Հա

Համայնք

Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2017 10:00

Ջաւախքին նւիրւած գիտելիքների մրցոյթ՝ Նոր Ջուղայի «Արմէն» տարրական կրթահամալիրի աշակերտների մասնակցութեամբ

Նախաձեռնութեամբ Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի ու համագործակցութեամբ Նոր Ջուղայի «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի տնօրինութեան եւ ուսուցչական կազմի, չորեքշաբթի՝ դեկտեմբերի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում կայացաւ Ջաւախքին նւիրւած գիտելիքների մրցոյթ՝ «Արմէն» կրթահամալիրի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ դասարանների աշակերտութեան մասնակցութեամբ։

«alikonline.ir» - Նախաձեռնութեամբ Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի ու համագործակցութեամբ Նոր Ջուղայի «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի տնօրինութեան եւ ուսուցչական կազմի, չորեքշաբթի՝ դեկտեմբերի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում կայացաւ Ջաւախքին նւիրւած գիտելիքների մրցոյթ՝ «Արմէն» կրթահամալիրի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ դասարանների աշակերտութեան մասնակցութեամբ։ Որպէս հանդիսատես աշակերտներին խրախուսեցին շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները եւ մասնակից դպրոցի տնօրինութիւնը, ուսուցչական կազմն ու ծնողները։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Իրաւարար կազմի պատասխանատու աշխատանքն ստանձնել էին՝ Նոր Ջուղայի մանկապարտէզ-նախակրթարանի տնօրէն Քառոլին Դիլանչեանն ու «Արմէն» կրթահամալիրի հայերէն առարկաներ դասաւանդող ուսուցչուհի Սքարլետ Հայրապետեանը։ Մրցոյթը վարեց Վանա Շիրւանեանը։

Ծրագրին մասնակցող 74 աշակերտները բաժանւել էին 12 խմբերի միջեւ։ Սկզբում խմբերի ներկայացուցիչների ներկայութեամբ տեղի ունեցաւ վիճակահանութիւն, ուր ճշտւեց մրցոյթում խմբերի մասնակցութեան հերթականութիւնը։ Առաջին նախնական փուլում միմեանց հետ մրցակցեցին «Աստղիկ», «Արծիւ», «Արարատ», «Մասիս», «Արագած» եւ «Ասպետ», իսկ երկրորդի ընթացքում՝ «Երեւան», «Սասուն», «Նեմրութ», «Անի», «Ջաւախք» եւ «Արցախ» խմբերը։ Նախնական փուլերի աւարտին քանի որ «Ասպետ», «Նեմրութ» եւ «Ջաւախք» խմբերը համահաւասար նիշեր հաւաքելով միասնաբար հանդիսացել էին որպէս լաւագոյններ, իրաւարար կազմը յիշեալների համար հնչեցրեց լրացուցիչ հարցեր՝ ճանաչելու եզրափակչի երկու մասնակիցներին։ Արդիւնքում «Նեմրութ» եւ «Ասպետ» խմբերը յաջողեցին թեւակոխել եզրափակիչ փուլ, ուր առաւելագոյն նիշերը հաւաքեց «Նեմրութ»-ը եւ հանդիսացաւ մրցոյթի յաղթողը։ «Նեմրութ»-ին անդամակցում էին՝ Լուսին Տէր-Մկրտչեանը, Անայի Խաչեանը, Լեմուէլ Թահմազեանը, Սերինէ Յակոբեանը, Ադելինա Յարութիւնեանը եւ Դաւիթ Արքա Պօղոսեանը։

Հարցերի շարանում ընդգրկւած էին Ջաւախքի աշխարահագրականից եւ պատմականից, անւանի ջաւախքցիների կենսագրականից, ընդհանուր գիտելիքներից ու տարրական բաժնի մայրենի գրքերից հարցեր. նախատեսւել էին նաեւ սուդուքու խաղի, փազելի եւ հայրենասիրական երգի կատարման բաժինները։ Ջաւախքին առնչւող հարցերը կազմւել էին Կազմակերպիչ յանձնախմբի կողմից աշակերտներին տրամադրւած՝ սոյն շրջանը ծանօթացնող գրքոյկից։ Անցկացւած բոլոր փուլերի ընթացքում ակնյայտ էին մասնակիցների միջեւ տիրող ընկերական, առողջ մրցակցութեան եւ խանդավառ մթնոլորտն ու նրանց պատրաստւածութիւնը։

