Աշակերտութեան օրւայ առթիւ, շաբաթ՝ 2017 թւականի նոյեմբերի 4-ի առաւօտեան, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցներ։
«alikonline.ir» - Աշակերտութեան օրւայ առթիւ, շաբաթ՝ 2017 թւականի նոյեմբերի 4-ի առաւօտեան, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը ընկերակցութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի եւ անդամ Նապիկ Մելիքեանի առանձնաբար այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարան, «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիր եւ «Քանանեան» աղջկանց ու «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցներ։ Օրւայ առթիւ աշակերներին շնորհաւորանքի խօսք փոխանցեց պրն. Աբրահամեանը, այնուհետեւ հանդիպելով դպրոցների տնօրէններին՝ ունկնդրեց նրանց մտահոգութիւններն ու տեսակէտները։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:
Լուսանկարները տրամադրեցին դպրոցների գրասենեակները