Հա

Համայնք

28/10/2017 - 11:30

«Երիտասարդութիւնը յանձնառութեան եւ նորացման ուղիներում» խորագրով իրանահայ թեմերի երիտասարդական խորհրդաժողովը՝ Նոր Ջուղայում

Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի յանձնարարութեանը, հինգշաբթի եւ ուրբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 26 եւ 27-ին, Նոր Ջուղայում կայացաւ «Երիտասարդութիւնը յանձնառութեան եւ նորացման ուղիներում» խորագիրը կրող իրանահայ թեմերի երիտասարդական խորհրդաժողովը, որին իրենց մասնակցութիւնն ունեցան 18-ից 30 տարեկան շուրջ 80 երիտասարդներ՝ Թաւրիզից, Ուրումիայից, Թեհրանից, Շահինշահրից եւ Նոր Ջուղայից։

«alikonline.ir» - Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի յանձնարարութեանը, հինգշաբթի եւ ուրբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 26 եւ 27-ին, Նոր Ջուղայում կայացաւ «Երիտասարդութիւնը յանձնառութեան եւ նորացման ուղիներում» խորագիրը կրող իրանահայ թեմերի երիտասարդական խորհրդաժողովը, որին իրենց մասնակցութիւնն ունեցան 18-ից 30 տարեկան շուրջ 80 երիտասարդներ՝ Թաւրիզից, Ուրումիայից, Թեհրանից, Շահինշահրից եւ Նոր Ջուղայից։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Խորհրդաժողովի մեկնարկը տրւեց հինգշաբթի՝ երեկոյեան, Ս. Բեթղեհէմ եկեղեցում, հաւաքական աղօթքով ու Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբի համերգով, ապա պաշտօնական բացումը կատարւեց Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի խօսքով, որն արտայայտեց Սոնիկ Բաղումեանը եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի պատգամով։ Երկօրեայ համագումարի ընթացքում ելոյթ ունեցան հետեւեալ զեկուցաբերները.

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան երիտասարդական բաժանմունքի վարիչ հոգշ. Տ. Նշան վրդ. Լախոյեան՝ «Քրիստոնէութիւնը եւ Հայ Առաքելական եկեղեցու պատմութիւնն ու հոլովոյթը. ժամանակի թելադրանքներ եւ անհրաժեշտութիւններ», Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեան՝ «Հոգեւոր կեանքի եւ հոգեբանութեան կապը» եւ «Ալիք» օրաթերթի կայքի խմբագիր Արամ Շահնազարեան՝ «Երիտասարդների մասնակցութեան պատկերը ազգային աշխատանքներում. համաշխարհայնացման ազդեցութիւնը՝ այդ մասնակցութեան վրայ»։

Ընթացքում արծարծւած զեկոյցների, ինչու չէ նաեւ այդ շրջագծում երիտասարդներին յուզող մի շարք այլ թեմաների շուրջ մասնակիցների աշխոյժ մասնակցութեամբ տեղի ունեցան զրոյց-քննարկումներ, որոնց արդիւնքում գրի առնւեցին համապատասխան բանաձեւեր։ Սոյն զրոյցները վարեցին Հայաստանի Հանրային հեռուստատեսութեան արտաքին կապերի բաժնի ղեկավար եւ հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանեանն ու պատկան զեկուցաբերները։

Խորհրդաժողովի աշխատանքն իր աւարտին հասաւ ուրբաթ՝ երեկոյեան ժամը 7։00-ին, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի հայրական օրհնանքով։

Մանրամասնութիւնները՝ հետագայում։

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
http://alikonline.ir/news/community/isfahan/item/43040-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdd6d896dcf5

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։