Հա

Համայնք

08/11/2017 - 10:30

Սպահանի հայոց թեմի առաջնորդի առաջին այցը Շիրազ

Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն իր հովւական առաջին այեցլութիւնը տւեց շիրազահայութեանը։ Երկօրեայ ճամբորդութեան ընթացքում թեմակալ առաջնորդին ընկերակցեցում էին Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանն ու անդամ արժ. Տ. Մեսրոպ ա. քհնյ. Գալստանեանը. վերջինս հանդիսանում է նաեւ՝ որպէս Շիրազի հայ համայնքի այցելու հոգեւոր հովիւ։ 

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն իր հովւական առաջին այեցլութիւնը տւեց շիրազահայութեանը։ Երկօրեայ ճամբորդութեան ընթացքում թեմակալ առաջնորդին ընկերակցեցում էին Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանն ու անդամ արժ. Տ. Մեսրոպ ա. քհնյ. Գալստանեանը. վերջինս հանդիսանում է նաեւ՝ որպէս Շիրազի հայ համայնքի այցելու հոգեւոր հովիւ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Այցելութիւնների մեկնարկը տրւեց երկուշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 6-ի առաւօտեան, համայնքի Ս. Աստւածածին եկեղեցուց, որտեղ պատւիրակութիւնը մօտիկից ծանօթացաւ եկեղեցու շէնքի իրավիճակին ու հնարաւորութիւններին, ինչու չէ նաեւ պահանջւող նորոգութիւններին, ապա երեկոյեան, «Հայ տուն» կենտրոնում հանդիպեց տեղի հայ համայնքի վարչութեան հետ։ Սոյն հանդիպման ընթացքում վարչութեան անդամները զեկոյցով հանդէս եկան համայնքային կեանքի եւ մարմնի գործունէութեան շուրջ, այնուհետեւ արծարծեցին իրենց դժւարութիւններն ու մտահոգութիւնները, իսկ թեմակալ առաջնորդ Հայր Սուրբը գնահատեց վարչութեան գործունէութիւնը եւ այն փաստը, որ համայնքը փոքրաթիւ լինելով հանդերձ գտնւում է աշխոյժ ու կազմակերպւած վիճակում։ Նա յատկապէս դրւատեց համայնքում ազգային եւ եկեղեցական տօների ու առիթների նշումը։

Օրւայ աւարտին ջերմ ու մտերմիկ մթնոլորտի ներքոյ ընթրիք երեկոյ տեղի ունեցաւ «Հայ տուն»-ում՝ հիւրերի եւ շիրազահայութեան մասնակցութեամբ։

Այցելութեան երկրորդ օրն ընթացաւ պաշտօնական հանդիպումներով։ Երեքշաբթի՝ նոյեմբերի 7-ի առաւօտեան, սկզբում «Հայ տուն»-ում գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի գլխաւորութեամբ պատւիրակութիւնը հանդիպեց Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Ֆարս նահանգի գերատեսչութեան Կրօնական փոքրամասնութիւնների գծով պատասխանատու պրն. Միրդեհղանին, ապա վերջինիս ուղեկցութեամբ նոյն գերատեսչութեան շէնքում՝ գլխաւոր տնօրէն պրն. Մոռիդիին։ Երկու հանդիպումներում էլ հիմնականում զրոյցներ ընթացան Շիրազի եկեղեցու նորոգութեան եւ տեղի հայ համայնքին յուզող հարցերի շուրջ։ Յատկանշական է, որ եկեղեցու նորոգութիւններն իրականացնելու համար, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Ֆարս նահանգի գերատեսչութիւնը լայն համագործակցութիւն է ցուցաբերել համայնքային վարչութեան հետ՝ պատկան կազմակերպութիւններից մի շարք օժանդակութիւններ ստանալու եւ հարկ եղած համադրութիւնները կատարելու ուղղութեամբ։

Վերոնշեալ բոլոր այցելութիւնների ու հանդիպումների ընթացքում պատւիրակութեանն ընկերակցեց Շիրազի հայ համայնքի վարչութեան ատենապետ եւ միեւնոյն ժամանակ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովում շիրազահայութեան պատգամաւոր Հերմոնդ Յարութիւնեանը։

Յարակից լուրեր

  • ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով ձեռնարկ՝ Շիրազում
    ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով ձեռնարկ՝ Շիրազում

    Սպահանի հայոց թեմի ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի նախաձեռնութեամբ, սոյն յոբելեանական պանծալի առիթով Նոր Ջուղայում իրականացւած ձեռնարկներից մի գողտրիկ փունջը ներկայացւեց շիրազահայութեան ներկայութեամբ, հինգշաբթի՝ 2019 թւականի մարտի 7-ի երեկոյեան, Շիրազի «Հայ տուն»-ի սրահում։ Երեկոյի կազմակերպման գործը վստահւել էր ՀՀ հիմնադրման 100-ամեակի տօնակատարութեան Նոր Ջուղայի ենթայանձնախմբին։ 

  • Հայաստանից ժամանած ուխտաւոր խմբի այցը Շիրազ. Ս. եւ անմահ պատարագի մատուցում Շիրազի Ս. Աստւածածին եկեղեցում
    Հայաստանից ժամանած ուխտաւոր խմբի այցը Շիրազ. Ս. եւ անմահ պատարագի մատուցում Շիրազի Ս. Աստւածածին եկեղեցում

    Երեւանի Ս. Յովհաննէս եկեղեցու ծխատէր քահանայ հայր, արժ. Տ. Տիրայր աւ. քհնյ. Սաիրադեանը, 10 տարի է ինչ ուխտագնացութիւն է կազմակերպում դէպի Իրան՝ ս. Թադէոս վանքի տարեկան եռօրեայ արարողութիւններին մասնակցելու նպատակով, իսկ վերջին հինգ տարիներին, քահանայ հօր գլխաւորած ուխտաւոր խումբը ս. Թադէոս վանքի տօնից օրեր առաջ է ժամանում Իրան՝ երկրի հայ համայնքներ այցելելու եւ պատկան սրբավայրերը մօտիկից տեսնելու համար։

  • Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ դասախօսական երեկոյ՝ Շիրազում
    Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ դասախօսական երեկոյ՝ Շիրազում

    Ուրբաթ՝ 2018 թւականի ապրիլի 20-ի առաւօտեան, Շիրազի «Հայ տուն»-ում, տեղի հայ համայնքի ներկայութեամբ իրականացւեց դասախօսական ծրագիր, Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ։ 

  • Մայրերի մեծարման երեկոյ Նոր Ջուղայում
    Մայրերի մեծարման երեկոյ Նոր Ջուղայում

    Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան շաբաթ՝ թւականիս ապրիլի 7-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում նշւեց Մայրերի տօնը՝ ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած։ 

  • Ծաղկազարդ տօնի եւ Դռնբացէքի արարողութիւնները՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում
    Ծաղկազարդ տօնի եւ Դռնբացէքի արարողութիւնները՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

    Ծաղկազարդը՝ Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնը՝ հանդիսութեամբ նշւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Ստեփանոս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Յովհաննու Կարապետ ու Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում, կիրակի՝ մարտի 25-ի առաւօտեան։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։