Հա

Համայնք

Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 11:10

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակառոյց կենտրոնատեղիի բացման հանդիսութիւն

Նոյեմբերի 3-ի Շահինշահրում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակերտ կենտրոնատեղիի բացման հանդիսութիւնը՝ ներկայութեամբ Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի, Թեմի Ազգային իշխանութեան մարմինների եւ ենթամարմինների ներկայացուցիչների եւ հոծ թւով հայորդիների: 

«alikonline.ir» - Նոյեմբերի 3-ի Շահինշահրում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակերտ կենտրոնատեղիի բացման հանդիսութիւնը՝ ներկայութեամբ Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի, Թեմի Ազգային իշխանութեան մարմինների եւ ենթամարմինների ներկայացուցիչների եւ հոծ թւով հայորդիների: Տեղեկացնում է Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի թղթակից Վ. Յարութիւնեանը:

Ամենասկզբում տեղի ունեցաւ բացման արարողութիւնը թեմակալ առաջնորդի եւ համայնքի հոգեւոր տեսուչի ձեռամբ եւ ազգայինների մասնակցութեամբ:

Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ օրւայ հանդիսավար օրդ. Մարիա Խուդավերդեանը, ով բեմ հրաւիրեց Թեմական խորհրդի ատենապետ պրն. Վարուժ Մինասեանին: Պրն. Մինասեանն իր խօսքում հակիրճ ներկայացնելով նորակերտ շէնքի կառուցման հանգամանքները՝ ընդգծեց համայնքում միութենական կեանքի աշխուժացման   անհրաժեշտութիւնը, որը սերտօրէն կապւած է ժամանակակից յարմարութիւններով օժտւած համալիրի, որտեղ  իրենց միութենական ստեղծարար գործունէութեամբ եւ խոհեմ ընթացքով զարկ կը տան համայնքի անդամները:

Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան վարչութեան խօսքն արտայայտեց նախագահ պրն. Մասիս Մինասեանը, ով իր խօսքում նշեց.

«Այսօր անկիւնադարձային մի նոր էջ է բացւում Սպահանի հայոց թեմի եւ Շահինշահրի հայ համայնքի պատմութեան մէջ: Շահինշահրում համայնքային, մարզա-մշակութային, սկաուտական եւ ուսանողական կեանքի բոլոր ոլորտներում հնարաւորութիւնների ընդլայնումը, նրանց ակտիւ աշխատանքը, անխախտելիօրէն կապւած էր յարմարաւէտ մի տարածք  ունենալուն: Սպահանի հայոց թեմի ազգային մարմինները իրենց գործունէութեամբ ձեռնամուխ են եղել այս դժւար, սակայն կարեւոր եւ անխուսափելի աշխատանքի իրականացմանը: Անցել ենք երկար ճանապարհ եւ այսօր վայելում ենք այդ կատարած աշխատանքի արդիւնքն ու արդէն իսկ միասնաբար համախմբւած ենք հարազատ այս յարկի՝ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակառոյց շէնքում:»

Մասնաճիւղի Վարչութեան անունից պրն. Արիս Դաւթեանը անհուն հրճւանքն ու անսահման երջանկութիւնը յայտնեց՝ համայնքի անդամների վաղեմի երազանքն ու բուռն ցանկութիւնը իրականացած տեսնելով, որն էր՝ համայնքում ունենալ մարզա-մշակութային յարմարաւէտ եւ նորօրեայ կենտրոնատեղի, որտեղ անշուշտ պէտք է կենտրոնանան համայնքի ազգային եւ մարզա-մշակութային աշխատանքները՝ յօգուտ հայ համայնքի կեանքի աշխուժացման ու բարգաւաճման: Նա իր երախտագիտական խօսքն ուղղեց Ազգային իշխանութեանը՝ օրէնսդիր եւ գործադիր մարմիններով հանդերձ, որոնք նոր կենտրոնատեղին կառուցելու ուղղութեամբ չխնայեցին որեւէ ճիգ ու ջանք եւ շարունակ հովանաւորեցին եւ սատար հանդիսացան այդ կարեւոր նախագիծը գործադրւելու աշխատանքին:

Այնուհետեւ իր խօսքում շնորհակալութիւն յայտնեց Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան բոլոր շրջանների Վարչութիւններին, որոնք միշտ բարեցակամութեամբ իրենց նիւթա-բարոյական հովանաւորութիւնն են ցուցաբերել մասնաճիւղին:

Որպէս օրւայ հանդիսութեանն աւելի փայլ ու բուրմունք հաղորդող՝ իրենց գեղեցիկ երգ ու ասմունքով հանդէս եկան համայնքի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» դպրոցի աշակերտ-ուհիները՝ երգուսոյց պրն. Նարբէ Տէր-Գրիգորեանի գլխաւորութեամբ եւ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան մշակութային միաւորի «Կռունկ» պարախումբը ղեկավարութեամբ՝ պարուսոյց օրդ. Նունէ Մկրտչեանի:

