Հա

Համայնք

20/11/2017 - 08:40

Այցելութիւն Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի գրադարան

Չորեքշաբթի՝ 2017 թ. նոյեմբերի 15-ին, «Գրքի եւ ընթերցանութեան» օրւայ առիթով, Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի սաները, դպրոցի տեսչութեան եւ Ծնողական խորհրդի ուղեկցութեամբ այցելեցին «Սրբոց Վարդանանց» դպրոցի գրադարանը: 

«alikonline.ir» - Չորեքշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 15-ի առաւօտեան ժամը 10:30-ին, «Գրքի եւ ընթերցանութեան» օրւայ առիթով, Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի սաները, դպրոցի տեսչութեան եւ Ծնողական խորհրդի ուղեկցութեամբ այցելեցին «Սրբոց Վարդանանց» դպրոցի գրադարանը: Տեղեկացնում է Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից Վ. Յարութիւնեանը:

Դպրոցի գրադարանում նրանց դիմաւորեցին հայերէն բաժնի փոխտեսուչ Արիս Դաւթեանը եւ գրադարանավարուհի Անահիտ Այւազեանը, ով պատրաստել էր մի գեղեցիկ հեքիաթ եւ տիկնիկային պատմւածք՝ սաներին ներկայացնելու համար:

Գրադարանում մի շարք մանկական հետաքրքիր գրքերի հետ ծանօթւելուց յետոյ, դպրոցի սաները հիւրասիրւեցին եւ ստացան գեղեցիկ նւէրներ՝ հիւրընկալ դպրոցի պատասխանատուների եւ ծնողական խորհրդի կողմից:

Յարակից լուրեր

  • Ամանորի նախատօնակ՝ Շահինշահրի դպրոցում
    Ամանորի նախատօնակ՝ Շահինշահրի դպրոցում

    Կիրակի՝ 2018 թւականի դեկտեմբերի 30-ի առաւօտեան Շահինշահրի հայոց ազգ․ «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, կազմակերպւել էր ուրախ ժամանց, ուր ներկայ էին՝ արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանը, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներն ու դպրոցների աշակերտ-ուհիները։ 

  • Ամանորեայ վաճառք՝ Շահինշահրում
    Ամանորեայ վաճառք՝ Շահինշահրում

    Հինգշաբթի՝ 2018 թւականի դեկտեմբերի 6-ի առաւօտեան ժամը 10-ին, «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ ամենամեայ Ամանորեայ վաճառքի բացումը:

  • «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակում նւիրահաւաք՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում
    «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակում նւիրահաւաք՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում

    Հայաստան համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակում, նոյեմբերի 22-ին Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի եւ ՀՅԴ «Ռուբէն» երկիտասարդական միութեան նախաձեռնութեամբ, Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան եւ նոյն միութեան Շահինշահրի մասնախիւղերի գրասենեակներում կազմակերպւել էր նւիրահաւաք: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

  • Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Հայ Մշակոյթին նւիրւած ձեռնարկ՝ Շահինշահրում
    Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Հայ Մշակոյթին նւիրւած ձեռնարկ՝ Շահինշահրում

    Ն․ Ջ․ Հայ Մ․ Մ․ «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ եւ տեղի Հայ համայնքի վարչութեան համագործակցութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի հոկտեմբերի 19-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, կազմակերպւել էր ձեռնարկ միութեան «Արամ Մանուկեան» սրահում: 

  • Շտուտգարտի համալսարանի գրադարանում առնետները կրծել են հազարաւոր հազւագիւտ գրքեր
    Շտուտգարտի համալսարանի գրադարանում առնետները կրծել են հազարաւոր հազւագիւտ գրքեր

    Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի համալսարանի գրադարանի բազմաթիւ գրքեր տուժել են առնետների զանգւածային «յարձակման» հետեւանքով. տարեսկզբից գրադարանի շէնք ներթափանցած կրծողները ոչնչացրել են շուրջ 8 հազար գիրք, դրանց թւում են հազւագիւտ ու հին գրքեր, որոնք հրատարակւած են եղել դեռեւս անցեալ դարում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։