Հա

Համայնք

Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017 09:30

Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

Շաբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 14-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Պատարագին մասնակցում էին թեմիս եկեղեցական դասը, իսկ երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ։ 

«alikonline.ir» - Շաբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 14-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Պատարագին մասնակցում էին թեմիս եկեղեցական դասը, իսկ երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Հոգեպարար արարողութեանը ներկայ էին ազգային մարմինների ներկայացուցիչները, Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների աշակերտութիւնն ու պատասխանատուները եւ հոծ թւով ժողովուրդ։

Պատարագիչ Հայր Սուրբն իր քարոզում անդրադառնալով հայերէն այբուբենի յօրինման ուղղութեամբ Ս. Մեսրոպ Մաշտոցի կատարած տքնաջան աշխատանքին՝ աւելացրեց, քանի որ հայոց տառերի գիւտը տեղի ունեցաւ Աստծոյ կամքով ու տեսիլքի շնորհիւ, այն կատարեալ է ինչպէս Աստւած եւ այսքան տարիներ անց նոյնիսկ որեւէ փոփոխութիւն չի կրել։

Հայր Սուրբն իր խօսքի շարունակութեան մէջ յիշելով թարգմանիչ վարդապետներին եւ նրանց գործունէութիւնը, ընդգծեց նրանց գործի արդիւնքը, որը կենսական նշանակութիւն է ունեցել հայ ժողովրդի համար։ Նա վերջում աշակերտութեանը յորդորեց՝ սիրել հայոց լեզուն ու հայ մշակոյթը, ապրել հային հարիր ապրելակերպով, անաղարտ պահել ու զարգացնել լեզուն ու մշակոյթը եւ առաջնորդւել ուսուցիչների ու մեծերի ցուցումների համաձայն, իսկ ուսուցիչներին ու ծնողներին կոչ արեց՝ աշակերտութեանը առաջնորդել դէպի Աստծոյ տուն՝ եկեղեցի՝ նրանց մէջ առաւել ամրապնդելով աղօթքի եւ եկեղեցու նկատմամբ սէրն ու հաւատքը։

Պատարագի աւարտին առաջնորդ Հայր Սուրբի գլխաւորութեամբ բոլորը քայլեցին դէպի եկեղեցու մօտակայքում գտնւող հայոց ազգ. կրթահամալիր, ուր «Ալենուշ Տէրեան» դահլիճում կայացաւ գեղարւեստական ամենամեայ ծրագիրը՝ աշակերտների կատարմամբ։ Այստեղ ծրագիրն սկիզբ առաւ Կրթական խորհրդի կողմից կեանքի կոչւած Թարգմանչած տօնի միջոցառումների կազմակերպիչ յանձնախմբի անդամ Սոնիա Դիլանչեանի հաղորդավարութեամբ եւ առիթին նւիրւած խօսքով։

Աշակերտական ելոյթների բաժնում օրւան պատշաճ երգերով, ասմունքներով ու խօսքերով, առանձնաբար հանդէս եկան Նոր Ջուղայի հայոց ազգ. նախակրթարանի եւ «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի 6-րդ դասարանի սաները, իսկ ասմունքեցին «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների ներկայացուցիչներ Լիլիթ Գէորգեանն ու Արթուր Քամարզարեանը։

Ծրագրում Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» եւ «Արմէն», «Քանանեան» ու «Կատարինեան» դպրոցների գրադարանների ամենաընթերցասէր անդամ-աշակերտները, ինչու չէ նաեւ Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադային մասնակցած եւ սոյն աշակերտական մրցոյթի յաղթող խումբը ճանաչւած Նոր Ջուղայի պատւիրակութեան աշակրտներն ու պատասխանատուն գնահատւեցին՝ թեմակալ առաջնորդի, Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների, օլիմպիադային մասնակցած աշակերտների ուսուցման գործն իրականացրած պատասխանատու ուսուցիչների եւ պատկան գրադարանավարուհիների ձեռամբ։

