Հա

Համայնք

11/12/2017 - 09:40

Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում նշւեց Աբգար թագաւորի տօնը

Երեքշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 5-ի առաւօտեան, ի յիշատակ Աբգար նախավկայ թագաւորի, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում՝ նախագահութեամբ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի։

«alikonline.ir» - Երեքշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 5-ի առաւօտեան, ի յիշատակ Աբգար նախավկայ թագաւորի, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում՝ նախագահութեամբ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Պատարագիչ հայրն էր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը: Արարաողութեանը ներկայ էին նաեւ եկեղեցական դասը, հաւատացեալ ժողովուրդ եւ գեղեցիկ աւանդոյթի համաձայն՝ հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաները՝ դպրոցի տնօրինութեան, ուսուցչական կազմի ու Ծնողական խորհրդի անդամների ուղեկցութեամբ: Պատարագի ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ա. Վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Օրւայ քարոզը տրւեց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի միջոցով, ով սկզբում մանուկներին դիւրըմբռնելի ձեւով բացատրեց Աբգար թագաւորի կեանքի ու գործունէութեան մասին։ Այնուհետեւ Հայր Սուրբն իր խօսքն ուղղեց բոլոր ներկաներին եւ ասաց. «Երբեմն մանուկների լեզուն, որը բխում է մարդու սրտից ու հոգուց, նոր ճանապարհ է բացում մեր կեանքում եւ փոքրիկները կարողանում են մեզ առաջնորդել դէպի այն ճանապարհը, որը գնաց Աբգար թագաւորն՝ իր անմեղութեան շնորհիւ: Մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոսը Աբգար թագաւորի միջոցով մեզ սովորեցրեց, որ անգամ եթէ Քրիստոսը հեռու լինի մեզանից հաւատքի միջոցով Նա կը մօտենայ մեզ»։

Քարոզի աւարտին հաւատացեալները ստացան հաղորդութիւն, իսկ եկեղեցու բակում՝ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան նախաձեռնութեամբ եւ մանկապարտէզ-նախակրթարանի ծնողական խորհրդի միջոցով պատրաստւած մրգերն ու եկեղեցու Տիկնանց յանձնախմբի նախատեսած քաղցրաւենիքները բաժանւեցին փոքրիկներին:

Յարակից լուրեր

  • Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Հայ Մշակոյթին նւիրւած ձեռնարկ՝ Շահինշահրում
    Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Հայ Մշակոյթին նւիրւած ձեռնարկ՝ Շահինշահրում

    Ն․ Ջ․ Հայ Մ․ Մ․ «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ եւ տեղի Հայ համայնքի վարչութեան համագործակցութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի հոկտեմբերի 19-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, կազմակերպւել էր ձեռնարկ միութեան «Արամ Մանուկեան» սրահում: 

  • Հրաժեշտի հանդիպում՝ Շահինշահրում
    Հրաժեշտի հանդիպում՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 10-ին, նախաձեռնութեամբ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան, նոյն միութեան գրասենեակում, կազմակերպւել էր հրաժեշտի երեկոյ՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ․ Տ․ Անանիա ծ․ վրդ․ Գուճանեանի առաքելութիւնը Սպահանի հայոց թեմում աւարտւելու առիթով։

  • Հրաժեշտի պատարագ՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում
    Հրաժեշտի պատարագ՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի տնօրինումով ու կարգադրութեամբ, գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը շուրջ մի տասնամեակ Սպահանի հայոց թեմում ծառայելուց յետոյ, շուտով վերադառնալու է Անթիլիասի Մայրավանք՝ նոր պարտականութիւններ ստանձնելու համար։ 

  • Ելն ի վիրապից տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայի համանուն եկեղեցում
    Ելն ի վիրապից տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայի համանուն եկեղեցում

    Ս. Գրիգոր Լուսաւորչի վիրապից դուրս բերւելու տօնի առթիւ, շաբաթ՝ 2018 թւականի յունիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ Այդ օրը նշւեց նաեւ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։

  • Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի սրահը անւանակոչւեց Արամ Մանուկեանի անւամբ
    Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի սրահը անւանակոչւեց Արամ Մանուկեանի անւամբ

    Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ եւ Շահինշահրի Հայ Դատի գրասենեակի համագործակցութեամբ, ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով, հինգշաբթի՝ 2018 թւականի մայիսի 17-ի երեկոյեան,  նոյն մասնաճիւղի սրահը անւանակոչւեց Հայոց նորագոյն պետականութեան հիմնադիր Արամ Մանուկեանի անւամբ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։