Հա

Համայնք

Շաբաթ, 09 Դեկտեմբերի 2017 09:40

Այցելութիւն՝ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք

Երեքշաբթի, 2017 թ. նոյեմբերի 28-ի առաւօտեան Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի տեսչութեան նախաձեռնութեամբ, եւ ուսուցչական կազմի ու ծնողական խորհրդի համագործակցութեամբ աշակերտ-ուհիների համար այցելութիւն էր կազմակերպւել Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք:

«alikonline.ir» - Երեքշաբթի, 2017 թ. նոյեմբերի 28-ի առաւօտեան Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի տեսչութեան նախաձեռնութեամբ, եւ ուսուցչական կազմի ու ծնողական խորհրդի համագործակցութեամբ աշակերտ-ուհիների համար այցելութիւն էր կազմակերպւել Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք: Տեղեկացնում է Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից Վ. Յարութիւնեանը:

Ամենասկզբում աշակերտ-ուհիները պատասխանատուների ուղեկցութեամբ, վանքի «Ծաղկեայ» դահլիճում ներկայացան Սպահանի թեմակալ առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանին եւ Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանին, ուր հիւրընկալ հոգեւոր հայրերը գրկաբաց ընդունեցին այցելու խմբին: Թեմակալ առաջնորդն իր ուրախութիւնն յայտնեց այս հանդիպման առիթով եւ օրհնելով աշակերտներին խրախուսեց նրանց, որ միշտ կառչած մնան ազգային եւ կրօնական արժէքներին: Այնուհետեւ խօսքը փոխանցեց Շահինշահրի հոգեւոր տեսուչին, ով իր հերթին ուսումնա-դաստիարակչական բնագաւառում բարեբեր ու բեղմնաւոր գործունէութիւն մաղթեց նրանց:

Դպրոցի անձնակազմի անունից արտայատւեց փոխտեսուչ պրն. Արիս Դաւթեանը, ով յայտնեց, թէ սոյն ուսումնական տարեշրջանին հայերէն բաժնում մշակւած դպրոցական աշխատանքների ծրագիրը նւիրւած է Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին, ուստի իբրեւ այդ ծրագրի սկիզբ՝ առաջին հերթին կազմակերպւել է Ս. Ամենափրկիչ վանքի այցելութիւնը, որտեղ մեր աշակերտները աւելի ծանօթանալով մեր ազգային-մշակութային եւ կրօնական արժէքներին աւելի կուղորդւեն իրենց ստանձնած պարտականութիւնները արդարացնելու ճանապարհին:

Դպրոցի տեսուչ պրն. Ղաջարին եւս իր շնորհակալութիւնն յայտնեց այս հանդիպման եւ պատմական վանքը այցելելու ընձեռւած առիթի կապակցութեամբ եւ յոյս յայտնեց, որ ազգային իշխանութեան հովանաւորութեամբ անշուշտ բարենպաստ պայմաններ կստեղծւեն դպրոցը կանգուն եւ ծաղկուն պահելու ուղղութեամբ:

Այնուհետեւ աշակերտները հոգեւոր հայրերի առաջնորդութեամբ այցելեցին վանքի Ս. Արեմաթացի եկեղեցին եւ միասնաբար «Տէրունական աղօթք»-ը երգեցին: Եկեղեցին իր հրաշալի ճարտարապետութեամբ եւ խորհրդաւոր որմնանկարներով մեծ հետաքրքրութիւն առաջացրեց աշակերտների մօտ: Իսկ այդ հիասքանչ որմնանկարչութիւնների եւ պատկերների կապակցութեամբ հանգամանօրէն մեկնաբանութիւններ կատարեց պրն. Րաֆֆի Ղարիբեանը:

Յաջորդ տեսարժան վայրը, ուր աշակերտները այցելեցին վանքի զմայլելի թանգարանն էր իր պատմա-մշակութային մեծ արժէք ներկայացնող թանգարանային իրերով եւ պարագաներով: Այցելու խմբին յաջողւեց նաեւ այցելել Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրմանը նւիրւած տաղաւարը:

