Հա

Համայնք

20/11/2017 - 10:00

Աշնանային տօնավաճառ՝ Նոր Ջուղայում

Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Երէցների միաւորի, ուրբաթ՝ նոյեմբերի 10-ին, միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Աշնանային վաճառք, որտեղ վաճառքի էր հանւել միաւորի անդամուհիների ձեռամբ՝ աշնանային մրգերից ու բանջարեղէններից պատրաստւած եւ գեղեցիկ փաթեթաւորած թխւածքեղէն, թթւեղէն, մրգանուշ, ճթնի եւ այլ պահածոներ:

«alikonline.ir» - Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Երէցների միաւորի, ուրբաթ՝ նոյեմբերի 10-ին, սկսեալ ժամը 11:00-ից, միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Աշնանային վաճառք, որտեղ վաճառքի էր հանւել միաւորի անդամուհիների ձեռամբ՝ աշնանային մրգերից ու բանջարեղէններից պատրաստւած եւ գեղեցիկ փաթեթաւորած թխւածքեղէն, թթւեղէն, մրգանուշ, ճթնի եւ այլ պահածոներ: Տեղեկացնում է Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան թղթակից Երանուշ Թահմազեանը:

Վաճառքին մասնակցել էին նաեւ Նոր Ջուղայի Փերիոյ Կրթասիրաց եւ Հայ Ուսումնասիրաց Չհարմահալ միութիւնները, որոնք նոյնպէս վաճառքի էին հանել միութենականների միասնական աշխատանքի արդիւնքը: 

Նշելի է, որ աշնանային գեղեցիկ յարդարանքով ստեղծւած աշխոյժ մթնոլորտը ընդունեց բազմահարիւր այցելուներ, որոնք վայելեցին նաեւ մատուցւած աւանդական ճաշեր ու այլ ուտեստներ եւ մասնակցեցին կազմակերպւած խաղերին: 

 

Լուսանկարները՝ հեղինակի

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։