Հա

Համայնք

Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017 08:20

Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Շահինշահրում

Հոկտեմբերի 15-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ՝ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ձեռամբ, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի մասնակցութեամբ եւ դպրաց դասի սպասարկութեամբ: 

«alikonline.ir» - Հոկտեմբերի 15-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ՝ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ձեռամբ, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի մասնակցութեամբ եւ դպրաց դասի սպասարկութեամբ: Տեղեկացնում է Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից Վ. Յարութիւնեանը:

Օրւայ խորհրդին ներկայ էին Շահինշահրի հայ համայնքի վարչութիւնը, «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի եւ «Սրբոց Վարդանանց» դպրոցների պատասխանատուներն ու աշակերտութիւնը եւ նաեւ համայնքի անդամները:

Գերպ. Հայր Սուրբն արարողութեան ընթացքում հանգամանօրէն ներկայացնելով Ս. Մեսրոպ Մաշտոցի, Ս. Սահակ Պարթեւի եւ թարգմանիչ վարդապետների անգնահատելի դերը հայերէն տառերի գիւտի եւ Աստւածաշնչի թարգմանութեան նւիրական գործում՝ հայրաբար յորդորեց աշակերտներին գերազանց սովորեն՝ իրենց որպէս աւանդ հասած հայ լեզուն եւ այն գերադասեն ամէն ինչից վեր: Այնուհետեւ գեղեցկօրէն անդրադառնալով հայ ուսուցչի նշանակալից դերին՝ հայ աշակերտի հայեցի դաստիարակութեան եւ հայակերտման սրբազան գործում՝ շնորհաւորեց Հայ ուսուցչի տօնը եւ ոյժ ու կորով մաղթեց հայ մշակոյթի բոլոր երախտաւորներին:

Իր պատգամի աւարտին, Հայր Սուրբն իր օրհնանքն ուղղելով բոլոր ներկաներին Իր եւ Հայ համայնքի վարչութեան անունից շնորհաւորեց Հայ Մշակոյթի եւ Սրբոց Թարգմանչաց բարեբաստիկ տօների կապակցութեամբ՝ մաղթելով բոլորին անսպառ ոյժ, եռանդ եւ զօրաւոր կամք հայ դպրութիւնն ու մշակոյթը անխափան պահպանելու եւ անվարան տարածելու առաքելութեան մէջ:

Յարակից Հրապարակումներ

  • Տեառնընդառաջը եւ աւանդական հրավառութիւնը՝ Շահինշահրի հայոց ազգային դպրոցներում
    Տեառնընդառաջը եւ աւանդական հրավառութիւնը՝ Շահինշահրի հայոց ազգային դպրոցներում

    Երեքշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 13-ի առաւօտեան ժամը 11:30-ից Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանը եւ «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի աշակերտութիւնը մասնակցեցին՝ զոյգ դպրոցների տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւած աւանդական հրավառութեանը եւ Տեառնընդառաջին:

  • Սրբոց Ղեւոնդեանց քահանայից եւ Վարդանանց տօների նշումը՝ Նոր Ջուղայում
    Սրբոց Ղեւոնդեանց քահանայից եւ Վարդանանց տօների նշումը՝ Նոր Ջուղայում

    Երեքշաբթի՝ փետրւարի 6-ի առաւօտեան, սրբոց Ղեւոնդեանց քահանաների տօնի առթիւ սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի: Օրւայ պատարագիչն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը: Հոգեզմայլ պատարագին մասնակցում էին թեմիս քահանայից ու դպրաց դասերը: Ներկայ էին նաեւ ազգային մարմինների ներկայացուցիչներն ու ժողովուրդ: 

  • Ս. Սարգիս զօրավարի տօնի առթիւ արարողութիւններ՝ Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում
    Ս. Սարգիս զօրավարի տօնի առթիւ արարողութիւններ՝ Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում

    Ս. Սարգիս զօրավարի տօնի առթիւ հոծ թւով հաւատացեալների մասնակցութեամբ հոգեզմայլ արարողութիւններ իրականացւեցին Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում, ուր միեւնոյն ժամանակ տօնւեց նաեւ նշւած եկեղեցու անւանակոչութեան տօնը: 

  • Այցելութիւն հայ նահատակի ընտանիքին՝ տօնական առիթով
    Այցելութիւն հայ նահատակի ընտանիքին՝ տօնական առիթով

    Չորեքշաբթի՝ 2018 թւականի յունւարի 17-ի առաւօտեան ժամը 11:30-ին, Սբ. Յովհաննու Կարապետի ծննդեան տօնի առիթով, Շահինշահրի հայ համայնքի վարչութիւնը՝ համայնքի հոգեւոր տեսուչ՝ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ուղեկցութեամբ այցելեց Իրան-Իրաքի պարտադրեալ պատերազմի ընթացքում նահատակւած լուսահոգի Մկրտիչ Թումասեանի ընտանիքին եւ հանդիպում ունեցաւ յիշեալ նահատակի մօր հետ: 

  • Տօնական խրախճանք Շահինշահրում՝ ամանորեայ միջոցառումների ծիրում
    Տօնական խրախճանք Շահինշահրում՝ ամանորեայ միջոցառումների ծիրում

    Կիրակի՝ 2018 թւականի յունւարի 14-ի երեկոյեան՝ Ամանորեայ միջոցառումների ծիրում՝ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան վարչութիւնը կազմակերպել էր տօնական խրախճանք՝ համայնքի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում: Ձեռնարկին հրաւիրւած էին համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, կազմակերպիչ միութեան անդամները եւ հրաւիրեալները: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։