Յատկանշական է, որ նախորդ տարեշրջանում «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի աշխոյժ ընթերցասէր անդամ-աշակերտների թիւը հասաւ շուրջ 40-ի՝ աննախադէպ աճ արձանագրելով նախորդ տարիների համեմատութեամբ։ 

Վերջում գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն իր հայրական պատգամն ուղղեց ներկաներին, ուր շնորհաւորելով առիթի կապակցութեամբ՝ մեծապէս գնահատեց հայ ուսուցչին՝ որպէս իր սրբազան առաքելութեանը նւիրւած առաքինի եւ յանձնառու էակ։ Հայր Սուրբն աւելացրեց նաեւ, որ երբ մեր ազգի նորօրեայ սերունդը խօսում եւ գրում է հայերէն, սովորում է հայ գրականութիւնը եւ հաւատարիմ է հայ մշակոյթին, արժանանում է Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւ Հայրապետի օրհնութեանը։

Միջոցառումից յետոյ, կրթահամալիրի բակում, վերջին տարիների ընթացքում Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանում հաւաքւած նոյնանուն գրքերի յաւելեալ օրինակները անվճար բաշխւեցին ընթերցասէր աշակերտներին ու ներկաներին։

Յարակից Հրապարակումներ

  • Աշնանային տօնավաճառ՝ Նոր Ջուղայում
    Աշնանային տօնավաճառ՝ Նոր Ջուղայում

    Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Երէցների միաւորի, ուրբաթ՝ նոյեմբերի 10-ին, միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Աշնանային վաճառք, որտեղ վաճառքի էր հանւել միաւորի անդամուհիների ձեռամբ՝ աշնանային մրգերից ու բանջարեղէններից պատրաստւած եւ գեղեցիկ փաթեթաւորած թխւածքեղէն, թթւեղէն, մրգանուշ, ճթնի եւ այլ պահածոներ:

  • Սպահան նահանգի ուսումնա-դաստիարակութեան գերատեսչութեան տնօրէնի հանդիպումը Ազգային իշխանութեան հետ
    Սպահան նահանգի ուսումնա-դաստիարակութեան գերատեսչութեան տնօրէնի հանդիպումը Ազգային իշխանութեան հետ

    2017 թւականի նոյեմբերի 13-ի առաւօտեան ուսումնա-դաստիարակութեան Սպահանի գերատեսուչ պրն. Ղաէդիհան գերատեսչութեան զանազան բնագաւառների տեղակալների ընկերակցութեամբ այցելեց Ս. Ամենափրկչեան վանք: Պատւիրակութեանն առաջնորդարանի «Ծաղկեայ» դահլիճում ընդունեցին թեմակալ առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետերն ու անդամները եւ Կրօնական խորհրդի ներկայացուցիչները:

  • Սպահանի հայոց թեմի առաջնորդը ցաւակցական գիր է յղել Քերմանշահի երկրաշարժի կապակցութեամբ
    Սպահանի հայոց թեմի առաջնորդը ցաւակցական գիր է յղել Քերմանշահի երկրաշարժի կապակցութեամբ

    Նոյեմբերի 12-ին Քերմանշահում տեղի ունեցած հզօր եւ աւերիչ երկրաշարժի կապակցութեամբ ցաւակցական գիր է յղել Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը:

  • Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակառոյց կենտրոնատեղիի բացման հանդիսութիւն
    Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակառոյց կենտրոնատեղիի բացման հանդիսութիւն

    Նոյեմբերի 3-ի Շահինշահրում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակերտ կենտրոնատեղիի բացման հանդիսութիւնը՝ ներկայութեամբ Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի, Թեմի Ազգային իշխանութեան մարմինների եւ ենթամարմինների ներկայացուցիչների եւ հոծ թւով հայորդիների: 

  • Հանդիպում Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանաիա ծ. վրդ. Գուճանեանի հետ
    Հանդիպում Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանաիա ծ. վրդ. Գուճանեանի հետ

    Չորեքշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 9-ի երեկոյեան ժամը 7:00-ին՝ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղը քաղաքավարական այցով հանդիպում ունեցաւ Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։