Թանգարանի աշխատակից Առլետ Հայրապետեանը լիարժէք տեղեկութիւններ փոխանցեց նշեալ տաղաւարի եւ թանգարանում գտնւող ցուցանմուշների կապակցութեամբ:

Վանքի «Ներսէս Շնորհալի» գրադարանը յաջորդ հետաքրքիր ու տեսարժան վայրն էր, ուր աշակերտներին մատչելի լեզւով գեղեցիկ բացատրութիւններ տւեց գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանը՝ հին եւ նոր գրքերի տպագրման, եւ ընդհանրապէս գրքերի աշխարհի մասին: Գրադարանավարուհին աշակերտներին ծանօթացրեց մանկական գրքերի պատկերազարդ եւ գրաւիչ նոր նշուշների հետ:

Գրադարանում գրքերի կախարդական աշխարհին ծանօթւելուց բացի, աշակերտների համար կազմակերպւել էին մտաւոր հաճելի խաղեր՝ գրադարանավարուհու նախաձեռնութեամբ եւ ուղեկցող ուսուցչական կազմի համագործակցութեամբ, որոնց աշակերտները խանդավառութեամբ մասնակցեցին:

Այցելութեան աւարտին աշակերտները խմբովին նկարւեցին վանքի բակի կենտրոնում գտնւող խաչքարի մօտ եւ ծնողական խորհրդի միջոցով նախատեսւած համեստ հիւրասիրութիւնը վայելելուց յետոյ՝ գեղեցիկ եւ գունեղ տպաւորութիւններով վերադարձան տուն:

 

Յարակից Հրապարակումներ

  • Սպահանաի հայոց թեմի առաջնորդի ցաւակցագիրը
    Սպահանաի հայոց թեմի առաջնորդի ցաւակցագիրը

    Այսու պաշտօնական գրով, յանուն Սպահանի հայոց թեմի Ազգային Իշխանութեան, հոգեւորականաց դասի, ողջ ժողովրդի եւ անձնապէս գալիս ենք մեր խորին ցաւակցութիւններն ու վշտակցութիւնները յայտնելու Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր առաջնորդին ու նախագահին եւ «Սանչի» նաւթատար լցանաւի անձնակազմի նաւաստիների հարազատներին` յունւարի 6-ի անակնկալ վթարի կապակցութեամբ, որը տեղի ունեցաւ Արեւելա-Չինական ծովում։ 

  • Ամանորեայ եւ Սուրբ Ծննդեան տօների արարողութիւններ Շահինշահրում
    Ամանորեայ եւ Սուրբ Ծննդեան տօների արարողութիւններ Շահինշահրում

    Երկուշաբթի՝ 2018 թւականի յունւարի 1-ի երեկոյեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում տարեմուտի առթիւ տեղի ունեցաւ Ժամերգութիւն եւ մատուցւեց Ս. եւ անմահ պատարագ՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ձեռամբ եւ դպրաց դասի մասնակցութեամբ:

  • Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները նշւեցին Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները նշւեցին Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի ս. պատարագը մատուցւեց Նոր Ջուղայի  Ս. Ստեփանոս, Ս. Նիկողայոս, Ս. Ներսէս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում, ուրբաթ՝ 2018 թւականի յունւարի 5-ի երեկոյեան ժամը 5:00-ին:

  • Ամանորի խանդավառ հետքերը՝ Նոր Ջուղայի մանկապարտէզ-նախակրթարանում
    Ամանորի խանդավառ հետքերը՝ Նոր Ջուղայի մանկապարտէզ-նախակրթարանում

    Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւանդոյթի վերածւած բեմային ձեռնարկներից՝ ամանորեայ հանդէսը, տեղի ունեցաւ հինգշաբթի՝ դեկտեմբերի 28-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սարհում, ուր ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ազգային մարմինների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները եւ սաների ծնողներն ու հարազատները:

  • Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան 41-ամեակը
    Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան 41-ամեակը

    Երկուշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 25-ի երեկոյեան, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութիւնը մեծ խանդավառութեամբ տօնեց միութեան 41-ամեակը՝ համայնքի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։