Մասնաճիւղի Վարչութիւնը օրւայ առիթը պատեհ համարելով, թեմակալ առաջնորդի ձեռամբ, գնահատագրեր յանձնեց Թեհրանի Համահայկական 49-րդ շրջանի խաղերին մասնակցած եւ յաջողութիւններ արձանագրած մարզիկ-ուհիներին:

Ծրագրի պաշտօնական բաժնի աւարտին բեմ հրաւիրւեց թեմակալ առաջնորդն՝ իր հայրական պատգամն արտայայտելու համար:

Թեմակալ առաջնորդն բարձր գնահատելով օրւայ ելոյթը եւ հնչած արտայայտութիւնները յայտնեց. «Մեր բոլորի աղօթքներն փափագների եւ իղձերի հետ միախառնւեցին եւ բարձրացան առ Աստւած եւ այդ աղօթքներին որպէս պատասխան Աստւածային օրհնաբեր լոյս ծագեց երկնքից եւ այդ լոյսի կենտրոնի պրիսմակը զետեղւեց Շահինշահրի այս կենտրոնում, ուր տարիներ առաջ հիմնօրհնէքը կատարւեց եւ ահա այս երեկոյ հայկական այս շքեղ, փառապանծ ապարանքի բացումը կատարեցինք: Եւ այս ապարանքին մուտք գործող իւրաքանչիւր հայորդի իրաւունք ունի իրեն զգալու դրա թագաւորը եւ իշխանը:

Իւրաքանչիւր եկեղեցի, իւրաքանչիւր Աստւածային տուն, իւրաքանչիւր Աստուծոյ բնակարան, երբ բացումը պէտք է կատարւի օրհնութեամբ եւ օծումով կատարւում է այդ. եւ ասում են հայ բոյնը, հայ ընտանիքը, հայ ընտանիքի տունը փոքրիկ մի եկեղեցի է եւ այս վարկածում «Արարատ»-ը մեր մեծ ընտանիքի մեծ հարազատ տունն է, հետեւաբար նաեւ ազգային իմաստով, հայեցի ակնոցով դիտած մի չակերտեալ «եկեղեցի» է եւ ինչպէս եկեղեցիները օծումով բացումը կատարում են ես ուրախ եմ, որ այսօր այս բեմը նկատւում է որպէս այս չակերտեալ «եկեղեցու» բեմն ու սուրբ խորանը: Եւ էստեղից օծումը կատարւեց հայկական երգ ու պարով, խմբերգով, ասմունքով եւ ներկայացումներով: Այս էր օծումն այս տան եւ այս բեմի»:

Թեմակալ առաջնորդը եզրափակեց իր սրտի խօսքը՝ շնորհաւորելով թեմի Ազգային իշխանութեանը, միութեան սեփականատիրոջը, «Արարատ» միութեան թէ Կենտրոնական եւ թէ մասնաճիւղի վարչութիւններին, ազգայիններին, ղեկավարներին, եւ մանաւանդ Շահինշահրի համայնքին ու հայորդիներին այս գեղեցիկ կենտրոնն ունենալու առիթով: Իր իւրայատուկ շնորհակալական եւ մանաւանդ երախտագիտական խօսքն ուղղեց թեմի Ազգային իշխանութեանը, յատկապէս Պատգամաւորական ժողովին, որ իր հետեւողական աշխատանքներով փորձեց խթանել այս աշխատանքը, Թեմական խորհրդին, որ ամբողջօրէն նեցուկ կանգնեց «Արարատ»-ի շրջանային Վարչութեանը, ինչպէս նաեւ Շահինշահրի շրջանային Հայ համայնքի վարչութեանը, որի համագործակցութեան շնորհիւ ի կատար ածւեց այս գործը եւ այսօր կարողացանք վայելել նրա համեղ պտուղը: Նա իր խօսքում ընդգծելով  Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի անգնահատելի դերն ու հեղինակութիւնը համայնքի անդամներին ի մասնաւորի երիտասարդներին ճիշտ ուղորդելու գործում՝ բարձր գնահատեց Հայր Սուրբի ցուցաբերած հովանաւորութիւնը:

Այնուհետեւ օրւայ հանդիսավարը շնորհակալութիւն յայտնեց գեղարւեստական բաժնի բոլոր կատարողներին, պատասխանատուներին, ծրագրի իրականացման գործընթացում իրենց անվերապահ աջակցութիւնը ցուցաբերած բոլոր մարմիններին եւ անհատներին:

Օրւայ հանդիսութիւնը եզրափակեց ջերմ մթնոլորտում կազմակերպւած պատշաճ հիւրասիրութիւնը:      

Լուսանկարները՝ ԳԵՒԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

Image Gallery

View the embedded image gallery online at:
http://alikonline.ir/news/community/isfahan/item/43389-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdbaab097cb4

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։