Հա

Համայնք

Շաբաթ, 28 Հոկտեմբերի 2017 10:20

Սբ. Ամենափրկիչ վանքի տօնի առթիւ՝ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան այցը հայոց ազգ. ծերանոց

Ձեւաւորւած գովելի աւանդութեան համաձայն, տարիներ է ինչ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութիւնը, Ս. Ամենափրկիչ վանքի տօնի առթիւ, տօնին յաջորդող օրը, այցելութիւն է տալիս Նոր Ջուղայի հայոց ազգային ծերանոց, այնտեղ բնակւող տարեց բնակիչներին տեսակցելու եւ ջերմ մթնոլորտի ներքոյ նրանց հետ հաճելի պահեր անցկացնելու նպատակով։ 

«alikonline.ir» - Ձեւաւորւած գովելի աւանդութեան համաձայն, տարիներ է ինչ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութիւնը, Ս. Ամենափրկիչ վանքի տօնի առթիւ, տօնին յաջորդող օրը, այցելութիւն է տալիս Նոր Ջուղայի հայոց ազգային ծերանոց, այնտեղ բնակւող տարեց բնակիչներին տեսակցելու եւ ջերմ մթնոլորտի ներքոյ նրանց հետ հաճելի պահեր անցկացնելու նպատակով։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Այս տարի սոյն այցը տեղի ունեցաւ երեքշաբթի՝ 2017 թւականի հոկտեմբերի 24-ի երեկոյեան։ Եկեղեցեաց վարչութեան պատւիրակութեանը գլխաւորում էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։

Հիւրերին ծերանոցի ջերմ յարկի տակ դիմաւորեցին սոյն կենտրոնը կառավարող Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան անդամուհիները, ծերանոցի տարեց բնակիչներն ու աշխատակազմը։ Միջոցառմանը ներկայ էր նաեւ Հայաստանից ժամանած ազգային-ժողովրդական երգերի կատարող Անդրանիկ Մանուկեանը (Անդրանիկ սարկաւագ), ով երեկոն առաւել ջերմացրեց իր գեղեցիկ կատարումներով։

Խանդավառ մթնոլորտ առաջացրած այս այցելութեան առթիւ՝ հիւրերին ողջոյնի եւ շնորհակալանքի խօսք ուղղեց Կանանց Գթութեան միութեան վարչութեան նախագահուհի Արմինէ Սիմոնեանը, իսկ գերպ. Հայր Սուրբը դրւատելով միութեան գործունէութիւնը՝ ի մասնաւորի տարեցների այս հանգստի վայրը լաւագոյնս կառավարելու ուղղութեամբ եւ գնահատելով երգիչ Անդրանիկ Մանուկեանի գեղեցիկ քայլը իր անզուգական ելոյթով տարեցներին անմոռանալի պահեր պարգեւելու համար, քաջառողջութիւն մաղթեց ծերանոցի բնակիչներին եւ ցանկացաւ, որ երջանկութեան ժպիտը ընդմիշտ շողայ նրանց դէմքին։

Ծրարգի հիւրասիրութեան բաժինը կազմակերպւել էր Եկեղեցեաց վարչութեան միջոցով։

Լուսանկարները տրամադրեց
Ն. Ջ. Հայ Կանանց գթութեան միութեան վարչութիւնը

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։