Հա

Համայնք

Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2017 10:40

Ձեռակերտ արւեստի եւ կենդանի պատկերներով պատրսատւած եզակի ցուցահանդէս Նոր Ջուղայում

Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի, թւականիս հինգշաբթի եւ ուրբաթ՝ հոկտեմբերի 19-ին եւ 20-ին, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ արւեստի զանազան ճիւղերի բացառիկ նմուշների ցուցահանդէս, ինչը զուգորդւած էր նոյն աշխատանքների պատրաստման կենդանի ցուցադրութեամբ՝ վարպետների միջոցով:

«alikonline.ir» - Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի, թւականիս հինգշաբթի եւ ուրբաթ՝ հոկտեմբերի 19-ին եւ 20-ին, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ արւեստի զանազան ճիւղերի բացառիկ նմուշների ցուցահանդէս, ինչը զուգորդւած էր նոյն աշխատանքների պատրաստման կենդանի ցուցադրութեամբ՝ վարպետների միջոցով: Տեղեկացնում է Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան թղթակից Երանուշ Թահմազեանը:

Ձեռնարկը նւիրւած էր Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի օրւան, որի բացումը կատարւեց թեմակալ առաջնորդի ձեռամբ: Ցուցահանդէսի բացման ծրագրին ներկայ էին Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ՝ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասի, ազգային մարմինների ու Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, միութենականներ եւ մեծ թւով ժողովուրդ:

Ներկաներին ողջունեց հաղորդավարուհի Մեղրի Ղուկասեանը, ով հակիրճ բնութագրեց ազգերի ու ժողովուրդների մշակոյթի եւ քաղաքակրթութեան զարգացմանը նպաստող արւեստի անգնահատելի դերը, կենտրոնացաւ հայկական գաղթօջախներում, ի մասնաւորի նոր Ջուղայում, հայ մշակոյթի եւ արւեստի պահպանման եւ զարգացման գործընթացին եւ բացատրեց ցուցահանդէսում ներկայացւած աւանդական ու նորաձեւ արւեստների մասին, որից յետոյ երիտասարդ-ուհիների միջոցով ներկայացւեց հին ու նորաձեւ աքսեսուարներ եւ հարսանեկան կանաչ-կարմիր:

Բեմային ծրագրի աւարտին, ներկաները շրջեցին ցուցահանդէսով եւ դիտեցին արւեստի գեղեցիկ նմուշներ եւ տւեալ ճիւղի վարպետներից ստացան տեղեկութիւններ՝ պատրաստման եղանակի եւ օգտագործւած նիւթերի մասին: Ցուցահանդէսն իր շքեղութեամբ եւ այն, որ արւեստի զանազան ճիւղերի վարպետներին համախմբել էր միութեան յարկի ներքոյ, ապացոյցն էր կատարւած կազմակերպչական եւ միասնական հսկայական ու դժւարին աշխատանքի, ինչը սփիւռքեան պայմաններում ամենայն վստահութեամբ պիտի որակել եզակի եւ բացառիկ նախաձեռնութիւն իր տեսակի մէջ:

Երկու օր տեւողութեամբ այս ցուցահանդէսը մեծ հետաքրքրութեամբ ընդունւեց ոչ միայն համայնքի անդամների, այլ նաեւ նախապէս համադրութեամբ եւ ցուցահանդէս այցելած եւրոպացի զբոսաշրջիկների կողմից, ինչը զարմանք եւ հիացմունք պատճառեց նրանց:

Նշելի է, որ ցուցահանդէսում ներկայացւած էր ոսկերչութիւն, արծաթագործութիւն, հարսանեկան զարդանախշած շաքար, կանաչ-կարմիր (ինչը մինչ այսօր լաւապէս պահպանւել է իրանահայութեան մօտ), գորգագործութիւն, մքուքագործութիւն, կեռասեղագործութիւն, ասեղնակար, փայտագործութիւն, գրքի կազմարարութիւն, ձեռքի տպագրութիւն (մետաղէ կաղապարներով), նկարչութիւն, քարագործութիւն, Ջուղայի ֆիլա, ջուղայեցիններին յատուկ Եուխա կոչւող թխւածք եւ ջուղայեցու հարսանիքների անբաժան քաղցրաւենիքներ՝ լովզը եւ թութը, որոնցով հիւրասիրւեցին այցելուները:

Լուսանկարները՝ ԳԵՒԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

 

Յարակից Հրապարակումներ

  • Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սկաուտները՝ Կարմիր Մահիկի կենտրոնում
    Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սկաուտները՝ Կարմիր Մահիկի կենտրոնում

    Ուրբաթ՝ թւականիս նոյեմբերի 17-ին Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի երէց փաղանգի եւ Արի-Արենուշ հատւածների անդամները ներկայանալով Սպահանի Միր պողոտայում գտնւող Կարմիր Մահիկի կենտրոնատեղի՝ օժանդակեցին երկրի արեւմտեան հատւածում երկրաշարժի հետեւանքով տուժածների համար ժողովրդի միջոցով հաւաքւած ուտեստեղէնի, հիգենայի պարագաների եւ հագուստեղէնի փաթեթաւորմանը:

  • Աշնանային տօնավաճառ՝ Նոր Ջուղայում
    Աշնանային տօնավաճառ՝ Նոր Ջուղայում

    Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Երէցների միաւորի, ուրբաթ՝ նոյեմբերի 10-ին, միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Աշնանային վաճառք, որտեղ վաճառքի էր հանւել միաւորի անդամուհիների ձեռամբ՝ աշնանային մրգերից ու բանջարեղէններից պատրաստւած եւ գեղեցիկ փաթեթաւորած թխւածքեղէն, թթւեղէն, մրգանուշ, ճթնի եւ այլ պահածոներ:

  • Սպահան նահանգի ուսումնա-դաստիարակութեան գերատեսչութեան տնօրէնի հանդիպումը Ազգային իշխանութեան հետ
    Սպահան նահանգի ուսումնա-դաստիարակութեան գերատեսչութեան տնօրէնի հանդիպումը Ազգային իշխանութեան հետ

    2017 թւականի նոյեմբերի 13-ի առաւօտեան ուսումնա-դաստիարակութեան Սպահանի գերատեսուչ պրն. Ղաէդիհան գերատեսչութեան զանազան բնագաւառների տեղակալների ընկերակցութեամբ այցելեց Ս. Ամենափրկչեան վանք: Պատւիրակութեանն առաջնորդարանի «Ծաղկեայ» դահլիճում ընդունեցին թեմակալ առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետերն ու անդամները եւ Կրօնական խորհրդի ներկայացուցիչները:

  • Սպահանի հայոց թեմի առաջնորդը ցաւակցական գիր է յղել Քերմանշահի երկրաշարժի կապակցութեամբ
    Սպահանի հայոց թեմի առաջնորդը ցաւակցական գիր է յղել Քերմանշահի երկրաշարժի կապակցութեամբ

    Նոյեմբերի 12-ին Քերմանշահում տեղի ունեցած հզօր եւ աւերիչ երկրաշարժի կապակցութեամբ ցաւակցական գիր է յղել Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը:

  • Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակառոյց կենտրոնատեղիի բացման հանդիսութիւն
    Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակառոյց կենտրոնատեղիի բացման հանդիսութիւն

    Նոյեմբերի 3-ի Շահինշահրում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակերտ կենտրոնատեղիի բացման հանդիսութիւնը՝ ներկայութեամբ Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի, Թեմի Ազգային իշխանութեան մարմինների եւ ենթամարմինների ներկայացուցիչների եւ հոծ թւով հայորդիների: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։