Հա

Համայնք

Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2017 11:30

«Արմէնպրես» եւ ԻՌՆԱ լրատւական գործակալութիւնների ներկայացուցիչները՝ Ս. Ամենափրկչեան վանքում

Կիրակի՝ հոկտեմբերի 22-ի առաւօտեան, Ս. Ամենափրկչեան վանք այցելեցին Հայաստանի «Արմենպրես» եւ Իրանի ԻՌՆԱ լրատւական գործակալութիւնների ներկայացուցիչները: 

«alikonline.ir» - Կիրակի՝ հոկտեմբերի 22-ի առաւօտեան, Ս. Ամենափրկչեան վանք այցելեցին Հայաստանի «Արմենպրես» եւ Իրանի ԻՌՆԱ լրատւական գործակալութիւնների ներկայացուցիչները: Տեղեկացնում է Ս. Ամենափրկչեան վանքի Հանրային կապը:

Ծաղկեայ դահլիճում հիւրերին ընդունեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը եւ Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանը:

Ողջոյնի եւ բարի գալստեան խօսքերից յետոյ, «Արմէնպրես»-ի տնօրէն Արամ Անանեանը, բացատրութիւն տալով պատւիրակութեան Իրան այցի նպատակի մասին, տեղեկացրեց, թէ համագործակցութեան համաձայնագիր է ստորագրւել զոյգ լրատւական գործակալութիւնների միջեւ, որն իր մէջ է ընդգրկում տեղեկատւութեան բոլոր ոլորտները եւ որի արդիւնքում շուտով Հայաստանն իր ներկայացուցչութիւնն է ունենալու Իրանում:

Այնուհետեւ արտայայտւեց Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ով ներկայացնելով Նոր Ջուղայի ազգային կառոյցը, շեշտեց Իրանի պատասխանատու այրերի բարեացակամ մօտեցումը իրանահայութեան նկատմամբ: Անդրադառնալով կնքւած համաձայնագրին, Հայր Սուրբը յոյս յայտնեց, որ դա բացելու է նոր հորիզոններ երկու երկրներին միմեանց եւ աշխարհին առաւել ծանօթացնելու նպատակով:

Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանը եւս իր հերթին շնորհաւորելով այս ձեռքբերումը, խոստացաւ լրատւութեան բնագաւառում աջակցել գործակալութեանը եւ ցուցաբերել ցանկացած համագործակցութիւն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։