Հա

Համայնք

25/11/2017

Այցելութիւն Նոր Ջուղայի եկեղեցիներին

Հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 16-ի առաւօտեան, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան վարչութեան նախաձեռնութեամբ այցելութիւն էր կազմակերպւել Նոր Ջուղայի եկեղեցիներին: Նշեալ Միութեան անդամները Վարչութեան ուղեկցութեամբ առաւօտեան հանրակառքով մեկնեցին դէպի Նոր Ջուղա՝ այցելելու այնտեղի պատմական եկեղեցիները:

«alikonline.ir» - Հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 16-ի առաւօտեան, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան վարչութեան նախաձեռնութեամբ այցելութիւն էր կազմակերպւել Նոր Ջուղայի եկեղեցիներին: Նշեալ Միութեան անդամները Վարչութեան ուղեկցութեամբ առաւօտեան հանրակառքով մեկնեցին դէպի Նոր Ջուղա՝ այցելելու այնտեղի պատմական եկեղեցիները: Տեղեկացնում է Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից Վ. Յարութիւնեանը:

Նոր Ջուղայում, այցելուներին միացաւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, ով հանգամանօրէն ներկայացնելով այդ փառաւոր ու հիասքանչ եկեղեցիների պատմականը օգտակար եւ հետաքրքիր տեղեկութիւններ փոխանցեց այցելու խմբին: Նրանք միասնաբար ջերմեռանդ աղօթեցին եւ մոմ վառեցին՝ ապրելով հոգեկան անդորր:

Միջօրէին խումբը քիչ դադարից յետոյ, շարունակեց իր այցելութիւնը մինչեւ յետկէսօրեայ ժամը 4-ը՝ այդ օրն այցելելով Նոր Ջուղայի վայելչաշէն բոլոր եկեղեցիները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։