Վերջում Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանի, «Արմէն» կրթահամալիրի տնօրէններ՝ Վրէժ Շիրւանեանի ու Արսինէ Դաւթեանի եւ «Արձագանք» քարոզչական յանձնախմբի պատասխանատուներ՝ Միգանուշ Տէր-Մարտիրոսեանի ու Անդրուհի Ջաւահիրեանի միջոցով գնահատագրեր շնորհւեցին բոլոր մասնակիցներին, իսկ պարգեւատրւեց յաղթող խումբը։

Յատկանշական է, որ հարցաշարի կազմելու գործում իրավարար կազմի հետ համագործակցել էր «Արմէն» կրթահամալիրի հայերէնի ուսուցչուհի Անահիտ Օհանեանը, իսկ մրցոյթի համակարգչային ձեւաւորումներն իրականացրել էր Վերգինէ Միրզախանեանը։

Յարակից Հրապարակումներ

  • Սպահան քաղաքի 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիրակութեան հիմնարկի տնօրէնի այցը Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիր՝ Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ
    Սպահան քաղաքի 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիրակութեան հիմնարկի տնօրէնի այցը Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիր՝ Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ

    Սպահան քաղաքի 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիարակութեան հիմնարկի տնօրէն Մեհդի Էսմայիլին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը՝ կազմւած նոյն հիմնարկի բարձրաստիճան պատասխանատուներից ու օգնականներից, չորեքշաբթի՝ 2018 թւականի յունւարի 3-ի առաւօտեան, Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ այցելեցին Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիր, որտեղ «Ալենուշ Տէրեան» դահլիճում հանդիպում ունեցան համայնքիս հայոց ազգ. դպրոցներ՝ «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի եւ «Քանանեան» աղջկանց ու «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների տնօրինութիւնների ու հայ ուսուցիչների հետ:

  • Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները նշւեցին Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները նշւեցին Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի ս. պատարագը մատուցւեց Նոր Ջուղայի  Ս. Ստեփանոս, Ս. Նիկողայոս, Ս. Ներսէս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում, ուրբաթ՝ 2018 թւականի յունւարի 5-ի երեկոյեան ժամը 5:00-ին:

  • 2018 թւականի ամանորեայ արարողութիւնները՝ Նոր Ջուղայում
    2018 թւականի ամանորեայ արարողութիւնները՝ Նոր Ջուղայում

    2018 թւականի յունւարի 1-ին, ժամը 00:45-ին, Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ու թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ եւ հոծ թւով հաւատացեալների ներկայութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ Ամանորի առթիւ:

  • Նոր Ջուղայում նշւեց Ս. Ստեփանոս Նախավկայի եւ սարկաւագների տօնը
    Նոր Ջուղայում նշւեց Ս. Ստեփանոս Նախավկայի եւ սարկաւագների տօնը

    Ս. Ստեփանոս Նախավկայի, հայ եկեղեցու սարկաւագների, ինչու չէ նաեւ Նոր Ջուղաի Ս. Ստեփանոս եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, երկուշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 25-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ձեռամբ ու քահանայից եւ սարկաւագաց դասերի մասնակցութեամբ: 

  • Հանդիսութեամբ նշանաւորւեց Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադրման 127-ամեակը՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում
    Հանդիսութեամբ նշանաւորւեց Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադրման 127-ամեակը՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում

    Շրջանի Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, յանուն հայ ժողովրդի ու հայրենիքի ծնունդ առած կուսակցութեան՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 127-ամեայ յոբելեանի առթիւ, հինգշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 14-ին, Նոր Ջուղայում, իսկ ուրբաթ՝ դեկտեմբերի 15-ին, Շահինշահրում տեղի ունեցաւ տօնակատարութիւն։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։