Հա

Համայնք

25/11/2017 - 12:10

«Բերքառատ Արցախ» նշանաբանով հեռուստամարաթոնի շրջագծում նւիրահաւաք՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում

Շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ ՀՅԴ «Ռուբէն» երիտասարդական միութեան կազմակերպութեամբ, հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 23-ի երեկոյեան ժամը 7։30-ից, Նոր Ջուղայում եւ առաջին անգամը լինելով Շահինշահրում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ծիրում կազմակերպւեց թելեթոն-նւիրահաւաք։

«alikonline.ir» - Շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ ՀՅԴ «Ռուբէն» երիտասարդական միութեան կազմակերպութեամբ, հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 23-ի երեկոյեան ժամը 7։30-ից, Նոր Ջուղայում եւ առաջին անգամը լինելով Շահինշահրում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ծիրում կազմակերպւեց թելեթոն-նւիրահաւաք։ Որպէս նւիրահաւաքի վայր նկատի էին առնւել Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան եւ նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիները։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Միջոցառմանը մօտիկից ծանօթանալու, երիտասարդ կազմակերպիչներին խրախուսելու, ինչու չէ նաեւ իրենց նւիրատւութիւնները կատարելու համար՝ Նոր Ջուղայի կենտրոն այցելեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, իսկ Շահինշահրի կենտրոն՝ սոյն համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը. վերոնշեալներին ընկերակցում էին թեմի ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները։

Երեկոյի ընթացքում նւիրատւութիւն կատարեցին՝ թեմիս ազգային մարմինները, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորը, շրջանի Հայ Դատի յանձնախումբը, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգային դպրոցների աշակերտութիւնը, միութիւններն ու ժողովուրդը։

Ինչպէս նախորդ տարիները՝ այս տարի եւս նւիրահաւաքից գոյացած գումարը փոխանցւելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ 

Յարակից լուրեր

  • Նոր Ջուղայի հայ համայնքը նշեց ԻԻՀ 40-ամեակը
    Նոր Ջուղայի հայ համայնքը նշեց ԻԻՀ 40-ամեակը

    Չորեքշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 6-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում հանդիսութեամբ նշւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնադրման 40-ամեակը: Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, պետական պաշտօնատարներ, միաստւածութեան կրօնների ներկայացուցիչներ եւ ժողովուրդ:

  • Իր հասցէատիրոջը փոխանցւեց Հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախմբի բարեսիրական կապոցները
    Իր հասցէատիրոջը փոխանցւեց Հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախմբի բարեսիրական կապոցները

    2018 թւականի երկրորդ կէսին, շրջանի Հայ Դատի յանձնախմբի (Նոր Ջուղա) միջոցով կեանքի կոչւեց Հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախումբը՝ հայրենիքի պաշտպանութեան ճանապարհին վիրաւորւած ազատամարտիկներին օժանդակութիւն ցուցաբերելու նպատակով։ 

  • Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած խորհրդաժողով՝ Նոր Ջուղայում
    Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած խորհրդաժողով՝ Նոր Ջուղայում

    Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Արցախեան շարժման 30-ամեակի առիթով, ուրբաթ՝ 2019 թւականի փետրւարի 1-ի առաւօտեան,  Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում (Նոր Ջուղա) տեղի ունեցաւ «Արցախեան շարժման 30-ամեակ՝ պատմութիւն, իրավիճակ եւ հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովը, ուր մասնագիտական ելոյթներ ծաւալեցին Արցախից, Թեհրանից եւ Նոր Ջուղայից զեկուցաբերներ։

  • Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած խորհրդաժողով՝ Նոր Ջուղայում
    Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած խորհրդաժողով՝ Նոր Ջուղայում

    Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Արցախեան շարժման 30-ամեակի առիթով, ուրբաթ՝ 2019 թւականի փետրւարի 1-ի առաւօտեան, Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում (Նոր Ջուղա) տեղի ունեցաւ «Արցախեան շարժման 30-ամեակ՝ պատմութիւն, իրավիճակ եւ հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովը։ 

  • Փերիոյ Կրթասիրաց միութեան հիմնադրման 90-ամեակի յոբելեանական հանդիսութիւնը՝ Նոր Ջուղայում
    Փերիոյ Կրթասիրաց միութեան հիմնադրման 90-ամեակի յոբելեանական հանդիսութիւնը՝ Նոր Ջուղայում

    Հինգշաբթի՝ 2019 թւականի յունւարի 17-ի երեկոյեան, յոբելեանական հանդիսաւոր ձեռնարկով նշւեց Փերիոյ Կրթասիրաց միութեան հիմնադրման 90-ամեակը, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։