Հա

Համայնք

16/12/2017 - 13:10

Հ.Յ.Դաշնակցութեան հիմնադրման 127-ամեակի առթիւ հանդիսաւոր տօնակատարութիւն՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում

Շրջանի Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 127-ամեակի առթիւ, հինգշաբթի՝ դեկտեմբերի 14-ին, Նոր Ջուղայում, իսկ ուրբաթ՝ դեկտեմբերի 15-ին, Շահինշահրում տեղի ունեցաւ տօնակատարութիւն։ 

Սոյն առիթին նւիրւած շրջանի Հայ Դատի յանձնախմբի Շահինշահրի գրասենեակի պաշտօնական բացում

 

«alikonline.ir» - Շրջանի Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 127-ամեակի առթիւ, հինգշաբթի՝ դեկտեմբերի 14-ին, Նոր Ջուղայում, իսկ ուրբաթ՝ դեկտեմբերի 15-ին, Շահինշահրում տեղի ունեցաւ տօնակատարութիւն։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Զոյգ ծրագրերում բանախօսութեամբ հանդէս եկաւ Հայաստանից ժամանած, Հ.Յ.Դ. Բիւրոյի Տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ղեկավար Սուրէն Պարսեանը, իսկ ազգային-յեղափոխական երգերով ելոյթ ունեցաւ Հայաստանից հրաւիրւած երգիչ Ռուբէն Սասունցին։

Այս առիթով ուրբաթ՝ Շահինշահրի տօնականտարութիւնից առաջ, ձեռամբ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանի տեղի ունեցաւ սոյն յանձնախմբի Շահինշահրի գրասենեակի պաշտօնական բացումը, որը գտնւում է Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիի երկրորդ յարկում։

Մանրամասնութիւները՝ հետագայում։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՒԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։