեան տնօրէնի հանդիպումը Ազգային իշխանութեան հետ

    2017 թւականի նոյեմբերի 13-ի առաւօտեան ուսումնա-դաստիարակութեան Սպահանի գերատեսուչ պրն. Ղաէդիհան գերատեսչութեան զանազան բնագաւառների տեղակալների ընկերակցութեամբ այցելեց Ս. Ամենափրկչեան վանք: Պատւիրակութեանն առաջնորդարանի «Ծաղկեայ» դահլիճում ընդունեցին թեմակալ առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետերն ու անդամները եւ Կրօնական խորհրդի ներկայացուցիչները:

  • Սպահանի հայոց թեմի առաջնորդը ցաւակցական գիր է յղել Քերմանշահի երկրաշարժի կապակցութեամբ
    Սպահանի հայոց թեմի առաջնորդը ցաւակցական գիր է յղել Քերմանշահի երկրաշարժի կապակցութեամբ

    Նոյեմբերի 12-ին Քերմանշահում տեղի ունեցած հզօր եւ աւերիչ երկրաշարժի կապակցութեամբ ցաւակցական գիր է յղել Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը:

  • Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակառոյց կենտրոնատեղիի բացման հանդիսութիւն
    Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակառոյց կենտրոնատեղիի բացման հանդիսութիւն

    Նոյեմբերի 3-ի Շահինշահրում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակերտ կենտրոնատեղիի բացման հանդիսութիւնը՝ ներկայութեամբ Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի, Թեմի Ազգային իշխանութեան մարմինների եւ ենթամարմինների ներկայացուցիչների եւ հոծ թւով հայորդիների: 

  • Հանդիպում Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանաիա ծ. վրդ. Գուճանեանի հետ
    Հանդիպում Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանաիա ծ. վրդ. Գուճանեանի հետ

    Չորեքշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 9-ի երեկոյեան ժամը 7:00-ին՝ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղը քաղաքավարական այցով հանդիպում ունեցաւ Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի հետ:

  • Սպահանի հայոց թեմի առաջնորդի առաջին այցը Շիրազ
    Սպահանի հայոց թեմի առաջնորդի առաջին այցը Շիրազ

    Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն իր հովւական առաջին այեցլութիւնը տւեց շիրազահայութեանը։ Երկօրեայ ճամբորդութեան ընթացքում թեմակալ առաջնորդին ընկերակցեցում էին Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանն ու անդամ արժ. Տ. Մեսրոպ ա. քհնյ. Գալստանեանը. վերջինս հանդիսանում է նաեւ՝ որպէս Շիրազի հայ համայնքի այցելու հոգեւոր հովիւ։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։