Հա

Համայնք

26/10/2017 - 10:00

Ս. պատարագ եւ տօնախմբութիւն՝ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցու անւանակոչութեան տօնի առթիւ

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Ն. Ջ. Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան կազմակերպութեամբ, երկուշաբթի՝ 2017 թւականի հոկտեմբերի 23-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում, հոծ թւով ժողովրդի ներկայութեամբ նշւեց նոյն վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցու անւանակոչութեան տօնը, որն ընդունւած է որպէս Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի տօն:

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Ն. Ջ. Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան կազմակերպութեամբ, երկուշաբթի՝ 2017 թւականի հոկտեմբերի 23-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում, հոծ թւով ժողովրդի ներկայութեամբ նշւեց նոյն վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցու անւանակոչութեան տօնը, որն ընդունւած է որպէս Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի տօն: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սուրբ եւ անմահ պատարագն սկիզբ առաւ երեկոյեան ժամը 5։30-ին, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ձեռամբ։ Արարողութեանը մասնակցում էին եկեղեցական դասը, իսկ ս. պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Ա. վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ խմբավար Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ։

Օրւան պատշաճ քարոզի սկզբնական բաժնում պատարագիչ Հայր Սուբրը նշելով, որ Ս. Յովսէփ Արիմաթացի աշխարհահռչակ եկեղեցին Սփիւռքում յայտնի է իր գեղեցկութեամբ, հնութեամբ, անւանումով ու արժէքով, ընդգծեց, թէ այս սրբավայրի քառադարեան պատմութիւնը վկայում է, որ այն եղել է թեմի մշակոյթի ու հոգեմտաւոր արժէքների կենտրոնն ու ողնասիւը։ Այնուհետեւ նա անդրադարձ ունենալով աւետարանական այն դրւագին, ուր պատմում է, թէ Սուբրը Պիղատոսից ստանալով՝ Քրիստոսի մարմինը խաչից իջեցնելու իրաւունքը, դին ամփոփում է մի ժայռափոր գերեզմանում, Արիմաթացիի այս արարաքը գնահատեց՝ որպէս անձնազոհութիւն, նւիրաբերում եւ բարեգործութիւն։

Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը ներկաներին յորդորեց՝ տօնը յարմարագոյն առիթը դարձնել՝ Քրիստոսի աստւածային պատւիրանները լսելու եւ ներաշխարհում եղած մարդկային ու քրիստոնէական ազնւագոյն արարքը՝ բարեգործութիւնը վերականգնելու համար։

Ս. եւ անմահ պատարագի աւարտին, ս. խորան բարձրացան նաեւ հոգեւորականաց ու դպրաց դասերը, ուր Ս. Յովսէփ Արիմաթացու աջով կատարւեց Ջրօրհնէքի կարգը, իսկ բակում, եկեղեցու արեւմտեան մասում, հոգեհանգստեան պաշտօն տեղի ունեցաւ՝ սոյն վանքում պաշտօնավարած հոգեւորական ու աշխարհական ննջեցեալ սպասաւորների եւ եկեղեցու բարերաների հոգիների խաղաղութեան համար։

Շարունակութեան մէջ շրջափակում իրականացւեց նաեւ գեղարւեստական յայտագրով ծրագիր, որտեղ ներկաներին մեծ խանդավառութիւն պարգեւեց ազգային-ժողովրդական երգերի կատարող, Հայաստանից հրաւիրւած երգիչ Անդրանիկ Մանուկեանի (Անդրանիկ սարկաւագ) ելոյթը։

Աւարտին թեմակալ առաջնորդն իր եզրափակիչ խօսքում գնահատեց հոգեպարար արարողութիւնների եւ տօնախմբութեան իրականացման գործում դերակատարներին. նա տօնի կապակցութեամբ շնորհաւորանքի խօսք ուղղելով՝ սէր ու խաղաղութիւն մաղթեց բոլորին, ապա ընդգծեց, որ խաղաղութիւնը դրսից ընտանիքի մէջ չի մտնում եւ այն բխելով իւրաքանչիւրի սրտից ու մտքից, տարածւում է ամբողջ աշխարհում։

Տօնախմբութիւնը հանդիսավարեց Մարինէ Մկրտչեանը։

Յարակից լուրեր

  • Հոգեպարար արարողութեամբ նշւեց Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցու անւանակոչութեան տօնը
    Հոգեպարար արարողութեամբ նշւեց Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցու անւանակոչութեան տօնը

    Երկուշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 22-ի երեկոյեան, ս. եւ անմահ պատարագի մատուցմամբ նշւեց առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցու անւանակոչութեան տօնը։ 

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

    Շաբաթ՝ 2018 թւականի հոկտեմբերի 13-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սրբոց Թարգամանչած տօնի առթիւ, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը: 

  • Մայրերի մեծարման երեկոյ Նոր Ջուղայում
    Մայրերի մեծարման երեկոյ Նոր Ջուղայում

    Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան շաբաթ՝ թւականիս ապրիլի 7-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում նշւեց Մայրերի տօնը՝ ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած։ 

  • Ծաղկազարդ տօնի եւ Դռնբացէքի արարողութիւնները՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում
    Ծաղկազարդ տօնի եւ Դռնբացէքի արարողութիւնները՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

    Ծաղկազարդը՝ Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնը՝ հանդիսութեամբ նշւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Ստեփանոս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Յովհաննու Կարապետ ու Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում, կիրակի՝ մարտի 25-ի առաւօտեան։

  • Սպահանի հայոց թեմի առաջնորդի Ս. Զատկւայ պատգամը
    Սպահանի հայոց թեմի առաջնորդի Ս. Զատկւայ պատգամը

    Նոր Կտակարանի բոլոր Աւետարանները, անխտիր, պատմում են Քրիստոսի երկրաւոր կեանքի ամենահիմնական եւ ամենից էական բաժինը՝ Յարութեան դէպքը։ Իր խորքի մէջ թէեւ ընդհանրական, սակայն իւրաքանչիւր Աւետարան իրեն իւրայատուկ նուրբ ու փոքր տարբերութիւններով ներկայացրել են Քրիստոսի Յարութեան դէպքը, այնպիսի «տարբերութեամբ», որ կարծէք մէկը միւսին ամբողջացնում է։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։